Տիգրան Մատուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մատուլյան
Ի ծնեՏիգրան Հակոբի Մատուլյան
Ծնվել է1960, փետրվարի 20
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԶավակներՄարգարիտա Մատուլյան

Տիգրան Հակոբի Մատուլյան (փետրվարի 20, 1960(1960-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2014)[1]։

Քանդակագործ Մարգարիտա Մատուլյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1980 թվականներին սովորել է Երևանի Գեղանկարչական ստուդիայում, 1980-1982 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1982-1984 թվականներին՝ Ռիգայի Գրաֆիկայի գեղարվեստի քոլեջում (Լատվիա

Տիգրան Մատուլյանի ստեղծագործությունները մշտապես ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում, Շուշիի և Քաշաթաղի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում, Երևանի պատմության թանգարանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թ. Կամերային թատրոնի ցուցասրահ, Երևան
  • 1996 թ. «Համազգային» կենտրոն, Տորոնտո, Կանադա
  • 1997 թ. «Համազգային» կենտրոն, Մոնրեալ, Կանադա
  • 2000 թ. «Նոյյան տապան» ցուցասրահ, Բեյրութ, Լիբանան
  • 2006 թ. «Գաբոնե» ցուցասրահ, Երևան, Հայաստան
  • 2012 թ. Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան[2][3]
  • 2016 թ. Ցուցահանդես Դանիայի հայկական դեսպանատանը, Դանիա, Կոպենհագեն

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թ. «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին», Երևան, Հայաստան
  • 1998 թ. Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության 1700- ամյակին, Էջմիածին, Հայաստան
  • 1999 թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2000 թ. Հայկական արվեստի տասնօրյակ (Ազգային պատկերասրահի հավաքածու), Բեյրութ, Լիբանան
  • 2006 թ. «Ֆրանսիան հայ նկարիչների աչքերով», Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թ. Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը «Orangerie du Luxembourg»-ում «Muse d'art moderne d'Armenie», Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թ. Արևելյան արվեստի միջազգային 16-րդ փառատոն, Երևան, Հայաստան/Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2007 թ. «Հայաստանի գույները», Հռոմ, Իտալիա
  • 2009 թ. Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]