Վյաչեսլավ Լիպինսկի
Վյաչեսլավ Լիպինսկի ուկրաիներեն՝ В'ячеслав Казимирович Липинський և լեհ.՝ Wacław Lipiński | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5 (17), 1882[1] |
Ծննդավայր | Զատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լոկաչինի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | հունիսի 14, 1931[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Պերնից, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Գերեզման | Զատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և Վոլինի մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակովի համալսարան և Ժնևի համալսարան |
Երկեր | Q28705510? |
Մասնագիտություն | պատմաբան և դիվանագետ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Վյաչեսլավ Կազիմիրովիչ Լիպինսկի (ուկրաիներեն՝ В'ячеслав Казимирович Липинський, լեհ.՝ Wacław Lipiński, ապրիլի 5 (17), 1882[1], Զատուրցի (գյուղ, Լոկաչինի շրջան), Լոկաչինի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 14, 1931[1], Պերնից, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), լեհական ծագմամբ ուկրաինացի պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա ու հրապարակախոս, Տ. Շևչենկոյի անվան գիտական միավորման անդամ (1914 թվականից), ուկրաինական պահպանողականության գաղափարաբան («Հետմանական շարժում»)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վոլին պատմական մարզի Լուցկի մոտ գտնվող Զատուրցի գյուղում, լեհերի ընտանիքում։ Ծագումով հին լեհական արքունական տոհմից է։ Կազիմիր Լիպինսկու և Կլարա Ռոկիցկայայի ավագ որդին էր։ Կրտսեր եղբայրները Ստանիսլավը (ապագայում հայտնի գյուղատնտես-սելեկցիոներ) և Վլադիմիրն էին, կրտսեր քույրը՝ Վանդան։ Մինչև 12 տարեկանը սովորել է տանը, իսկ հետո՝ Ժիտոմիրի, Լուցկի և Կիևի գիմնազիաներում։ Հասունության վկայական ստացել է Կիևում։ 1902-1903 թվականներին Կրեմենցում միամյա ծառայության է եղել դրագունական գնդում։ 1903 թվականին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն շուտով կորցրել է հետաքրքրությունը գյուղատնտեսական գիտությունների հանդեպ և տարվել պատմությամբ ու հասարակական գիտություններով։ 1905 թվականին թողել է ուսումը և քաղաքի գրադարաններում ու արխիվներում զբաղվել պատմական հետազոտություններով։ 1906 թվականի օգոստոսի 30-ին ամուսնացել է Կազիմիրա Շումինսկու հետ։ Նույն թվականի հոկտեմբերին ընդունվել է Ժնևի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ, սակայն 1907 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով ստիպված էր եղել թողնել ուսումը։
1908 թվականին վերադարձել է Ուկրաինա, բնակվել Ումանյու խուտորում, որտեղ զբաղվել է գիտական գործունեությամբ։ Այդ շրջանում են գրվել նրա առաջին աշխատությունները՝ «Դանիիլ Բրատկովսկի» (1909), «Լիտովսկի մեծ իշխանության հրետանու գեներալ» (1909)։ Լեհերեն գրված պատմա-փիլիսոփայական «Ուկրաինայի լեհական ազնվականություն» (1909) գրքով Լիպինսկին հիմնավորեց լեհական ազնվականության որոշիչ դերը ուկրաինական պետականության ձևավորման գործընթացում և Ուկրաինայի վերածնման պայքարում։ 1910 թվականին տեղափոխվել է Կրակով (Լեհաստան)։ 1912 թվականին այստեղ լույս է տեսել նրա հիմնական գիտական աշխատանքների և պատմական փաստաթղթերի «Z dziejów Ukrainy» («Ուկրաինայի պատմությունից») ժողովածուն, որը նրա վաղ տարիների ստեղծագործությունների պատմական հետազոտությունների յուրահատուկ արդյունք էր, որում ներառվել էին այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ «Ռուս և Ուկրաինա անվանումները և դրանց պատմական նշանակությունը», «Ստանիսլավ Միխայիլ Կրիչևսկի», «Բոգդանովյան ճանապարհով» և այլն։ Հեղինակը նվիրել է դրանք Վ. Անտոնովիչին (որին համարում էր իր ուսուցիչը), Պ. Սվեցիցկուն և Տ. Ռիլսկուն։
1912 թվականին եղել է Ուկրաինական տեղեկատվական կոմիտեի նախաձեռնողը, որի նպատակն էր արտասահմանում Ուկրաինայի անկախ պետության ստեղծման գաղափարների տարածումը։
1917—1921 թվականներին ուկրաինական անկախ պետության գործիչ է եղել, Ուկրաինայի դեսպանը Ավստրո-Հունգարիայում։ 1921 թվականին Չեխոսլովակիա և Ավստրիա գնալուց հետո եղել է Պրահայի Ուկրաինական համալսարանի հիմնադիրներից մեկը։ Տոհմական միապետության գաղափարների և հանուն ազգային միասնականության տարբեր հասարակական շերտերի համաձայնության պաշտպան էր։ Հանդես է եկել Դմիտրի Դոնցովի հայացքների և նրա «անքակտելի ազգայնականության» տեսության սուր քննադատությամբ։
Մահացել է 1931 թվականին Պերնիցի մոտ գտնվող առողջարաններից մեկում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Szlachta na Ukrainie. Udział jej w życiu narodu na tle jego dziejów (1909)
- Stanisław Michał Krzyczewski. Z dziejów walki szlachty ukraińskiej w szeregach powstańczych pod wodzą Bohdana Chmielnickiego (1912)
- Z dziejów Ukrainy. Księga pamiątkowa ku czci Włodzimierza Antonowicza, Paulina Święcickiego i Tadeusza Rylskiego, wydana staraniem dr. J. Jurkiewicza, Fr. Wolskiej, Ludw. Siedleckiego i Wacława Lipińskiego (1913)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dovidnyk z istoriï Ukraïny, 3-Volumes, "Vyacheslav Lypynsky Archived 2010-01-23 at the Wayback Machine." (t. 2), Kiev, 1993-1999, ISBN 5-7707-5190-8 (t. 1), ISBN 5-7707-8552-7 (t. 2), ISBN 966-504-237-8 (t. 3).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Статья в газете «День» об идеях Вячеслава Липинского
- Вячеслав Липинський. Націоналізм, патріотизм та шовінізм (з листа до Б.Шемета) Archived 2008-05-28 at the Wayback Machine. (ուկր.)
- Вячеслав Липинський. До характеристики Дмитра Донцова (з книги «Листи до братів хліборобів») Archived 2007-11-09 at the Wayback Machine. (ուկր.)
- Вячеслав Липинський. Неусталеність раси в Україні (з книги «Листи до братів хліборобів») Archived 2008-05-28 at the Wayback Machine. (ուկր.)
- Справочник по истории Украины Archived 2010-01-23 at the Wayback Machine. (ուկր.)
- Encyclopedia of Ukraine
- Lypynsky on the imperative of political independence
|
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1931 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինացի դիվանագետներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի պատմաբաններ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Ուկրաինացի փիլիսոփաներ