Տիգրան Կոնինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Կոնինյան
Ծնվել էմայիսի 4, 1975(1975-05-04) (44 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Տիգրան Կոնինյան (մայիսի 4, 1975(1975-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (տենոր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Կոնինյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 4-ին Երևանում: Ավարտելով Երևանի Ա. Բլոկի անվան միջնակարգ դպրոցը՝ 1993 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որն ավարտում է 1999 թվականին: 2004-2006 թվականներին ուսումը շարունակում է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում[1]։

2003 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 2007 թվականից՝ նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մենակատար[1]:

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դեր
Արմեն Տիգրանյան Անուշ Սարո, խաչեղբայր
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Գաստոն
Ջուզեպպե Վերդի Աիդա Սուրհանդակ
Գաետանո Դոնիցետի Պողիկտոս Նեարկո
Վինչենցո Բելլինի Նորմա Ֆլավի
Ջուզեպպե Վերդի Ռիգոլետտո Բորսա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Մոնոստատոս
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Դրաստամատ
Է. Հարությունյան Սայաթ-Նովա Ծաղրածու
Ժորժ Բիզե Կարմեն Ռեմենդադո
Ավետ Տերտերյան Երկրաշարժ Տղա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Տիգրան Կոնինյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04