Վիլհելմ ֆոն Գլյոդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ ֆոն Գլյոդեն
գերմ.՝ Wilhelm Baron von Gloeden
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1856(1856-09-16)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 18, 1856(1856-09-18)[4]
ԾննդավայրՖոլկսհագեն, Marlow, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
Մահացել էփետրվարի 16, 1931(1931-02-16)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՏաորմինա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
ԳերեզմանCimitero di Taormina
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլուսանկարիչ
 Wilhelm von Gloeden Վիքիպահեստում

Վիլհելմ ֆոն Գլյոդեն, բարոն (գերմ.՝ Wilhelm Baron von Gloeden, սեպտեմբերի 16, 1856(1856-09-16)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 18, 1856(1856-09-18)[4], Ֆոլկսհագեն, Marlow, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - փետրվարի 16, 1931(1931-02-16)[1][2][3][…], Տաորմինա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), գերմանացի լուսանկարիչ, տղամարդու մերկ լուսանկարի մեծ վարպետ, աշխատել է Իտալիայում։

Գլյոդենի տունն ու ստուդիան Տաորմինայում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստոկում և Վիսմարում ուսումնասիրել է արվեստի պատմություն։ Պատրաստվել է նկարիչ դառնալ։ Փորձելով հաղթել իր մոտ հայտնաբերված տուբերկուլյոզը, բժիշկների խորհրդով տեղափոխվում է Սիցիլիա։ 1893 թվականին մասնակցել է Լոնդոնի թագավորական լուսանկարչական ընկերության ամենամյա ցուցահանդեսին։

Թաղված է Տաորմինայի բողոքականների գերեզմանոցում։ Ֆոն Գլյոդեն ընտանիքի ժառանգները մերժում են իրենց ընտանեկան ծառում այսպիսի բարոնի գոյությունը։ 1978 թվականին Սպոլետոյում բացված անհատական ցուցահանդեսը հասարակական մեծ սկանդալի տեղիք տվեց։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ ֆոն Գլյոդենը ստեղծել է դիմապատկերներ, բնապատկերներ, ճարտարապետական կառույցների լուսանկարներ, հուշարձանների ավերակներ, բայց առավելապես հայտնի է մերկ տղամարդկանց լուսանկարներով։ Որպես բնորդ նրան ծառայել են սիցիլիացի երիտասարդներ, հաճախ նրա սիրեկանները, բայց որպես կանոն լուսանկարների կոմպոզիցիաները հենված էին անտիկ և էֆեբյան արվեստի ուշ նմուշների վրա։ Հաճախ նկարներում օգտագործում էր հարավային Իտալիայի բնապատկերները։

Նրա աշխատանքները բարձր են գնահատել Անատոլ Ֆրանսը, Գաբրիելե դ՝Անուցիոն, Օսկար Ուայլդը, Ռիխարդ Շտրաուսը և ուրիշները։

Վիլհելմ ֆոն Գլյոդենի գերեզմանը Տաորինայում

Լուսանկարչական ժառանգությունը՝ մի քանի հազար լուսանկարի կլիշե, ըստ կտակի անցավ բնորդ Մավր մականունով Պանկրացիո Բուչունիին (իտալ.՝ Il Moro1936 թվականին Իտալիայի ֆաշիստական ոստիկանությունը 2,5 հազար լուսանկարի կլիշե ոչնչացրեց, որակելով դրանք պոռնոգրաֆիա, Մավրը կարճ ժամանակով հայտնվեց ճաղերի ետևում։ Բնորդի մահվանից հետո՝ 1963 թվականին, նրա որդին մնացած լուսանկարների կլիշեները վաճառեց։ 2000 թվականին Ֆլորենցիայի Ալինարի թանգարանում բացվեց Վիլհելմ ֆոն Գլյոդենի հիմնադրամը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’innocenza morbosa dell’occhio fotografico di Wilhelm von Gloeden = The inquisitive innocence of the photographic eye of Wilhelm von Gloeden. Taormina։ Nino Malambri, 1980 (Տաորմինայի ցուցահանդեսի համացուցակը)
  • Pohlmann U. Wilhelm von Gloeden։ Sehnsucht nach Arkadien. Berlin։ Nishen, 1987
  • Weiermair P. Wilhelm von Gloeden. Köln։ B.Taschen, 1993
  • Wilhelm von Gloeden, Guglielmo Plüschow, Vincenzo Galdi։ et in arcadia ego; turn-of-the-century photography. Zürich։ Edition Oehrli, 2000 (Ցյուրիխի ցուցահանդեսի համացուցակը)
  • Zannier I. Wilhelm von Gloeden։ fotografie, nudi, paesaggi, scene di genere. Firenze։ Alinari 24 ore, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118539817 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ ֆոն Գլյոդեն» հոդվածին։