Տաճատ Ալեքսանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մայիսի 7, 1898[1][2] Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
---|---|
Մահացել է | մարտի 23, 1972[1][2] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա, դասախոս և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական լեռնային համալսարան[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1] |
Կոչում | դոցենտ[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու[1][2] (1949) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխա(ներ) | Վիլեն Ալեքսանյան և Դոնարա Ալեքսանյան |
Տաճատ Պետրոսի Ալեքսանյան (մայիսի 7, 1898[1][2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 23, 1972[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1949)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն և բալետի արտիստուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Դոնարա Ալեքսանյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճատ Ալեքսանյանը ծնվել է 1898 թվականի ապրիլի 25-ին (մայիսի 7) Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1929 թվականից դասավանդել է Մոսկվայի, Թիֆլիսի, 1933 թվականից՝ Երևանի բուհերում, 1961-1964 թվականներին` ՀՊՄՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են իմացաբանության հարցերին։ Ռուսերենից թարգմանել է Գեորգ Հեգելի «Փիլիսոփայության ներածությունը» (1964)[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարքսիզմ-լենինիզմի հիմունքները» դասընթացի պլանը։ Համալսարանների, տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական, արվեստագիտական և մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոն, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1944։
- «Մարքսիզմ-լենինիզմի հիմունքները» դասընթացի պլանը։ (Համալսարանների և ինստիտուտների պատմական, լեզվագրական և արվեստագիտական ֆակուլտետների համար)։ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, Մարքսիզմ-լենինիզմի ամբիոն, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1945։
- Փիլիսոփայական ընտիր երկեր։ [2 հտ.], Երևան, Հայպետհրատ, 1948 (հեղինակակից)։
- Մարքս-լենինյան թեորիայի մի քանի հարցերը Ստեփան Շահումյանի երկերում։ Երևան, Հայպետհրատ, 1957։
- Ստեփան Շահումյանը որպես մարտնչող մատերիալիստ։ Երևան, Հայկական ՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957։
- Վ. Ի. Լենինի պայքարը ռևիզիոնիզմի դեմ։ (Դասախոսության թեզիսներ)։ Երևան, ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1958:
- Պրակտիկայի դերն իմացության մեջ։ (Զգայություն և ընկալում)։ Երևան, Հայպետհրատ, 1959 (հեղինակակից)։
- Փիլիսոփայության ներածություն։ Փիլիսոփայական պրոպեդևտիկա։ Երևան, Հայպետհրատ, 1964 (հեղինակակից)։
- Վ. Ի. Լենինի պայքարը ռեվիզիոնիզմի ու դոգմատիզմի դեմ և արդիականությունը։ Երևան, Հայպետհրատ, 1964 (հեղինակակից)։
- Հոգեկանի զարգացման պրոբլեմները։ ՌՍՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիա, Երևան, «Լույս», 1968 (հեղինակակից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 160)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաճատ Ալեքսանյան» հոդվածին։ |
|