Վիլհելմինա Հոլադեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմինա Հոլադեյ
Ծնվել էհոկտեմբերի 10, 1922(1922-10-10)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 6, 2021(2021-03-06)[1] (98 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունElmira College?
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
Պարգևներ և
մրցանակներ

Վիլհելմինա Քոուլ Հոլադեյ (անգլ.՝ Wilhelmina Cole Holladay, ծնյալ՝ Քոուլ, հոկտեմբերի 10, 1922(1922-10-10), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 6, 2021(2021-03-06)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ)[3], արվեստի ամերիկացի հավաքորդ և հովանավոր։ Արվեստի կանանց ազգային թանգարանի համահիմնադիրն է[4] ու 2006 թվականին արժանացել է արվեստի ազգային մեդալի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիլլի» անունով Վիլհելմինան[5] ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 10-ին Նյու Յորք նահանգի Էլմիրա քաղաքում[6][7]։ Հայրը գործարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի[5]։ Սիրել է մայրական տատիկին[5], որն իր մեջ սերմանել է գեղեցիկի ընկալումը[6]։ 1944 թվականին ավարտել է Էլմիրայի քոլեջն արվեստի պատմության մեջ գիտական աստիճանով։ Շարունակել է արվեստի պատմություն ուսումնասիրել Կոռնելի համալսարանում, որից հետո 1953-1954 թվականներին հետագա ուսումը շարունակել է Փարիզի համալսարանում[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում և Չինաստանի դեսպանատանը։ Վերջին կարգավիճակում աշխատանքի է անցել Չան Կայշիի կնոջ մոտ, որպես սոցիալական քարտուղար[5]։ Ուոլաս Հոլադեյին հանդիպել է, երբ վերջինս ռազմածովային սպա էր Վաշինգտոնում․ հետագայում ամուսնացել են[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլադեյը և իր ամուսինը հիմնադրել են Արվեստի կանանց ազգային թանգարանը

Արվեստի հավաքորդությամբ ամուսիններն սկսել է զբաղվել 1950-ական թվականներից։ 1970-ական թվականներին դեպի Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում և Մադրիդի Պրադո թանգարանում տեսել են Կլարա Փիթերսի ստեղծագործություններն ու հիացել դրանցով[5]։ Նրանք պարզել են, որ ո՛չ Փիթերսը, ո՛չ էլ որևէ այլ նկարչուհի նշված չէ ժամանակի առաջատար գեղարվեստական տեքստերում։ Այդ պահից նրանք սկսել են մասնագիտանալ կին նկարիչների նշանավոր գործերը ձեռք բերելու մեջ, որոնց թվում էին՝ Էլիզաբեթ Վիժե լը Բրոնը, Արտեմիզիա Ջենտիլեսկին ու Անգելիկա Քաուֆմանը[9]։ Հավաքել են 150 նկարչի ու քանդակագործի 500 ստեղծագործություն[5]։

Արվեստի կանանց ազգային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինները 1981 թվականին հմնադրել են Կանացի արվեստի ազգային թանգարանը, որին նվիրաբերել են կին նկարիչների աշխատանքների իրենց հավաքածուն։ Առաջին երկու տարվա ընթացքում թանգարանը գործել է Հոլադեյների տանը։ Նա խորհրդակցել է արվեստաբան Էնն Սազերլենդ Հարիսի հետ՝ իր անձնական հավաքածուն երկարաժամկետ տեղաբաշխելու վերաբերյալ, իսկ վերջինս առաջարկել է գտնել կանանց արվեստին նվիրված թանգարան[10]։ 1987 թվականին թանգարանը Վաշինգտոնում ձեռք է բերել նախկին մասոնական մի տաճար՝ որպես մշտական տեղավայր[11]։ Թանգարանում պահվում է արվեստի մշտական հավաքածու, ներկայացվում են փոփոխվող հատուկ ցուցահանդեսներ և ներկայացումներ, վարվում է գրադարան և հետազոտական կենտրոն, հրատարակվում են ցուցահանդեսային կատալոգներ ու առաջարկվում է կրթական ծրագրավորում[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմինան 1945 թվականին ամուսնացել է Ուոլաս Ֆ․ Հոլադեյի հետ։ 2012 թվականին իր ամուսինը մահացել է։ Ունեցել են երկու զավակ՝ Ուոլաս «Հապ» կրտսերն ու Սքոթ Քոուլը[5][6]։

Մահացել է 2012 թվականի մարտի 6-ին Վաշինգտոնի իր տանը 98 տարեկանում․ մահվան պատճառը չի հայտարարվել[5][6]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ընդգրկվել է Կանանց ազգային փառքի սրահում։ Հինգ տարի անց արժանացել է «Women's Caucus for Art Lifetime Achievement Award» մրցանակին[7]։ 2005 թվականին Մուրի արվեստի և դիզայնի քոլեջից ստացել է տեսլական կնոջ մրցանակ[13], հաջորդ տարի արժանացել արվեստի ազգային մեդալի[6][14] և Առողջության հետազոտությունների ազգային կենտրոնից՝ «Foremother Award» մրցանակի[15]։ Ստացել է նաև երկու արտասահմանյան մրցանակ․ Ֆրանսիայի կառավարության կողմից Պատվո լեգեոնի շքանշան և Նորվեգիայի պետական պարգև Արժանիքների շքանշան[16]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է Էյբվիլ Պրեսի կողմից հրատարակված «A Museum of Their Own: National Museum of Women in the Arts» գիրքը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://nmwa.org/press/wilhelmina-cole-holladay-founder-of-the-national-museum-of-women-in-the-arts-dies/
  2. https://www.womenofthehall.org/inductee/wilhelmina-cole-holladay/
  3. 3,0 3,1 Oczypok, Kate (2021 թ․ մարտի 8). «Wilhelmina Cole Holladay, Founder of the National Museum of Women in the Arts, Dies at 98». The Georgetowner. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  4. «National Museum of Women in the Arts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Risen, Clay (2021 թ․ մարտի 11). «Wilhelmina Cole Holladay, Whose Art Museum Promoted Women, Dies at 98». The New York Times. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Langer, Emily (2021 թ․ մարտի 9). «Wilhelmina Cole Holladay, champion of women in the arts, dies at 98». The Washington Post. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  7. 7,0 7,1 «Wilhelmina Cole Holladay». Washington, D.C.: National Museum of Women in the Arts. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  8. Conroy, Sarah Booth (1987 թ․ փետրվարի 15). «THE FOUNDING FORCE OF WILHELMINA HOLLADAY». The Washington Post. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  9. «Oral history interview with Wilhelmina Holladay, 2005 Aug. 17–2005 Sept. 23». Archives of American Art. 2005. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  10. «Ann Sutherland Harris». Art Table: The Leadership Organization for Professional Women in the Visual Arts. ARTTABLE. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. O'Neal Parker, Lonnae (2014 թ․ ապրիլի 18). «Holladay founded National Museum of Women in the Arts, now she's working on its legacy». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  12. «Wilhelmina Cole Holladay». National Women's Hall of Fame. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  13. «Visionary Woman Awards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  14. «2006 National Medal of Arts Recipient». Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  15. «Foremother and Health Policy Hero Awards Luncheon». 2018 թ․ մայիսի 7.
  16. «Wilhelmina Holladay to be JCU's Distinguished Commencement Speaker». Rome: John Cabot University. 2013 թ․ ապրիլի 15. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  17. Holladay, Wilhelmina Cole (2008). A Museum of Their Own: National Museum of Women in the Arts. Abbeville Press. ISBN 978-0789210036.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]