Աննա Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Բոյաջյան
Աննա Բոյաջյան.jpg
Ծնվել էօգոստոսի 29, 1954(1954-08-29)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 2015(2015-01-29) (60 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան և սնկաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2001)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ

Աննա Սուրենի Բոյաջյան (օգոստոսի 29, 1954(1954-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2015(2015-01-29), Երևան, Հայաստան[1]), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)։ Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1976-1978 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Բժշկական և կենսաբանական քիմիայի ինստիտուտում, 1979-1981 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1982-1987 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ 1989 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, եղել է մակրո-մոլեկուլային համալիրների լաբորատորիայի վարիչ, 1997 թվականից՝ փոխտնօրեն, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բոյաջյանի նախաձեռնությամբ նույն ինստիտուտում 2003 թվականին հիմնադրվել է Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիան (2014 թվականից՝ Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիա), 2013 թվականին՝ Կիրառական մոլեկուլային կենսաբանության բաժինը։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրոն փոխադրող կենսաբանական շղթաների, լիպիդ-սպիտակուց փոխազդեցությունների, ինչպես նաև տարբեր հիվանդությունների ժամանակ իմունային համակարգի կարգավիճակի ուսումնասիրություններին[3]։

1990 թվականից եղել է Տեսական օրգանական քիմիկոսների համաշխարհային ընկերության անդամ, 2000 թվականից՝ Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպությունների, 2002 թվականից Եվրոպական կենսաքիմիական ընկերության դաշնության անդամ։

Հեղինակ է 400-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 13 մենագրության, ունի 3 արտոնագիր։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքին զուգընթաց դասավանդել է մի շարք առաջատար ուսումնական հաստատություններում։ 1996-2003 թվականներին դասավանդել է Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Մաքս Պլանկի հոգեբանության ինստիտուտում (Գերմանիա), Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտում (Գերմանիա), Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում (ԱՄՆ), Էստոնիայի Կենսաբանության կենտրոնում, Ռուսաստանի Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա, ՌԴ)։ Աննա Բոյաջյանն առաջին հայ գիտնականն է, ով 2014 թվականին մրցութային հիմունքներով դարձել է գիտական խմբի ղեկավար Կեմերովոյի տեխնոլոգիաների ինստիտուտում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ
  • ՀՀ Ազգային Ժողովի պատվո մեդալ
  • Մեծ Բրիտանիայի Գլոբալ Ռեյտինգ կազմակերպության «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար» ոսկե մեդալ, 2003

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дофамин-Б-монооксигеназа хромаффинных гранул, Е., 1987;
  • Реконструкция цепи переноса электронов мембран хромаффинных гранул, Е., 1996.:
  • M. Di Napoli, A. Arakelyan, A. Boyajyan, A Godoy, F. Papa. // Chapter III: The acute phase inflammatory response in stroke: systemic inflammation and neuroinflammation. Progress in Inflammation Research (Editor: J. A. Pitzer), Nova Science Publishers, 2005. (ISBN 1-59454-277-5).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]