Jump to content

Վոլֆ Հյուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆ Հյուբեր
գերմ.՝ Wolf Huber
Ծնվել էմոտ 1485[1]
ԾննդավայրՖելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա[2]
Վախճանվել էհունիսի 3, 1553[3]
Մահվան վայրՊասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[2]
ՔաղաքացիությունԳերմանիա և Ավստրիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և general contractor
Ժանրդիմապատկեր
Պաշտոնպալատական նկարիչ
 Wolf Huber Վիքիպահեստում
Քրիստոսի սուգը (1524), Վոլֆ Հյուբեր
Փրկության ամբիոն (after 1543), Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)

Վոլֆ Հյուբեր (գերմ.՝ Wolf Huber, մոտ 1485[1], Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա[2] - հունիսի 3, 1553[3], Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա[2]) ավստրիացի նկարիչ, տպագրող, ճարտարապետ և Դանուբի դպրոցի գլխավոր անդամ։

Կարծիք կա, որ Հյուբերը ծնվել է Ֆելդքիրխում (Ավստրիա), բայց մինչ 1515 թվականը ապրել է Պասաույում։ Ֆելդքիրխում իր ժամանակների այլ նկարիչների հետ հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ, չնայած նա ընկերական լավ հարաբերություններ է ունեցել Հանս Հյուբերի հետ։ Որոշ աշխատանքների համաձայն, նրա ծննդյան տարեթիվը թվագրվում է 1510-1515 արանքում։

Հյուբերի ուսումնառության մասին ոչինչ հայտնի չէ։ Նա նկարչի գործունեությամբ զբաղվել է տնային պայմաններում, մինչ ենթավարպետ դառնալը։ Նա մեծ ութախությամբ այցելեց հյուսիսային Իտալիա, ինչը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ նրա մի շարք աշխատությունների վրա՝ արտահայտելով իտալական վարածնության ոճային առանձնահատկությունները։

Նրա նկարներից պարզ է դառնում, որ նա ամենաքիչը մեկ անգամ այցելել է Զալցկամերգուտ։

1517 թվականին, Հյուբերը տեղափոխվելով Պասաու, նա դարձավ Բավարիայի դուքս Էռնեսի պալատական նկարիչը ով կառավարեց մինչև 1540 թվականը։ 1529 թվականին մեկ այլ ազնվական՝ կոմս Նիկլաս վոն Սալմը հանձնարարեց վերանորոգել քաղաքից ոչ շատ հեռու՝ Ին գետի մոտակայքի Նյուբերգ ամրոցը, որից միայն մի հատված էր պահպանվել։ Այս միջադեպը իտալական վերածննդին մի նոր շունչ հաղորդեց։ Հյուբերի աշխատանքներից է նաև Նիկլաս I վոն Սալմի դամբարանի խորաքանդակը, որը գտնվում է Վոթիվկիրխեում (Վիեննա)։ Այս աշխատանքի դիմաց Հյուբերը ստացավ կենսաթոշակ և առանձնատուն Նյուֆելսում[4]։

1542 թվականին կոմս Վոլֆգանգ վոն Սալմի կողմից Հյուբերը ստացավ պալատական նկարչի կարգավիճակ, ավելի ուշ խոստովանելով, որ Սուրբ Ղուկասի գիլդիան այնքան էլ հարմար չէր իր համար։ Հյուբերը մահացել է 1553 թվականին, իր առանձնատանը։

Հյուբերի ճարտարապետական աշխատանքներից ոչ մեկը չի պահպանվել, փոխարենը՝ մի քանի նկարներ։ Այս նկարները կրել են Ալբրեխտ Դյուրերի ծանր աշխատանքի ազդեցությունը։ նրանցից մի քանիսն արտահայտում են Մաներիզմի հստակ միտումներ։ Հյուբերի դիմանկարներից գրեթե ոչ մեկը չի պահպանվել։ Հյուբերի գծանկարները կազմում են բազմաշերտ կոմպոզիցիաներ։

Նա մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակների գծագրող Ավգուստին Հիրշվոգելի ստեղծագործությունների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118554115 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  4. Hagen, Rainer and Rose-Marie (2003). "What Great Paintings Say", Volume 2, p. 169. Taschen, Cologne. 3-8228-1372-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆ Հյուբեր» հոդվածին։