Վլադիսլավ Բորտնովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Բորտնովսկի
լեհ.՝ Władysław Bortnowsky
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1]
ԾննդավայրՌադոմ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 21, 1966(1966-11-21)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԴոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանNational Shrine of Our Lady of Czestochowa
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունսպա և պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Władysław Bortnowski Վիքիպահեստում

Վլադիսլավ Բորտնովսկի (նոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1], Ռադոմ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1966(1966-11-21)[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ) լեհ պատմաբան, զորավար և ունեցել է բարձրագույն զինվորական կոչումներից մեկը Լեհական բանակում։ Նա հայտնի է դարձել Պոմորցի բանակ հրամանատարությամբ Բզուրայի ճակատամարտում, Լեհաստան ներխուժման ժամանակ 1939 թվականին։ Նաև հայտնի է Յուզեֆ Պիլսուդսկիի անվան ամերիկյան ինստիտուտում նախագահ լինելով 1961-ից 1962 թվականներին[2]։

Կրթություն և Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորտնովսկին ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 12-ին Ռադոմ քաղաքում, այդ ժամանակ այն մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ավարտելով Ժիտոմիրի գիմնազիան՝ նա ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետըմ որտեղից մեկ տարի անց տեղափոխվում է Կրակովի համալսարան։ Այստեղ նա ավարտում է բժկական կուրսերը։ 1908 թվականից նա դառնում է Ակտիվ պայքարի միություն գաղտնի կազմակերպության անդամ և 1912 թվականից Հրացանակակիրների ասոցացիայի անդամ։ 1913 թվականին նա ավարտում է իր ուսուցումը որպես չզորակոչված սպա և դառնում է Հրացանակակիրների ասոցացիայի սպա։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը Բորտոնովսկին միացավ Լեհական լեգիոններին, որտեղ ստացավ հետևակային դասակի հրամանատարի պաշտոնը։ Դրանից հետո, որպես Երկրորդ լեյտենանտ, նա գլխավորեց 5-րդ հետևակային դասակը։ 1914 թվականի սուրբծննդյան օրերին Բորնովսկին վիրավորվեց Լովցովեկի ճակատամարտում։ 1917 թվականին նա ձերբակալվեց և տեղափոխվեց Ֆորտ Բենիամինով 1917 թվականի հուլիսին և մնաց մինչև 1918 թվականի ապրիլ։ Բենիամինովից ազատվելուց հետո մինրև 1918 թվականի հոկտեմբերը Բորտնովսկին դարձավ Կրակովում Լեհական զինվորական կազմակերպության հրամանատար։

Լեհ-ուկրաինական և Լեհ-խորհրդային պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հոկտեմբերի 31-ին լեյտենանտ գնդապետ Բորտնովսկին միացավ Լեհական բանակին, որը վերածնվեց, քանի որ Լեհաստանը անկախացավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Սկզբում նա ղեկավարեց 5-րդ հետևակային դասակը, այնուհետև ստացա գումարտակի հրամանատարի պաշտոն։ 1918 թվականի նոյեմբերին նա մասնակցեց Պերեմիշլի և Լվովի պաշարմանը։ 1919 թվականի մայիսից Բորտնովսկին աշխատեց Վարշավայի գլխավոր շտաբի պատերազմական դպրոցում որպես ուսուցչի օգնական։

Լեհ-խորհրդային պատերազմի սկսվելուց հետո Բորտնովսկին մնաց ուսուցչի կարգավիճակում մինչև 1919 թվականի դեկտեմբերը։ 1919 թվականի հոկտեմբերից նա ծառայեց որպես լեհական առաջին հետևակային դիվիզիայի սպա, որը կազմված հիմնական լեհ լեգիոներներից։ Դրանից հետո նա ծառայեց որպես երրոր օպերացիոն խմբի ճյուղի ղեկավար, որի հրամանատարն էր գեներալ Էդվար Ռիդս-Շմիգլին։ Դրանից հետո Բորտնովսկին ծառայեց որպես 3-րդ բանակի փ-րդ ճյուղի ղեկավար և 1920 թվականի հոկտեմբերից 3-րդ բանակի շտաբի պետ։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհ-խորհրդային պատերազմի ավարտից հետո Բորտնովսկին մեկնեց Ֆրանսիայի Փարիզ քաղաք, որտեղ սկսեց ուսանել Սեն-Սիր զինվորական դպրոցում 1920 թվականի նոյեմբերի 1-ից։ 1922 թվականին նա ավարտեց դպրոցը և վերադարձավ Լեհաստան, որտեղ փորձաշրջաններ անցավ տարբեր պաշտոններում, այդ թվում բանակի շտաբի Վիլնոյի (ժամանակակից Վիլնյուս) մասնաճյուղում։ 1924 թվականի օգոստոսի 15-ին նրան շնորգվեց գնդապետի կոչում և հաջորդ տարվա հոկտեմբերին նա դարձավ Կուտնոյում տեղակայված 37-րդ հետևակային ստորաբաժանման հրամանատար[3]։ 1926 թվականի Մայիսյան հեղաշրջումից հետո նա ծառայեց բանակի 3-րդ մասնաճյուղի գլխավոր շտաբի պետ նոյեմբերից 2 ամսով։ 1928 թվականի փետրվարին նա նշանակվեց 26-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, որը տեղակայված էր Սկերնեվիցեում[4]։ 1930 թվականին նա տեղափոխվեց Պոզնան, որտեղ նշանակվեց 14-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ 1930 թվականի հոկտեմբերին նա նշանակվեց բանակի ներկայացուցիչ Տորունում։ 1931 թվականի նոյեմբերի 1-ին դարձավ Զամոշչում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, որը Լեհական բանակի ամենաբարձ վարկանիշ ունեցող ստորաբաժանումներից մեկն էր։

1932 թվականի հունվարի 1-ին Բորտնովսկիին տրվել է Բրիգադիր գեներալի կոչում Լեհաստանի նածագահ Իգնացի Մոսցիցկիի կողմից[5]։ Սկսած 1935 թվականի հոկտեմբերի 12-ից նա ծառայել է Տորունի զինված ուժերի գլխավոր ինսպեկտոր։ 1938 թվականի աշնանը Բորնովսկին դարձավ Սիլեսիայի անկախ օպերացիոն խմբի հրամանատար և գլխավորեց Չեխոսլովակիայի տարածքի օկուպացիայի նախապատրաստական գործողությունները համաձայն Մյունխենի համաձայնագրի։ Բորնովսկիի զորքերը օկուպացրին Չեխոսլովակիայի Զաոլզիե տարածքը։ Բորտնովսկիի իրականացրած հաջող օկուպացիայից հետո նրա հեղինակությունը կտրուկ բարձրացավ Լեհաստանում և կարծիք կար, որ նա ծրագրավորում է փոխարինել մարշալ Էդվարդ Ռիդզ-Շմիգլիին գլխավոր շտաբի պետի պաշտոնում և դրանից հետո մասնակցել 1940 թվականի նախագահական ընտրություններին[6]։

Մինչ 1939 թվականի սեպտեմբերին Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժումը Բորտնովսկիին շնորհվեց դիվիզիայի գեներալի կոչում 1939 թվականի մարտի մեկին և դարձավ Պոմորցի բանակի հրամանատար, որը լեհական բանակներից ամենահյուսիսում տեղակայվածն էր։

Սեպտեմբերյան արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան ներխուժման ընթացքում, որը լեհերը կոչում էին Լեհաստանի ինքնապաշտպանական պատերազմ, Բորտանովսկին ղեկավարում էր Պոմորցի բանակը։ Լինելով շրջափակված երկու կողմից Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից՝ Պոմերցի բանակը ստիպված էր կռվել մի շարք արյունալի ճակատամարտերում և նահանջել Պոզնանի ու Վարշավայի ուղղությամբ։

Սեպտեմբերի 9-ից Բորտանովսկին և իր բանակը անցան Պոզնանի բանակի հրամանատարության ներքո գեներալ Տադեուշ Կուշեբայի գլխավորությամբ։ Դրանից հետո միավորված բանակները մասնակցեցին Բզուրայի ճակատամարտում և ձեռնարկեցին հակահարձակում, որի ժամանակ Բորտանովսկիի ուժերը կռվի բռնվեցին Լովիչի և Սոխաչևի մոտակայքում։

Սեպտեմբերի 14-ին հրամայվեց նահանջել Բզուրա գետի հյուսիսային ափ, որից հետո պարտված բանակները նահանջեցին Վարշավա։ Սեպտեմբերի 21-ին Բորտանովսկին գերի ընկավ գերմանացիների ձեռքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. Zielinski, Marek. «Władysław Bortnowski». Pilsudski.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. (լեհերենով) Dziennik Personalny M.S.Wojsk nr 106 z 15.10.1925 r.
  4. (լեհերենով) Dziennik Personalny M.S.Wojsk. Nr 4 z 28.02.1928 r.
  5. (լեհերենով) Zarządzenie Prezydenta RP z dnia 10.12.1931 r. w: Dziennik Personalny MSWojsk. Nr 10 z 11.12.1931 r., s. 395
  6. Wieczorkiewicz, Paweł (2006). Historia polityczna Polski 1939-1945 (լեհերեն). Warsaw: "Książki i Wiedza". ISBN 83-05-13441-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Բորտնովսկի» հոդվածին։