Տիհանա Լազովիչ
![]() | |
---|---|
Ծնվել է | 1990 |
Ծննդավայր | Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Տիհանա Լազովիչ (խորվաթերեն՝ Tihana Lazović, 1990, Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ժամանակակից խորվաթ դերասանուհի[1]. լայն ճանաչման է արժանացել հատկապես Zvizdan («Բարձրացած արև») ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականին, Խորվաթիայի Զադար քաղաքում։ Հայրը՝ Միլիենկո Լազովիչը, եղել է «Զադար», «Ռիեկա», Պուլայի «Իստրա» ֆուտբոլային թիմերի դարպասապահը, մայրը՝ Գորդանան, իտալերենի ու անգլերենի դասախոս է, պրոֆեսոր, ավագ քույրը՝ Տայանան, երաժիշտ, դաշնամուրի դասատու[3]։ Տիհանան արտիստական իր կարիերան սկսել է որպես դաշնակահարուհի, հանդես է եկել Tihana i tatini sinovi երաժշտախմբի կազմում[4]։ Սակայն հետագայում ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիան և իրեն նվիրել թատրոնին ու կինոյին։
Դերասանական իր ոչ մեծ կարիերայի ընթացքում նա արդեն հասցրել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակներ նվաճել։ Առաջին անգամ Պուլայի կինոփառատոնի «Ոսկե ասպարեզ» մրցանակի է արժանացել Լուկաս Նոլայի «Սսկվի՛ր» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար, «Լավագույն դեբյուտանտ» անվանակարգում, երկրորդ «Ոսկե ասպարեզ»-ն ստացել է որպես լավագույն դերասանուհի՝ Դալիբոր Մատանիչի Zvizdan կինոնկարի գլխավոր հերոսուհու դերը բարձր արվեստով, տպավորիչ կերպով կատարելու համար։ Zvizdan-ը մասնակցել է նաև Եվրոպայում ամենահեղինակավորը համարվող Կաննի կինոփառատոնի մրցույթին և շահել փառատոնի ժյուրիի մրցանակը Un Certain Regard անվանակարգում[5]։
Տիհանա Լազովիչը ներկա է գտնվել նաև Բեռլինի 2016 թվականի կինոփառատոնում՝ որպես ամենամյա European Shooting Stars նախագծի մասնակից, նախագիծ, որը Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ դերասաններին խրախուսելու նպատակ է հետապնդում։ Նախկինում նման պատվի արժանացել էին խորվաթ կինոդերասանուհիներ Զրինկա Ցվիտեշիչն ու Մարիա Շկարիչիչը, որոնք European Shooting Starsնախագծի շրջանակներում մասնակցել էին համապատասխանաբար 2010 և 2011 թվականների բեռլինիալեներին[6]։
Տիհանան տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև մի շարք թատերական ներկայացումներում, Novine հեռուստասերիալում (2016)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Բնագրի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | Քահանայի երեխաները | Svećenikova djeca | Փողհարող աղջիկ | |
2013 | Սսկվի՛ր | Šuti | Բեբա | |
2015 | Բարձրացած արև | Zvizdan | Ելենա/Նատաշա/Մարիա | |
2016 | Մյուս կողմից | S one strane | Յադրանկա | |
2018 | Ալեքսի | Aleksi | Ալեքսի | |
2019 | Վերջին սերբը Խորվաթիայում | Posljednji Srbin u Hrvatskoj | Վեսնա |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Բնագրի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2014 | Stipe u gostima | Դորա | 1 դրվագ |
2015 | Crno-bijeli svijet | Նատա | 1 դրվագ |
2016–2020 | Novine | Տենա Լատինովիչ (ժուռնալիստ) | |
2018 | Jutro će promeniti sve | Ինես | |
2020 | Tajkun | Քսենիա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Šćulac Adriano (հունիսի 6, 2015)։ «Tihana Lazović: Stojim čvrsto na zemlji, ne želim se promijeniti»։ novilist.hr (Croatian)։ Վերցված է հուլիսի 25, 2015
- ↑ «Nova glumačka zvijezda Tihana Lazović ima istarske korijene»։ istarski.hr (Croatian)։ հունիսի 4, 2015։ Վերցված է 2020-05-10
- ↑ http://www.jutarnji.hr/kultura/film-i-tv/tihana-lazovic-nakon-velikog-priznanja-htjela-sam-biti-slavna-pijanistica-a-sad-sam-opijena-dojmovima-glumackog-uspjeha/101998/ Preuzeto 28. srpnja 2017.
- ↑ http://www.gloria.hr/fokus/price/gluma-ili-glazba-i-ostale-zivotne-dileme-tihane-lazovic/5195107/ Preuzeto 28. srpnja 2017.
- ↑ http://www.istarski.hr/node/18575 Preuzeto 28. srpnja 2017.
- ↑ http://www.jutarnji.hr/kultura/film-i-tv/foto-zvijezda-je-rodena-tihana-lazovic-na-berlinaleu-predstavljena-kao-jedna-od-deset-europskih-glumackih-nada-godine/100174/ Preuzeto 28. srpnja 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կինոդերասանուհիներ
- Խորվաթիայի արվեստ
- Խորվաթական կինո
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի կինոդերասանուհիներ
- Խորվաթ դերասաններ
- Խորվաթ դերասանուհիներ