Մայա Փանջիկիձե
| Մայա Փանջիկիձե
վրաց.՝ მაია ფანჯიკიძე
| |
| Կուսակցություն՝ | Վրացական երազանք |
|---|---|
| Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան և Ենայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ և պաշտոնյա |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 16, 1960[1][2] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն |
վրաց.՝ მაია ფანჯიკიძე
|
| Հայր | Guram Panjikidze? |
| Ինքնագիր | |
Մայա Փանջիկիձե (վրաց.՝ მაია ფანჯიკიძე , հոկտեմբերի 16, 1960[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական գործիչ և դիվանագետ։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է Վրաստանի դեսպանը Գերմանիայում (2004-2007 թվականներ) և Նիդերլանդներում (2007-2010 թվականներ)։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Փանջիկիձեն ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիում, նրա հայրը` Գուրամ Փանջիկիձեն, ֆանտաստ գրող էր, Վրաստանի գրողների միության նախագահն է եղել 1992-1997 թվականներին։ Բանասիրական կրթություն է ստացել Թբիլիսիի պետական համալսարանում և Ենայի համալսարանում։ Մինչև դիվանագիտական գործունեությանն անցնելը Փանջիկիձեն Թբիլիսիում աշխատել է որպես գերմաներենի ուսուցչուհի։ Նրա դիվանագիտական գործունեության մի նշանակալի շրջան կապված է Բեռլինում վրացական դեսպանատան հետ։ 2004 թվականին նա դարձել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ և Գերմանիայում Վրաստանի դեսպան (մինչև 2007 թվական)։ 2007-2010 թվականներին Մայա Փանջիկիձեն եղել է Վրաստանի դեսպանը Նիդերլանդներում։ 2010 թվականին, դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո նա հայտարարել է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ նրա ամուսնու եղբայրը` Իրակլի Ալասանիան ՄԱԿում Վրաստանի դեսպանի պաշտոնից հրաժարվելուց հետո, 2008 թվականին անցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմի ընդդիմության շարքերը[3][4]։
Ընդդիմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Մայա Փանջիկիձեն անցել է ընդդիմության շարքերը` դառնալով միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչը, ով նույն տարվա մայիսին հիմնել է «Վրացական երազանք» կուսակցությունը` 2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հակադրվելով այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Փանջիկիձեն հանդես է եկել որպես Իվանիշվիլիի ղեկավարած կոալիցիայի խոսնակ և շտաբի ղեկավար` ընտրական ծանր արշավի ժամանակ[3]։
Արտաքին գործերի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Մայա Փանջիկիձեն 2012 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնում իր առաջին հայտարարություններում նա նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են ինտեգրումը Եվրամիության և ՆԱՏՕյի հետ, ռազմավարական համագործակցությունը ԱՄՆի հետ և հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը[3]։ Փանջիկիձեն նաև նշել է, որ նոր կառավարությունը կձգտի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, սակայն Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը, որպես օկուպանտ երկիր, պահպանում է իր դեսպանատները Աբխազիայում և Հարավային Օսիայում[4][5]։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Մայա Փանջիկիձեն հրաժարվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից` որպես բողոքի նշան Իրակլի Ալասանիայի` Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 Georgia's new FM to balance West and Russia Արխիվացված 2014-11-29 Wayback Machine. AFP via Expatica. 8 октября 2012.
- 1 2 По словам бывшего посла в Нидерландах, ее освободили без официальной причины. Civil Georgia. 16 марта 2010.
- ↑ New Georgian foreign minister calls US top strategic partner during Washington visit(չաշխատող հղում) . Ассошиэйтед Пресс via The Washington Post. 30 ноября 2012.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Փանջիկիձե» հոդվածին։ |
- Վրացական երազանք կուսակցության անդամներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արտաքին գործերի կին նախարարներ
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրացի դիվանագետներ
- Վրաստանի արտաքին գործերի նախարարներ
- Վրաստանի կին քաղաքական գործիչներ