Տիգրան Չալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Չալիկյան
Ծնվել է1963 թվականի նոյեմբերի 18
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատանքՏորոնտոյի համալսարանի Դեղագործության ֆակուլտետի պրոֆեսոր
Երեխաներ2 որդի

Տիգրան Չալիկյան (նոյեմբերի 18, 1963(1963-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գիտնական, մանկավարժ։ Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12. 2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալիկյանը ծնվել է ինժեներների ընտանիքում. ծնողները եղել են համակուրսեցիներ։ Չալիկյանը ավարտել է Երևանի Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը։ Դպրոցական տարիներին դրսևորվել են Տիգրանի նախասիրությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Տիգրան Չալիկյանը ամուսնացած է, ունի երկու որդի. ավագ որդին մասնագիտանում է պատմության, առավելապես հնէաբանության մեջ։ Հայաստանում մասնակցել է հնագիտական պեղումների։

2011 թվականին Տիգրան Չալիկյանն ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Չալիկյանն ավելի է խորացնում համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ[1]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ, ճակատագրի բերումով նա մեկնում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտ՝ Պուշչինո քաղաք՝ կենսաֆիզիկական հետազոտությունների հետ կապված սարքերի ծրագրավորման թեմայով հետազոտություն կատարելու։ Այս նոր միջավայրում էլ նրա մեջ հետաքրքրություն առաջացավ արդեն ոչ թե սարքերի, այլ կենսաֆիզիկական հետազոտությունների և չափումների նկատմամբ։ ԲՈւՀ-ը գերազանցությամ ավարտելուց հետո Տիգրան Չալիկյանը ընդունվեց ասպիրանտուրա՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտում ՝ Պուշչինո քաղաքում։ 1990 թվականին նա հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը պրոֆեսոր Արմեն Սարվազյանի ղեկավարությամ «Կենսաբանական նյութերի լուծույթներում ոչ գծային ակուստիկական հատկությունների և թերմոդինամիկական նութագրերի որոշման մեթոդի զարգացում» թեմայով։ 1990 թվականին Տիգրան Չալիկյանը մեկնեց Գերմանիա, աշխատեց Մաքս Պլանկի անվան կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում։ Մեկ տարի անց նա վերադարձավ հայրենիք՝ Հայաստան, և 3 տարի աշխատեց Երևանի բժշկական ինստիտուտի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1992 թվականին երիտասարդ գիտնականը հրավեր ստանալով ԱՄՆՄիչիգանի համալսարանից, մեկնեց ԱՄՆ՝ բնավ մտադրություն չունենալով մնալ օտար հողում։ Ինը ամիս անց գիտնականը, վերադարձավ հայրենիք։ Սակայն Հայաստանում աշխատանքային բավարար պայմանների բացակայության և ԱՄՆ-ից աշխատանքային առաջարկների առկայության պարագայում Տիգրան Չալիկյանը վճռեց մեկնել Միացյալ Նահանգներ՝ մասնագիտության մեջ նորանոր հաջողություններ արձանագրելու ակնկալիքով։ 1992 թվականին նա արդեն աշխատում էր Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Ռաթգերս նահանգային համալսարանի քիմիայի բաժանմունքում։ Գրեթե հինգ տարի աշխատելով համալսարանում՝ ստացավ դոցենտի կոչում։ Սակայն ավելի ինքնուրույն աշխատանք կատարելու համար դիմեց այլ համալսարաններ։ 1997 թվականին նա հրավեր ստացավ Կանադայի Տորոնտոյի համալսարանի դեղագործական ֆակուլտետից, որտեղ աշխատելով տասը տարի՝ 2007 թվականին ստացավ պրոֆեսորի կոչում։ Չալիկյանը համալսարանում դասավանդում է դեղագործական քիմիա առարկան, որի հիմնական խնդիրն է ուսանողներին բացատրել դեղերի, դեղորայքային լուծույթների և կենսաքիմիական բաղադրությունների կարևոր ֆիզիկական և քիմիական հատկությունները, իսկ մագիստրոսներին և ասպիրանտներին դասավանդում է մոլեկուլային կենսաֆիզիկա։ Այսօր նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների յոթ թեկնածուներ. մագիստրոսների քանակը անգամ չի հիշում։ Տիգրան Չալիկյանը գրախոսվող ամսագրերում հրապարակել է 70-ից ավելի գիտական հոդվածներ։ Հայաստանի հետ Տիգրան Չալիկյանը գիտական լուրջ կապեր ունի։ 2002 թվականին, ժամանելով Հայաստան, նպատակ ուներ գտնել լաբորատորիաներ, որպեսզի սկսեին համագործակցության ծրագրեր։ Բավական լավ արդյունք գրանցվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հետ, որի արդյունքում շահեցին երկու դրամաշնորհ և աշխատեցին մինչև 2008 թվականը։ Համագործակցության նոր կապեր է ձևավորվել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության (տնօրեն՝ Աննա Բոյաջյան (2006-2015)) և ֆիզիոլոգիայի (տնօրեն՝ Նաիրա Այվազյան) ինստիտուտների հետ։

Չալիկյանի անձնական նախաձեռնությամբ 2005 և 2010 թվականներին Հայաստանում (Ծաղկաձորում) կազմակերպվեցին միջազգային սիմպոզիումներ, որոնք բարձր են գնահատվել մասնագետների կողմից։ Նա անդամակցում է ամերիկյան քիմիայի, կենսաֆիզիկայի և սպիտակուցների ընկերություններին, մի շարք գիտական պարբերականների խմբագրական խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://greenstone.flib.sci.am/ Գիտությունների ազգային ակադեմիա