Կլարա Փիթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Փիթերս
Ծնվել է1594[1][2]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2]
Վախճանվել էոչ վաղ քան 1657
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
ԱզգությունՖլամանդացիներ
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարչուհի
ՈճՖլամանդական բարոկկո նկարչություն
Ժանրնատյուրմորտ[4]
Ուշագրավ աշխատանքներՆատյուրմորտ ձկներով, ոստրեներով և ծովախեցգետիններով և Նատյուրմորտ ծաղիկներով
 Clara Peeters Վիքիպահեստում

Կլարա Փիթերս կամ Կլարա Պետերս (Clara Peeters, 1594[1][2], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2] - ոչ վաղ քան 1657, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), ֆլամանդացի նատյուրմորտային նկարիչ Անտվերպենից, աշխատել է ինչպես Իսպանական Նիդեռլանդներում, այնպես էլ Հոլանդական Հանրապետությունում[5]։

Փիթերսը իր դարաշրջանի ամենահայտնի ֆլամանդացի կին նկարիչն է եղել և տասնյոթերորդ դարի Եվրոպայում իրենց մասնագիտությամբ աշխատող մի շարք կին նկարիչներից մեկը՝ չնայած այդ ժամանակին հատուկ էր կանանց արվեստի կրթություն ստանալու և գիլդիայի (վաճառականների միության) անդամ լինելու սահմանափակումներ[6][7]։ Փիթերսը մասնագիտացած է եղել սնունդ պատկերող նատյուրմորտների մեջ և հայտնի այն նկարիչների թվին է պատկանում, ովքեր ձևավորել են նիդերլանդական այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք են նախաճաշերի (ontbijtjes օնբայջիս), «նախաճաշի սպասքերի» ավանդույթները, սնվելու տեսարանների և հասարակ տարաների, ինչպես նաև բանկետների, «բանկետային իրերի», թանկարժեք գավաթների և թանկարժեք մետաղներից պատրաստված տարաների ավանդույթները[8]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտ պանիրներով, նուշով և քաղցրահացով, 1615 թվական՝ «ստորագրված դանակով» և նկարչի արտացոլանքով սափորի կափարիչի եզրին: Գնվել է 2012 թվականին Mauritshuis- ի կողմից

Փիթերսի կյանքի մանրամասները որոշակի չեն։ Գիտնականները, ընդհանուր առմամբ, համաձայն են, որ նրա աշխատանքները փաստում են, որ նա ծնունդով Անտվերպենից է։ Անտվերպենի քաղաքային արխիվում կա գրառում Ժանա (Յանա) Փիթերսի դստեր՝ Կլարա Փիթերսի մասին, որը մկրտվել է Անտվերպենի Սանկտ Վալբուրգ եկեղեցում, 1594 թվականի մայիսի 15-ին[9]։ Երկրորդ փաստաթուղթը նշում է 1639 թվականի մայիսի 31-ին նույն եկեղեցում Կլարա Փիթերսի և Հենրիկուս Իոսեննոմի ամուսնության փաստը[10]։ Սակայն, ինչպես Կլարա, այնպես էլ հատկապես Փիթերս անունները Անտվերպենում շատ տարածված անուններ էին[11]։ 1594 թվականի մկրտությունը կնշանակեր, որ նրա 1607 թվականի նկարները նկարվել են 12 կամ 13 տարեկան հասակում։ Որոշ գիտնականներ կասկածում են, որ այդպիսի ստեղծագործությունները կարող էին ստեղծվել այդքան դեռատի տարիքում և պնդում են, որ նա ծնվել է 1580-ական թվականներին[12][13]։

Նատյուրմորտ, 1607 թվական, Ստորագրված է «CLARA P 1607»

Փիթերսը հաստատվել է Ամստերդամում 1611 թվականին, փաստաթղթավորվել է Հաագայում, 1617 թվականին[14]։ Ոմանք ենթադրում են, որ Փիթերսը 1621 թվականից, ամուսնությունից հետո դադարել է նկարել, ինչպես Յուդիթ Լեյստերն էր անում իրականում։ Նրա աշխատանքների պատճենների ակնհայտ մեծ քանակի պատճառով ոմանք ենթադրում են, որ հնարավոր է նա ղեկավարել է նկարիչների փոքր դպրոց[10]։ Փիթերսի մահվան ամսաթվի վերաբերյալ ոչ մի գրություն չի հայտնաբերվել. իսկ գիտնականները առաջարկել են տարբեր ամսաթվեր. 1621 թվական կամ ավելի ուշ[13], 1654 թվականից հետո, 1657 թվականից հետո, 1659 և 1676 թվականներ[10]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերսի առաջին հայտնի նկարը, որը ստորագրված է և թվագրվում է 1607 թվականին, արտացոլում է վարպետ նկարչի տեխնիկական և կոմպոզիցիոն հմտությունները[9]։ Նրա ոճը ենթադրում է, որ նա կրթություն է ստացել Անտվերպենի նատյուրմորտների պատրաստաման նախկին կենտրոնում[9]։

Չնայած նկարիչներից և աշկերտներից շատերը ընդգրկված էին Սուրբ Լուկասի տեղական գիլդիայի գրառումների մեջ, Փիթերսի մասին գրառումներ չեն հայտնաբերվել ինչպես Անտվերպենում, այնպես էլ Նիդեռլանդների Հանրապետության արվեստի կենտրոններում[10]։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ նա կարող էր նկարչի դուստր լինել, ուստի նրան աշակերտական ցուցակների մեջ ընդգրկելու անհրաժեշտություն չի եղել։

Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ նրա աշխատանքները շատ նման են Օսիաս Բեերտի աշխատանքին և ենթադրում են, որ Փիթերսը կարող էր մրա ուսանողը լինել։ Բեերտը իր գործունեությունը սկսել է որպես նատյուրմորտ նկարիչ, երբ 1602 թվականին դարձել է Անտվերպենի գիլդիայի վարպետ[14]։ Այնուամենայնիվ, Բեերտի աշխատանքներից ոչ մեկը թվագրված չէ, չնայած որոշ պղնձե թիթեղների վրա փորագրված են 1606 թվականից մինչև 1609 թվականները[9][15]։ Փիթերսը նաև կապված էր Անտվերպենի նկարիչներ Հանս վան Էսսենի և Յան վան դեր Բեկի հետ[16]։ Յան Բրեյգել Ավագը նույնպես դիտարվել է որպես նրա հնարավոր ուսուցիչ[10]։

Չնայած նրան, որ Փիթերսը ցուցակների մեջ չէր, բայց մեկ կտավի հակառակ կողմում դրված է Անտվերպենի գիլդիայի կնիքը, որը ցույց է տալիս, որ նա, իրոք, անդամ է եղել կամ գոնե աշխատել է Անտվերպենի գիլդիայի անդամների կողմից պատրաստված վահանակների վրա[10]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտ ծաղիկներով և պատվո ոսկե սկահակներով, 1612 թվական, Նկարչի արտացոլանքը աջ բաժակի սկահակի վրա

Փիթերսը ստորագրել է CLARA PEETERS կամ CLARA P․ երեսունմեկ աշխատանքներ։ Եվ դրանցից շատերը թվագրել է՝ թողնելով իր աշխատանքի վերաբերյալ հավաստի փաստեր, որ դրանք ստեղծվել են 1607-1621 թվականներին[10]։ Դրանցից տասնութը ավարտել է մինչ տասնութ տարեկան դառնալը։ Բացի այդ, ենթադրվում է, որ յոթանասունվեց այլ աշխատանքներ ևս նրա ստեղծագործություններն են, չնայած բավարար փաստաթղթեր չկան դրանք հաստապես Փիթերսին վերագրելու[10]։ Նրա նկարներից մի քանիսը, այդ թվում՝ այստեղ պատկերված երկուսն ունեն գրություն, որոնք փորագրված են նույն նախշերով դանակի բռնակի եզրին։ Դանակը բռնակի հիմնական կողմում պատկերված են երկու մերկ իգական ֆիգուրներ, որը տեսանելի է, և դա բնորոշ է մի տեսակ «հարսի դանակի» (bruidmessen), որը Անտվերպենի արծաթագործ արհեստավորներին էր հատուկ, որոնք արտադրվել են մոտ 1595-1600 թվականներին։ Դրանք կարող են լինել Փիթերսին պատկանող իսկական դանակներ, կամ պարզապես մտացածին[8]։

Փիթերսը նատյուրմորտների և գույնի ամենավաղ նկարիչ-մասնագետներից մեկն է, նա աշխատում է այն ժամանակ, երբ այդ ժանրը դեռ նոր է ծնվում[16]։ Ծաղիկների մոտ տասը նկարներ և սննդ մոտ հինգ պատկերներ, որոնք ստեղծել է Հոլանդիայում, կարելի է թվագրել մինչև 1608 թվականը, երբ նա նկարել է իր առաջին ստորագրած աշխատանքը[9]։ Նա նկարել է չորս մեծ նատյուրմորտների հավաքածու (բոլորը՝ 50 - 51 սմ × 71 - 73 սմ չափերի), որոնցից երեքը թվագրվում են 1611 թվականին, որոնք հաջորդ դարում պահվել են Իսպանիայի թագավորական հավաքածուում (այժմ՝ Մադրիդի Պրադոյի թանգարանում)։ Հավաքածուն ներառում է սպանված թռչունների ամենավաղ նատյուրմորտը, եթե բացառենք Յակոբո դե Բարաբարիի հայտնի «Կաքավով և ձեռնոցներով նատյուրմորտը» (1504, այժմ՝ Մյունխենում), որը բոլորովին այլ ավանդույթի է պատկանում։ 18-րդ դարում Պրադոյի խումբը բաժանվել է իսպանական պալատների միջև, և գույքագրման ամենավաղ գրառումը սկսվել է 1734 թվականից, երբ մեկը փրկվել է Մադրիդի Թագավորական Ալկասարը ոչնչացրած հրդեհից[17]։ Նրա 1611 թվականի ստեղծած ձկների և թռչունների պատկերներով նկարները ի հայտ եկել այլ նկարիչների նման թեմաներով ստեղծագործությունների շատ ավելի վաղ[10]։

1620 թվականին նախորդող իր աշխատանքներում Փիթերսը հատկապես հրապուրված է եղել մետաղի առարկաների՝ մետաղադրամների, գավաթների, անգե ափսեների և այլնի վրա ընկած լույսը և դրանց արտացոլումները պատկերելով։ Նա ինքն իրեն է պատկերել սկահակների, ոսկեզօծ գավաթներից շատերի վրա, ինչը ավանդույթ է եղել Հոլանդիայի արվեստում ավելի քան մեկ դար։ Ինչպես դա երևում է այնպիսի գործերում, ինչպիսն է Յան վան Էյքի 1434-1436 թվականներին թվագրված «Կույսն ու երեխան Կանոնիկոս վան դեր Պաելի հետ» կտավը (Virgin and Child with Canon van der Paele):

Հովանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հովանավորների մասին տվյալներ չկան, բայց պարզվում է, որ Փիթերսը հաջող նկարիչ է եղել։ Նրա նկարների շատ կողմերից ելնելով կարելի է ենթադրել, որ նրա ստեղծագործությունները ստեղծվել են հարուստ կոլեկցիոներների համար, քանի որ դրանք առանձնահատուկ մեծ են և պատկերում են այդ դարաշրջանի շքեղության առարկաներ։ Փիթերսի առաջին չորս գործերը Պրադո են հասել իսպանական արքայական հավաքածուից, որոնցից մեկը ներառված է 1627 հավաքածուի մեջ, իսկ մյուսը՝ 1628 թվականի նոտարական փաստաթղթում[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Athenaeum
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yalzadeh I. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 https://www.museodelprado.es/en/the-collection/artist/peeters-clara/c5fd7572-797d-4e5b-a20b-333b47099012
  4. http://vocab.getty.edu/page/ulan/500029905
  5. Slive, Seymour, 1920-2014. (1995). Dutch painting 1600-1800. New Haven, Conn.: Yale University Press. ISBN 0-300-06418-7. OCLC 32273883.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. From 1971: Why Have There Been No Great Women Artists?
  7. Vlieghe, Hans. Flemish art and architecture, 1585-1700. New Haven. ISBN 0-300-07038-1. OCLC 38964008.
  8. 8,0 8,1 Concise dictionary of women artists. Gaze, Delia. New York: Routledge. 2011. ISBN 978-0-203-05880-0. OCLC 900235870.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Sweeney, Liam (2018 թ․ հունվարի 23). «Reflecting Los Angeles, Decentralized and Global: Los Angeles County Museum of Art». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Hofrichter, Frima Fox; Decoteau, Pamela Hibbs (1995). «Clara Peeters, 1594-ca. 1640». Woman's Art Journal. 16 (2): 54. doi:10.2307/1358580. ISSN 0270-7993.
  11. Van der Stighelen, Katlijne, 1959- (1999). Elck zijn waerom : vrouwelijke kunstenaars in België en Nederland, 1500-1950. Westen, Mirjam., Meijer, Maaike., Jong, Leen de., Honig, Elizabeth., Marcus-De Groot, Yvette., Tobé, Esther. [S.l.]: Ludion. ISBN 90-5544-271-2. OCLC 901413817.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Vlieghe, Hans. Flemish art and architecture, 1585-1700. New Haven. ISBN 0-300-07038-1. OCLC 38964008.
  13. 13,0 13,1 Willigen, Adriaan van der, -2001. (2003). A dictionary of Dutch and Flemish still-life painters working in oils, 1525-1725. Leiden: Primavera Press in cooperation with the Netherlands Institute for Art History (RKD). ISBN 90-74310-85-0. OCLC 52183737.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. 14,0 14,1 Sweeney, James Johnson (1940-06). «R. H. Wilenski,Modern French Painters». The Art Bulletin. 22 (2): 109–111. doi:10.1080/00043079.1940.11409027. ISSN 0004-3079.
  15. Goldfish Varieties and Genetics. Oxford, UK: Blackwell Science Ltd. էջեր 217–224. ISBN 978-0-470-99979-0.
  16. 16,0 16,1 [Chadwick, Whitney. Women, Art, and Society. New York, N.Y.: Thames and Hudson, 1990. «Chadwick, Whitney. Women, Art, and Society»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. Museo del Prado. (1996). Museo del Prado : catálogo de las pinturas. [Madrid]: Museo del Prado. ISBN 84-87317-53-7. OCLC 45123348.
  18. «Clara Peeters». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2020-12-04-ին.
  19. «Clara Peeters». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2020-12-04-ին.
  20. «Anoniem Noordelijke Nederlanden (historische regio) jaren 1630». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2020-12-04-ին.
  21. «Anoniem Noordelijke Nederlanden (historische regio) jaren 1630». rkd.nl (հոլանդերեն). Վերցված է 2020-12-04-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Փիթերս» հոդվածին։