Վրաստան-ԵՄ հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստան-ԵՄ հարաբերություններ
Եվրամիություն և Վրաստան

Եվրամիություն

Վրաստան

Վրաստանն ու Եվրամիությունն արդեն տևական ժամանակ պահպանում են ինտենսիվ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված Եվրամիության անդամ դառնալու Վրաստանի հստակ արտահայտված ցանկության վրա։ Ներկայումս ԵՄ-ին այդ երկրի անդամակցության հստակ ծրագիր գոյություն չունի։ Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և մասնակցում է ԵՄ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են Եվրոպական հարևանության քաղաքականությունը, Եվրակոնտրոլը և ՏՐԱՍԵԿԱ-ն (անգլ.՝ Transport Corridor Europe-Caucasus-Asia), ինչպես նաև 2017 թվականի մարտի 28-ից ԵՄ-ի հետ ունի առանց վիզայի ռեժիմ, որը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին այցելել ԵՄ երկրներ, բացի Իռլանդիայից, զբոսաշրջային, գործարար և մշակութային նպատակներով։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին Վրաստանը համապատասխան հայտ է ներկայացրել 2022 թվականի մարտի 3-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի դրոշը Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի շենքի մոտ։

1991 թվականին Վրաստանի պետական անկախության ձեռքբերումից և հատկապես նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո նրա ղեկավարությունը հստակ սահմանեց պետական քաղաքականության առաջնահերթությունները, որոնք ուղղված էին Արևմուտքի երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հնարավորինս սերտ հարաբերությունների ստեղծմանը  2006 թվականին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի առջև իր առաջին ելույթում Սահակաշվիլին հանդես է եկել ԵՄ-ին իր երկրի անդամակցության օգտին[2]։

Հարավային Օսիայի պատերազմից հետո (2008) Վրաստանի և ԵՄ-ի մերձեցումը նկատելիորեն դանդաղել է։ Միխեիլ Սաակաշվիլին Եվրամիությանը մեղադրել է այն բանում, որ նա լուրջ չի ընդունել և ոչ մի կերպ չի արձագանքել Վրաստանի հետ սահմաններին ռուսական զորքերի կենտրոնացման վերաբերյալ իր նախազգուշացումներին։ 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրամիությունը որոշում է ընդունել զինված հակամարտության շրջան ուղարկել վրացական կողմից դիտորդների խումբ՝ հրադադարի և հրադադարի պայմանների պահպանման համար։ Երկու շաբաթ անց սկսվել է Վրաստանում «Եվրոպական միության դիտորդական առաքելության» (European Union Monitoring Mission, ԵՎՄՄ) օպերատիվ փուլը։ Կովկաս են ուղարկվել ԵՄ 200 դիտորդներ հանրակցության 22 պետություններից։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունը անորոշ ապագայի է մղել Եվրամիությանը երկրի հնարավոր անդամակցությունը, ԵՄ-ն նախկինի պես շարունակում է ամրապնդել հարաբերություններն այդ պետության հետ։ 2009 թվականին ԵՄ շրջանակներում ստեղծվել է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը նախատեսված է Վրաստանին և հինգ այլ նախկին խորհրդային հանրապետություններին օգնություն ցուցաբերելու համար։

2014 թվականի փետրվարին հայտարարվել է Վրաստանի առաջիկա անդամակցության մասին Եվրոպայի «էներգետիկ միավորում» կազմակերպությանը։ «Էներգետիկ միավորում» կազմակերպության նպատակն է ստեղծել մրցունակ և թափանցիկ շուկա, որը հիմնված կլինի ԵՄ դիրեկտիվների և էներգետիկ միավորման խարտիայի սկզբունքների վրա։ Կազմակերպության վերջնական նպատակը ԵՄ էներգետիկ շուկայի հետ արդյունավետ ինտեգրումն է[3]։

Հիմնական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի պաստառ (Թբիլիսի, 2014 թվական)
Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում

2006 թվականի հունիսի 1 - Վրաստանը չեղյալ հայտարարեց վիզաները ԵՄ-ի այն քաղաքացիների համար, ովքեր կարճատև ուղևորություն են կատարում երկիր[4]։

2008 թվականի մայիսի 26 - Եվրոպական միության կողմից ստեղծվել է Արևելյան գործընկերության նախագիծ, որի գլխավոր նպատակը նախկին ԽՍՀՄ 6 երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ մերձեցումն է[5]։

2010 թվականի հուլիսի 15 - ԵՄ-ն և Վրաստանը պատրաստում են Ասոցացման պայմանագիրը։ Փաստաթուղթը եվրաինտեգրման ճանապարհին առաջին փուլն է ԵՄ անդամակցության հայտատուների համար[6]։

2012 թվականի հունիսի 4 - ԵՄ-ն և Վրաստանը սկսել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, որոնց գլխավոր նպատակը պետք է դառնա կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը՝ Վրաստանի կողմից մի շարք բարեփոխումների անցկացման պայմանով[7]։

2013 թվականի փետրվարի 25 - Վրաստանը ստացել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը[8]։

2013 թվականի նոյեմբերի 29 - Տեղի է ունեցել Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արարողությունը[9][10][11]։ Բացի այդ, վրացական կողմը ստորագրել է երկրորդ համաձայնագիրը, որը ենթադրում է երկրի ներգրավում ճգնաժամերի կառավարման գործողություններում[12]։

2014 թվականի հունիսի 27 - Բրյուսելում կայացել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը[13]։

2015 թվականի դեկտեմբերի 18 - Եվրահանձնաժողովն ընդունել է Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրում արձանագրված բոլոր բարեփոխումների կատարման մասին զեկույցը և խոստացել է 2016 թվականի սկզբին օրենսդրական առաջարկ ուղարկել Եվրամիության խորհրդին և Եվրախորհրդարանին՝ կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաները վերացնելու վերաբերյալ[14]։

2016 թվականի մարտի 9 - Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության խորհրդին և Եվրախորհրդարանին չեղյալ հայտարարել կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաները՝ Վրաստանը ներառելով այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան համաձայնագրի երկրներ[4]։ 2017 թվականի փետրվարի 3-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց Եվրահանձնաժողովի առաջարկին[15]։ Փետրվարի 27-ին ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանմանը[16][17]։

2017 թվականի մարտի 28 - Վրաստանի և Եվրամիության միջև սահմանվել է առանց վիզայի ռեժիմ։ Այն իրավունք է տալիս այցելել Եվրամիության անդամ երկրներ (բացառությամբ Իռլանդիայի), ինչպես նաև ոչ ԵՄ անդամներ, բայց Շենգենյան գոտու անդամներ (Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Իսլանդիա) առանց վիզա ստանալու տուրիստական, գործարար, մշակութային նպատակներով։ Բայց աշխատանքի և ուսման իրավունքի համար վիզա ստանալը դեռ անհրաժեշտ է[18]։ Հարկ է նշել, որ Վրաստանի քաղաքացիները կես տարվա ընթացքում կենսաչափական անձնագրերով կարող են ԵՄ երկրներ մեկնել ոչ ավելի, քան 90 օրով։

2022 թվականի մարտի 3 - Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել[1]։

2022 թվականի մարտի 11 - Վրաստանը ԵՄ-ից ստացել է հարցաթերթիկներ, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տալու համար։

2022 թվականի հունիսի 20 - Վրաստանում տեղի են ունենում հանրահավաքներ․ ժողովուրդը կարծում է, որ Վրաստանը բաց է թողել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։

Ասոցիացիա Եվրամիության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիստերի դահլիճ Քութայիսիում՝ Վրաստանի խորհրդարանի նոր շենքում:

2010 թվականի հուլիսին Բաթումում մեկնարկել է ԵՄ-ի և Վրաստանի ներկայացուցիչների բանակցությունները Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ[19]։

2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի ժամանակ նախաստորագրվել էր Վրաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախաստորագրվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Իրակլի Կվիրիկաշվիլիի և առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գուխտի կողմից։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև «ԵՄ քաղաքացիական առաքելություններում և ռազմական գործողություններում Վրաստանի ներգրավման մասին» համաձայնագրի ստորագրումը։

2014 թվականի մարտի 20-ին Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է Մոլդովայի և Վրաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, որոնք ներառում են ազատ առևտրի գոտու ստեղծման կետեր, ոչ ուշ, քան 2014 թվականի հունիսը։

ԵՄ անդամակցության հնարավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական երկրները եվրաինտեգրման տարբեր փուլերում:
     Ասոցացման համաձայնագիր      ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ      Մեկնարկել են լիիրավ անդամակցություն ստանալու բանակցությունները      Եմ անդամներ      Վիճելի տարածքներ, որոնք պոտենցիալ թեկնածուներ են      Այլ վիճելի տարածքներ

2022 թվականի մարտի 3-ին Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել[1], իսկ ապրիլի 11-ին ԵՄ-ից ստացել է հարցաթերթիկներ, որոնց պատասխաններն անհրաժեշտ են այդ երկրներին ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալու համար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Georgia, Moldova Formally Apply For EU Membership Amid Russia's Invasion Of Ukraine». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). 2022 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  2. «Präsident Georgiens wirbt in Straßburg für EU-Annäherung», Deutsche Welle, 16.11.2006.
  3. «Грузия вступит в «Энергетическое объединение» ЕС до октября». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «European Commission proposes to lift visa obligations for citizens of Georgia». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  5. «EU and NATO keep Eastern countries at bay | EurActiv». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  6. «EU talks with Georgia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  7. «The EU starts a visa liberalisation dialogue with Georgia». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. «Грузия получила план действий по диалогу с Евросоюзом по либерализации визового режима». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Маргвелашвили о желании Грузии «влиться в европейскую семью»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. Грузия парафировала Соглашение об ассоциации с ЕС
  11. «Georgia-EU association agreement initialled». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «President: Georgia is ready to contribute to EU crisis management operations». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Round-up of reactions to signing of Partnership Agreements». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  14. «Three reports on visa liberalisation: Ukraine, Georgia and Kosovo — Today, the European Commission adopted three reports on visa liberalisation». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  15. «Georgia visa waiver approved by Parliament». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Европейский Союз окончательно утвердил безвизовый режим для граждан Грузии». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  17. «ЕС окончательно утвердил безвизовый режим для Грузии». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  18. «Сегодня вступает в силу безвизовый режим между Грузией и Евросоюзом». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  19. http://ru.euronews.com/2010/07/15/eu-talks-with-georgia/ Արխիվացված 2012-04-24 Wayback Machine ЕС и Грузия готовят договор об ассоциации, 15 июля 2010.
  20. «Грузия и Молдова сделали "первый шаг на европейском пути"». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.