Տերենս Հենբերի Ուայթ
Տերենս Հենբերի Ուայթ անգլ.՝ Terence Hanbury White | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 17, 1964[1][2][3][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Պիրեյոս, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Գրական անուն | James Aston[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չելթեմհեմ քոլեջ և Քուինս Քոլեջ |
Ժանրեր | ֆենթեզի և պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Թուրը քարի մեջ |
Պարգևներ | |
![]() |
Տերենս Հենբերի Ուայթ (անգլ.՝ Terence Hanbury White, մայիսի 29, 1906[1][2][3][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 17, 1964[1][2][3][…], Պիրեյոս, Հունաստան), անգլիացի գրող, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Արթուր թագավորի լեգենդի մոտիվներով գրած ստեղծագործությունների շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթը ծնվել է Հնդկաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Բոմբեյում՝ ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Հենբերի Ուայթի և Կոնստանս Էդիթ Ասթոնի ընտանիքում[5]։ Ունեցել է դժվար մանկություն։ Նրա հայրը եղել է ալկոհոլամոլ, իսկ մայրը սառը վերաբերմունք ուներ նրա նկատմամբ։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 14 տարեկան էր[6][7]։
Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Քուինս քոլեջը (անգլ.՝ Queens College) և ձեռք բերել անգլերեն լեզվի բակալավրի աստիճան[8]։ Դրանից հետո՝ նախքան պրոֆեսիոնալ գրող դառնալը, որոշ ժամանակ ուսուցանել է անգլիական Սթոու քաղաքում։ Ուայթը հափշտակված բնասեր էր, ով հետաքրքրված էր որսորդությամբ, ձկնորսությամբ, թռիչքներով և ճուռակի որսորդությամբ[5][9]։
Տերենս Ուայթը մահացել է 1964 թվականի հունվարի 17-ին սրտի կաթվածից Պիրեյոսում (Հունաստան) գտնվող նավի տախտակամածին, երբ վերադառնում էր ԱՄՆ-ում վարած դասախոսությունների կուրսերից։ Թաղված է Աթենական Առաջին գերեզմանատանը (անգլ.՝ First Cemetery of Athens)[5]:
Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերենս Ուայթը ագնոստիկ էր[10], ամբողջ կյանքում դժվարություններ է ունեցել մարդկանց հետ շփվելիս և մինչև կյանքի վերջը չարաշահել է ալկոհոլը[6][11]։ Յորները նրա մասին գրել է.
![]() |
Աստվածավախ չլինելով հանդերձ՝ նա վախենում էր մարդկանցից[12]։ | ![]() |
Ուայթը ամուսնացած չէր, ինչը առիթ հանդիսացավ, որ նրա մահվանից հետո մի շարք լրագրողներ և գրողներ վարկած առաջադրեն նրա սեռական ոչ ավանդական կողմնորոշման վերաբերյալ[9]։ Այդուհանդերձ, նրա գրական գործակալը հերքեց այդ հայտարարությունները՝ մատնանշելով այդ վարկածն առաջ քաշած լրագրողի կանխակալությունը և ընդգծելով վարկածը հաստատող փաստերի ոչ բավարար քանակը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթին առավել մեծ հռչակ բերեց նրա «Անցյալի և ապագայի արքան» ստեղծագործությունը (անգլ.՝ «The Once and Future King»)՝ վիպաշար, որը վերապատմում է պարոն Թոմաս Մելորի «Արթուրի մահը» ստեղծագործությունը։ Այն հանդիսանում է Արթուր արքայի մասին հայտնի լեգենդի մեկնությունը։ Շարքի մեջ մտնում են հետևյալ պոեմները
Քառահատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թուրը քարի մեջ» (անգլ.՝ «The Sword in the Stone», 1938)[13]
- «Օդի և խավարի տիրուհին» (անգլ.՝ «The Queen of Air and Dakness», սկզբնական անվանումը՝ «Անտառային կախարդուհի», անգլ.՝ «The Witch in the Wood», 1939)
- «Հանցանք գործած ասպետը» (անգլ.՝ «The Ill-Made Knight», 1940)
- «Մոմը քամու վրա» (անգլ.՝ «The Candle in the Wind», վեպը գրվել է 1940-ականների սկզբին, բայց հրատարակվել է միայն քառահատորյակի առաջին տպագրության ժամանակ՝ 1958 թվականին)։
Հետմահու տպագրվել է շարքի 5-րդ հատորը (1942), որը մերժվում էր հրատարակիչների կողմից հեղինակի պացիֆիստական հայացքների պատճառով։
«Մերլինի գիրքը» ստեղծագործության շատ հատվածներ Ուայթը զետեղել է «Անցյալի և ապագայի արքան» գրքի առաջին և չորրորդ մասերում։ Բրոդվեյական հայտնի «Կամելոտ» մյուզիքլը հիմնված է Ուայթի քառահատորյակի վրա։
Ուայթը գրել է նաև մի շարք այլ գրքեր, որոնցից որոշները հրատարակվել են կեղծանունով.
- «Միսիս Մեշեմի հանգստությունը» (անգլ.՝ «Mistress Mashem’s Repose»), գրքում մի փոքրիկ աղջիկ հանդիպում է լիլիպուտների խմբին, որոնք ապրում էին նրա տնից ոչ հեռու, ինչպես Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները գրքում»։
- «Տերը» (անգլ.՝ «The Master», 1958), գործողությունները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի Ռոկոլ կղզում։
- «Հավաբազե ճուռակը» (անգլ.՝ «The Goshawk»), պատմվածք՝ նվիրված Ուայթի անհաջող փորձին, երբ նա փորձել է ճուռակին սովորեցնել որսկան թռչուններին առանձնացնելու և նախապատրաստելու ավանդույթը։
- «Գոդսթոուն և Բլակիմոր» (անգլ.՝ «The Godstone and the Blackymor»), գիրքը պատմում է Իռլանդիայում արված ճանապարհորդությունների մասին։
- «Իմ ոսկորները Անգլիայում են» (անգլ.՝ «The England Have My Bones»), պատմավեպ է։
- «Սկանդալի դարաշրջան» (անգլ.՝ «The Age of Scandal») և «Բամբասողը» (անգլ.՝ «The Scandalmonger»), սրանք էսսեների հավաքածուներ են 18-րդ դարի Անգլիայի մասին։
Զանգվածային մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «X մարդիկ 2» ֆիլմում («X2», 2003, ռեժիսոր՝ Բրայան Սինգեր) երկու անգամ հղում է տրվում Տերենս Ուայթի «Անցյալի և ապագայի թագավորը» գրքին։ Սկզբում Իեն Մաք Քելենի հերոս Էրիկ Լենշերը (Մագնետո) «պլաստմասե» բանտում կալանավորված ժամանակ կարդում է վեպը, այնուհետև ֆիլմի վերջում Պատրիկ Ստյուարտի հերոսը՝ պրոֆեսոր Չարլզ Քսավյեն, հարցնում է իր աշակերտներին՝ արդյոք նրանք կարդացել են այդ գիրքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 "T. H. White Dead; Novelist was 57" (fee required), The New York Times, 18 January 1964. Retrieved on 2008-02-10.
- ↑ 6,0 6,1 Craig, Patricia. "Lives and letters," The Times Literary Supplement, 7 April 1989. p. 362.
- ↑ Annan, Noel. "Character: The White-Garnett Letters and T. H. White" (book review), The New York Review of Books 11.8, 7 November 1968. Retrieved on 2008-02-13.
- ↑ Gallix Francois, ed (1982)։ Letters to a Friend: The Correspondence Between T. H. White and L. J. Potts։ New York: G. P. Putnam's Sons։ ISBN 0-399-12693-7 p. 93-95. (Reprinted here.)
- ↑ 9,0 9,1 Allen, Walter. "Lucky In Art Unlucky In Life" (fee required), The New York Times, 21 April 1968. Retrieved on 2008-02-10.
- ↑ Wilson, A. N. "World of books: The knights with right on their side", The Telegraph, 3 June 2006. Retrieved on 2008-02-10.
- ↑ Cantwell, Mary. "Books of the Times: Letters to a Friend" (book review), The New York Times, 10 September 1982. Retrieved on 2008-02-13.
- ↑ Townsend Warner, Sylvia (1978). "The Story of the Book". In White T.H. The Book of Merlyn. London: Fontana/Collins. ISBN 0-00-615725-4.
- ↑ Robert Irwin, "White, T(erence) H(anbury)" in the St. James Guide To Fantasy Writers, ed. David Pringle, St. James Press, 1996, 1-55862-205-5, p. 607-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sylvia Townsend Warner, «T.H. White» (Oxford Paperbacks), Լոնդոն, ISBN 978-0192821010։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «England Have My Bones» Հեղինակը պաշտոնական կայքը
- Ուայթը անգլերեն Wikiquote-ում
- Սերգեյ Կուրի «Արթուր Թագավորը XX դարի աչքերով (Տերենս Ուայթի քառահատորյակի մասին)» Archived 2018-08-23 at the Wayback Machine., «Время Z» 2012
|