Jump to content

Անգելիկա Քաուֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելիկա Քաուֆման
գերմ.՝ Maria Anna Angelika Kauffmann
Ծնվել էհոկտեմբերի 30, 1741(1741-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրՔուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[4][5][1]
Վախճանվել էնոյեմբերի 5, 1807(1807-11-05)[1][2][6][…] (66 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4][5][1]
ՔաղաքացիությունՇվեյցարիա և Three Leagues
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, արվեստագետ և վիզուալ արտիստ
Ոճնեոդասականություն[5]
Ժանրդիմանկար[5], պատմական գեղանկարչություն[5] և նեոդասականություն
Թեմաներգեղանկարչություն[7]
Ուշագրավ աշխատանքներPortrait of Lady Clan Henderson?, Portrait of David Garrick? և Portrait of Winckelmann?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրJoseph Johann Kauffmann?
ԱմուսինAntonio Zucchi?
ԱզգականներRudolf-Alois Kauffmann?
ստորագրություն
Изображение автографа
 Angelica Kauffmann Վիքիպահեստում

Մարիա Աննա Անգելիկա Կատարինա Քաուֆման (գերմ.՝ Maria Anna Angelika/Angelica Katharina Kauffmann, հոկտեմբերի 30, 1741(1741-10-30)[1][2][3][…], Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[4][5][1] - նոյեմբերի 5, 1807(1807-11-05)[1][2][6][…], Հռոմ, Պապական մարզ[4][5][1]), գերմանացի նեոդասական նկարչուհի։ Նա Լոնդոնի Թագավորական ակադեմիայի հիմնադիր երկու կանանցից մեկն է (1768)[8][9]։

Անգելիկա Քաուֆման Միրանդա և Ֆերդինանդ (Շեքսպիրի «Փոթորիկ») դրամա, 1782

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնադիմանկար մատիտով

Անգելիկա Քաուֆմանը նկարիչ Յոհան Յոզեֆ Քաուֆմանի դուստրն է, մեծացել է Ֆորարլբերգում (Ավստրիա)։ Ինքնուրույն սովորել է մի քանի լեզուներ, շատ է կարդացել, հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նկարել սկսել է 6 տարեկանից, 12 տարեկանից աշխատել է որպես պրոֆեսիոնալ նկարիչ։ 1754 թվականին մայրը մահացել է, հայրը որոշել է աղջկա հետ տեղափոխվել Միլան[10]։ 1764 թվականից ապրել է Իտալիայում (Հռոմ, Վենետիկ)։ Հռոմում ծանոթացել է գերմանացի արվեստագետ Յոհան Յոախիմ Վինկելմանի հետ, որը դարձել է նրա ուսուցիչը։

Անգելիկա Քաուֆման Բարոնուհի ֆոն Կրյուդեները որդու հետ, 1784
Անգելիկա Քաուֆման Վեներան Հեղինեի մեջ սեր է արթնացնում Պարիսի նկատմամբ, 1790

1766 թվականին Անգլիայի դեսպանի և նրա կնոջ առաջարկությամբ մեկնել է Լոնդոն, որտեղ ապրել է 15 տարի։ Անգելիկա Քաուֆմանի դիմանկարը նկարել է Ռեյնոլդսը (1766), Անգելիկան էլ ի պատասխան նկարել է Ռեյնոլդսին։

Եղել է Թագավորական գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրների շարքում, մասնակցել է Սուրբ Պողոսի տաճարի նկարազարդմանը։ 1781 թվականին ամուսնացել է նկարիչ Անտոնիո Զուչիոյի հետ և վերադարձել Հռոմ։ այնտեղ ընկերացել է Գյոթեի հետ, նկարել նրա դիմանկարը։ Անգելիկա Քաուֆմանի վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1797 թվականին Հռոմում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաուֆմանի կտավները (դիմանկարներ, աստվածաշնչյան, պատմական, գրական և անտիկ դիցաբանական սյուժեներով) պատկանում են կլասիցիզմի ոճին։

Անգելիկա Քաուֆմանը եվրոպական ճանաչում ձեռք է բերել շատ վաղ։ 1762 թվականին դարձել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ[11], 1765 թվականին՝ Հռոմում Սուրբ Լուկայի ակադեմիայի անդամ, 1768 թվականից՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի թագավորական ակադեմիայի անդամ։ 1810 թվականին իտալացի հայտնի պատմաբան Ջովաննի Բատիստա դե Ռոսսին գրել է Քաուֆմանի կենսագրությունը, այդ պահից սկսած նրա կյանքը մեկ անգամ չէ, որ դարձել է վեպերի սյուժե։

Փորագրանկարիչներ Ֆ. Բարտոլոցցին և Գ. Սկորոդումովը Քաուֆմանի աշխատանքները տիրաժավորել ու, այդպիսով, Եվրոպայում հանրամատչելի են դարձրել կետագծման տեխնիկայով (կտավի նրբերանքներն առավել հարմար փոխանցելու համար)։ Նկարչուհու երկրպագուն էր Ֆալկոնեն (Ռեյնոլդսի նախկին ընկերն ու ստեղծագործությունների երկրպագուն)։ Ֆալկոնեն 1774 թվականին՝ Պետերբուրգում Պետրոս I-ի արձանի վրա աշխատելիս, անգլիացի ճանապարհորդ Ռեքսելլի հետ կիսվել է նկարչուհու աշխատանքներից ստացած տպավորություններով և հաղորդել, որ «սեփականատերն է նրա գրեթե բոլոր ստեղծագործությունների»[12]։ Մեծ կոմսուհի, այնուհետև կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան՝ Պետրոս I-ի կինը, ապակու վրա նկարել է Քաուֆմանի աշխատանքների մանրանկարները։

Քաուֆմանի ստեղծագործությունների փորագրանկարները նմուշ են ծառայել քանդակների ստեղծման համար։ Մասնավորապես, դրանք օգտագործել է քանդակագործ Ֆ. Շուբինը Պետերբուրգի Մարմարե պալատի Մարմարե սրահի մեդալիոնների շարքի վրա աշխատելիս։

Ա. Քաուֆման (փորագրանկարը՝ Ֆ. Բարտոլոցցիի)։ Եզոպոս և Ռոդոպիս։ 1780-ական թվականներ։ «Ռոդոպիսի պատմությունն ու սերը» անգլիական կատակերգության նկարազարդում

Անգելիկա Քաուֆմանի պատվին է անվանվել Վեներայի հրաբխային խառնարաններից մեկը։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Retrospektive Angelika Kauffmann (270 աշխատանք), Դյուսելդորֆ, Կունստպալաստ (նոյեմբերի 15, 1998 – հունվարի 24, 1999),
  • München, Haus der Kunst (փետրվարի 5 – ապրիլի 18, 1999),
  • Chur, Bündner Kunstmuseum (մայիսի 8 – հուլիսի 11, 1999)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Angelica Kauffmann (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кауфман Ангелика // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 Angelica Kauffman — 2008.
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Angelica Kauffman, R.A." Royal Academy of Arts Collections: Academicians. London: Royal Academy of Arts. Retrieved 15 May 2015.
  9. «Angelica Kauffman | National Museum of Women in the Arts». nmwa.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Gale - Enter Product Login». go.galegroup.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  11. "Documenting Angelica Kauffman's Life and Art (review)"
  12. Wraxell, N. A tour through some of the northern parts of Europe, particularly Copenhagen, Stockholm and Petersburgh, in a series of letters. London, 1774, p. 228. Русский пер.: Екатерининский Петербург глазами иностранцев. Неизданные письма 1770-х гг. СПб., 2013. С. 121

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Smidt I. Angelika Kauffmann, Goethes Freundin in Rom. Ein Lebensbild nach ihren Briefen und nach Berichten ihrer Zeitgenossen. Wien: Bergland-Verlag, 1968
  • Angelika Kauffmann und ihre Zeit: Graphik und Zeichnungen von 1760—1810. Düsseldorf: C.G. Boerner, 1979
  • Obermeier S. Die Muse von Rom: Angelika Kauffmann und ihre Zeit. Frankfurt/Main: Oberon,1987
  • Omaggio a Angelika Kauffmann/ Oscar Sandner, ed. Milano: Società per le belle arti ed esposizione permanente, 1992
  • Maierhofer W. Angelica Kauffman. Reinbek bei Hamburg : Rowohlt, 1997.
  • Sandner O. Angelika Kauffmann e Roma. Roma: De Luca, 1998
  • Rosenthal A. Angelica Kauffman: art and sensibility. New Haven: Yale UP, 2006.
  • Федотова Е. Д. Ангелика Кауфман. М.: Белый город, 2004
  • Bettina Baumgärtel (ed.): Retrospective Angelika Kauffmann, Exh. Cat. Dusseldorf, Kunstmuseum; Munich, Haus der Kunst, Chur, Bündner Kunstmuseum, Ostfildern, Hatje 1998, ISBN 3-7757-0756-5.
  • Angelica Kauffman Research Project: Forthcoming catalogue raisonné by Bettina Baumgärtel

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելիկա Քաուֆման» հոդվածին։