Մարիա Շկարիչիչ
Մարիա Շկարիչիչ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սպլիտ, ՀՍՖՀ[2] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Մարիա Շկարիչիչ (խորվ.՝ Marija Škaričić, օգոստոսի 6, 1977[1], Սպլիտ, ՀՍՖՀ[2]), կինոյի և թատրոնի խորվաթ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Շկարիչիչը ծնվել է Սպլիտում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և խաղացել է Քաղաքային երիտաասարդկան թատրոնում[3]։
1997 թվականին՝ երրորդ փորձից, ընդունվել է Զագրեբի դրամատիկ արվեստների ակադեմիա[4]։ Ավարտել է 2002 թվականին, բայց արդեն 2001 թվականից խաղացել է Խորվաթիայի առաջատար թատրոններում։ Նրա նշանակալի դերեր է խաղացել «Մանդրագոլա» ներկայացումում Սպլիտի Խորվաթական ազգային թատրոնում, «Բանավեճ», «Ոճիր և պատիժ» ներկայացումներում Ռիեկի Իվան Զայցի խորվաթական ազգային թատրոնում, «Քամու հարսնացուն» և «Վասսա Ժելեզնովա» ներկայացումներում Զագրեբի խորվաթական ազգային թատրոնում, «Կարմիր գլխարկը քաղաքում է» ներկայացումում Զագրեբի «Ժառ պտիցա» քաղաքային թատրոնում[4]։
Մարիա Շկարիչիչը կինոյում սկսել է նկարահանվել 2000 թվականից։ Նկարահանվել է մի քանի հեռուստասերիալում, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերում։ 2011 թվականին ստացել Բեռլինի միջազգային կինոփառատոնի Shooting Stars մրցանակը[5]։ Б նա երկրորդ խորվաթ դերասանուհին է, որը արժանացել է այդ մրցանակին[6]։
Մարիա Շկարիչիչը Զագրեբի դրամատիկ արվեստների ակադեմիայի դոցենտ է, դասավանդում է դերասանական վարպետություն[7]։
Դերեր կինոնկարներում[8][9]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | ԿԻնոնկար | Դեր |
---|---|---|
2000 | Pos'o je dobar, a para laka | |
2000 | Blagajnica hoće ići na more | գանձապահը ծովում |
2000 | Ništa od sataraša | մատուցողուհի |
2001 | Դեղի՛ն, առաջ (Ajmo žuti) | Կրունոյի ընկերուհին |
2002 | Աստված ավելի չարիք չի տվել (Ne dao Bog većeg zla) | գանձապահ |
2004 | Nije bed | |
2004 | Ներողություն քունգ-ֆու (Oprosti za kung fu) | ծննդկան կին |
2004 | Հիասքանչ գիշեր Սպլիտում (Ta divna splitska noć) | Մայա |
2004 | Փառքի հարյուր րոպե (Sto minuta Slave) | հովվուհի |
2004 | Հիսուսի միությունը (Družba Isusova) | աղախին |
2005 | Mrtvi kutovi | Լեա |
2005 | Ի՞նչ տղամարդ առանց բեղի
(Što je muškarac bez brkova?) |
Լյուբիցա |
2006 | Ալբերտ Այնշտայնի ամենամեծ սխալը
(Najveća pogreška Alberta Einsteina) |
Անդրեյա |
2006 | Ֆրոյլայն (Gospođica) | Աննա |
2007 | Հիշողությունների գողը (Kradljivac uspomena) | |
2007 | Իրականում հրաշք է (Pravo čudo) | քույր |
2008 | Ապակու ետևում | թույր |
2009 | Մարդը սեղանի տակ (Čovjek ispod stola) | Յասնա |
2009 | Հրաշքների աշխարհոմ (U zemlji čudesa) | մորաքույր |
2009 | Զագրեբի պատմություններ (Zagrebačke priče) | |
2010 | Ասֆալտի մայը (Majka asfalta) | Մարե |
2010 | Շահադա (Shahada) | Լեյլա |
2010 | Դեղին լուսին (Zuti mjesec) | Մարիա |
2011 | Հետքեր (Fleke) | բուժքույր |
2011 | Լարվածություն (Visoka modna napetost) | Մարիա |
2011 | Bella Biondina | Տոնկա |
2012 | Ծաղկի հրապարակ (Cvjetni trg) | Իրենա |
2012 | Իստալգիա | Աիդա |
2013 | Կրոնավորի երեխաները | Մարիա |
2014 | Դարմանում. Ուրիշի կյանքը (Cure — Život druge) | Էտասի մայր |
2015 | Fantasticna | Մարթա |
2017 | Հավաքարար (Čistačica) | հավաքարար |
Դերեր սերիալներում[8][9]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Կինոնկար | Դեր |
---|---|---|
2002 | Նոր դարաշրջան (Novo doba) | Կոմունայի ղեկավար |
2005 -
2006 |
Բումերանգ (Bumerang) | Իրենա |
2007 | Կայման գործողություն (Operacija Kajman) | Տոնկիցա |
2008 | Բիտանգ և արքայադսրեր (Bitange i princeze) | Հղի կին |
2008 | Mamutica | Սյուզաննա |
2009 | Ընդմիջի՛ր, դու արժանի ես
(Odmori se, zaslužio si) |
Լյուցիա |
2011 -
2012 |
Provodi i sprovodi | Նիցկի Վալենտինա |
2015 -
2016 |
Խորվաթ (Horvatovi) | Նիկոլինա |
2017 | Գոմորա (Gomorra) | Բրանկա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Կինոնկար | Արդյունք |
---|---|---|---|---|
2004 | Սարաևոյի սիրտը[10] | Լավագույն դերասանուհի | Հիասքանչ գիշեր Սպլիտում | Հաղթանակ |
2006 | ֆրոյլայն | Հաղթանակ | ||
2010 | Ոսկե արենա[11] | Լավագույն դերասանուհի գլխավոր դերում | ասֆալտի մայրը | Հաղթանակ |
2011 | Golden FIPA[12] | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | |
Մրցանակ Shooting Stars[5] | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Intervju - Marija Škaričić: 'Božić iz reklama nema veze sa stvarnošću'». 23.10.2012. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Marija Škaričić: Ne bih živjela od zraka u ime umjetnosti». 28.01.2011. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 5,0 5,1 «Shooting Stars 2011. Marija Škaricic, Croatia». European Film Promotion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Hrvatski filmovi i filmaši na 66. Berlinaleu». 11.02.2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «NASTAVNIK. Marija Škaričić». Академія драматичного мистецтва у Загребі. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 8,0 8,1 «Marija Skaricic. Filmography». imdb.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 9,0 9,1 «Мария Скаричич. Фильмы». kinopoisk.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Marija Škaricic». www.sff.ba (խորվաթերեն). Сараевский кинофестиваль. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Awards of the 57th Pula Film Festival National Programme». www.havc.hr (անգլերեն). HAVC. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|дата=
ignored (օգնություն) - ↑ «Mother of Asphalt». www.havc.hr (անգլերեն). HAVC. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.