Jump to content

Տոուկո Վալիո Լակսոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոուկո Վալիո Լակսոնեն
ֆիններեն՝ Touko Laaksonen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1920(1920-05-08)[1][2][3][…]
ԾննդավայրKaarina, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4]
Մահացել էնոյեմբերի 7, 1991(1991-11-07)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[4]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՍիբելիուս ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, կոմիքսների հեղինակ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtomoffinlandfoundation.org
Ստորագրություն
Изображение автографа
 Tom of Finland Վիքիպահեստում

Տոուկո Վալիո Լակսոնեն (ֆիններեն՝ Touko Valio Laaksonen), ավելի շուտ հայտնի էր իր կեղծանվամբ Տոմ ոֆ Ֆինլանդ (անգլ.՝ Tom of Finland, մայիսի 8, 1920(1920-05-08)[1][2][3][…], Kaarina, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4] - նոյեմբերի 7, 1991(1991-11-07)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), Ֆինլանդացի գրաֆիկական նկարիչ, որն իր բազմաթիվ հոմոպոռնոգրաֆիկ նկարներով ազդել է համասեռամոլների ենթամշակույթի վրա։ Ազդեցություն թողնելով Ռոբերտ Մեփլտորպ, Դևիդ Հոկնի, Էնդի Ուորհոլ և Կիտ Հարինգ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննվել է Կաարինա քաղաքում Ֆինլանդիայի հարավ-արևմտյան մասում` ուսուցիչներ Էդվին և Սուոմի Լաքսոնների ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում նկարչության, գրականության և երաժշտության մթնոլորտում դաստիարակված տղան գիտեր կոմիքս նկարել և դաշնամուր նվագել։

Տուրկու դպրոցն ավարտելուց հետո, 1939 թվականին գովազդ սովորելու համար նա ընդունվում է Հելսինկի արվեստի դպրոց։ 1940 թվականին զորակոչվեց Ֆիննական բանակ, պայքարելով Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940) թվականներին զավթիչների դեմ՝ խորհրդային զորքերի տարածքում։ Ծառայության ընթացքում ստացել է լեյտենանտի կոչում։

1945 թվականի պատերազմի ավարտից հետո Տոուկոն շարունակում է նկարչական ուսումը, ինչպես նաև դաշնամուրի դասեր է անցնում Յան Սիբելիուսի ինստիտուտում։ Այս հմտություններով նա վաստակում էր իր ապրուստը։ Օրվա ընթացքում կատարում էր ցուցափեղկերի պատվերներ, ինչպես նաև գովազդային պաստառներ էր ստեղծում, իսկ երեկոները դաշնամուր էր նվագում սրճարաններում երեկույթների ժամանակ։ Բայց պատանեկան տարիներից նրա հիմնական զբաղմունքը տարբեր գրոտեսկ նկարների ստեղծումն էր։ Նկարիչն ի սկզբանե սկսեց ստեղծել այդ գործերը իր բնական համեստության պատճառով, ինչը խանգարում էր նրան անձամբ ծանոթանալ իր ցանկության օբյեկտներին։ Ֆինլանդիայում Տոմի հիշատակի հուշահամալիր։ en.wiktionary.orgԼոս Անջելես, 2002

1956 թվականի վերջին, իր սիրեցյալի՝ Վելիի պնդմամբ, որի հետ նա հանդիպել էր երեք տարի առաջ, Տոուկոն իր նկարների մի մասն ուղարկեց ամերիկյան «Physique Pictorial» ամսագիր՝ <<Տոմ>> կեղծանունով։ Խմբագիրը հիացած էր իր տեսածով, իսկ 1957 թվականի գարնան ամսագրի շապիկին հայտնվեց նկարչի պատկերներից մեկը, որը հայտնի դարձավ որպես «Տոմ Ֆինլանդիայից»։

Այդ ժամանակից ի վեր Տոմը հրաժարվեց դաշնամուր նվագելուց, սակայն ապրելու համար միայն նկարելով չկարողացավ բավարար գումար վաստակել, ստիպված էր կատարել դիզայներական աշխատանք մինչև 70-ականների սկիզբը (մինչև 1971 թվականը Ֆինլանդիայում համասեռամոլական հարաբերությունները հոգեկան խանգառումներ էին համարվում և դատապարտվում)[8]։

1973 թվականին Համբուրգում տեղի ունեցավ Ֆինլանդիացի Տոմի առաջին ցուցահանդեսը։ Չնայած Տոմը մեծ հաջողություններ ունեցավ, որը սակայն հանգեցրեց մեծ կորուստների։ Բոլոր նկարները գողացվել էին բացի մեկից։ Հաջորդ ցուցահանդեսը անցկացվեց 1978 թվականին Լոս Անջելեսում։ Այս ժամանակահատվածում Տոմը գտավ նոր ծանոթություններ, ինչպես օրինակ լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպը և Կանադացի Դերկ Դեները, ով ստանձնեց նկարչի ստեղծագործության կոմերցիոն մասը։ 1980-ականների ամբողջ ընթացքում Տոմ Ֆինլանդիայի ուղևորությունները դեպի Ամերիկա ավելի հաճախակի էին լինում, քանի որ նա մեկ տարի վեց ամիս անց էր կացնում Լոս Անջելեսում։ 1981 թվականին Տոմի գործընկերը՝ որի հետ նա ապրել էր 28 տարի, մահացավ կոկորդի քաղցկեղից։ 1988 թվականին նկարչի մոտ ախտորոշվել էր Թոքերի լայնացում։ Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 7-ին թոքերի պատճառով առաջացած կաթվածից[9]։

Արդեն 1993 թվականին Նյու Յորքի St Martins Press հրատարակչությունը հրապարակեց նկարչին նվիրված առաջին լուրջ ուսումնասիրությունը։ «Tom of Finland: His Life and Times» (հեղինակ — F. Valentine Hooven)։ Մի շարք գրքեր նվիրված են Ֆինլանդիացի Տոմին[10][11] և հոդվածներ[12][13]։

Ֆիննական փոստի Itella հայտարարությունը 2014 թվականի սեպտեմբերի 8-ին նկարչի երկու հոմոերոտիկ աշխատանքների պատկերներով փոստային նամականիշի թողարկման համար[14] մեծ իրարանցում առաջացրեց ինտերնետի վաճառքում[15][16]։

2017 թվականին լույս է տեսել Լաքսոնենի կենսագրության հիման վրա նկարահանված կենսագրությունը Tom of Finland (ֆիլմը) համատեղ արտադրել են Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան և ԱՄՆ-ի (ռեժիսոր Դոմե Կարուկոսկին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
  5. Find A Grave — 1996.
  6. Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  7. Homoerotic history: Tom of Finland Արխիվացված 2009-11-28 Wayback Machine Craig Young, GayNZ.com, 12 May 2007.
  8. Данилов Антон Как художник Tom of Finland создал брутальную гей-эстетику // Buro 24/7 : интернет-портал. — 2019.
  9. «TOM OF FINLAND a short biography» (անգլերեն). tomoffinlandfoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Micha Ramakers Dirty Pictures: Tom of Finland, Masculinity, and Homosexuality. — St. Martin's Press, 2001. — 288 с. — ISBN 9780312276942
  11. F. Valentine Hooven Tom of Finland: Life and Work of a Gay Hero. — Bruno Gmunder Verlag, 2012. — 256 с. — ISBN 9783867871662
  12. Martti Lahti. Dressing up in power: Tom of Finland and gay male body politics : [անգլ.] // Journal of homosexuality. — 1988. — Т. 35, № 3—4. — С. 185—205. — ISSN 1540-3602.
  13. Guy Snaith. Tom's Men: The Masculinization of Homosexuality and the Homosexualization of Masculinity at the end of the Twentieth Century : [անգլ.] // Paragraph. — 2003. — Т. 26, № 1/2. — С. 77-88.
  14. Гомосексуальная эротика будет запечатлена на финской марке // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 апреля 2014.(Ստուգված է 14 Ապրիլի 2014)
  15. Начало продажи марок с иллюстрациями Tom of Finland обрушило интернет-магазин почты // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 апреля 2014.(Ստուգված է 25 Ապրիլի 2014)
  16. Финская марка интересует коллекционеров со всего мира // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 апреля 2014.(Ստուգված է 19 Ապրիլի 2014)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]