Վարքագծային գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարքագծային գիտություն, ուսումնասիրում է օրգանիզմների ճանաչողական գործընթացները և բնական աշխարհում օրգանիզմների միջև վարքագծային փոխազդեցությունները։ Այն ներառում է մարդու և կենդանիների վարքագծի համակարգված վերլուծություն և ուսումնասիրություն՝ բնական դիտարկման, վերահսկվող գիտական փորձերի և մաթեմատիկական մոդելավորման միջոցով։ Այն փորձում է իրավաչափ, օբյեկտիվ եզրակացություններ անել խիստ ձևակերպումների և դիտարկումների միջոցով[1]։ Վարքագծային գիտությունների շրջանակներում են գտնվում հոգեբանությունը, հոգեկենսաբանությունը, քրեաբանությունը, մարդաբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և ճանաչողական գիտությունը։ Ընդհանրապես, վարքագծային գիտությունը հիմնականում ձգտում է ընդհանրացնել մարդու վարքագիծը, քանի որ այն վերաբերում է հասարակությանը, և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա որպես ամբողջություն[2]։

Վարքագծային գիտության բաղադրիչ գիտակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտությունը կազմված է հասարակական երեք տարբեր գիտակարգերից, և այդ գիտակարգերն են մարդաբանությունը, հոգեբանությունը և սոցիոոգիան։ Վարքագծային գիտությունը եզակի գիտություններից է, որն ներառում է երեք տարբեր գիտակարգեր՝ բոլորը մեկում։ Թեև վարքագծային գիտությունը բաղկացուցիչ բոլոր երեք գիտակարգերը տարբեր են, այս երեքն էլ շատ նմանություններ ունեն։ Ինչպես արդեն ներկայացվեց և՛ հոգեբանությունը, և՛ մարդաբանությունը, և՛ սոցիոլոգիան ունեն շատ նմանություններ։ Վարքագծային գիտությունը ունի այն բոլոր որակները, որոնք ունենում են հասարակական գիտությունները[3]։ Վարքագծային գիտությունը ուսումնասիրման առարկան մարդու վարքն է՝ օգտագործելով մարդաբանների, հոգեբանների և սոցիոլոգների որոշ մեծ բացահայտումներ։ Վարքագծային գիտնականները օգտագործում են բազմաթիվ տարբեր մեթոդներ, որոնք հիմնվել են հասարակական գիտության երեք տարբեր բաղկացուցիչ գիտակարգերի կողմից, և այս ամենը օգնում է ուսումնասիրել մարդու վարքագիծը։ Մարդկային վարքագիծը անընդհատ աճող թեմա է, և այն դեռևս լիովին հասկանալի չէ։ Վարքագծային գիտության նպատակն է հասնել մարդու վարքագծի ակունքներին և հասկանալ այն ամենը, ինչին փորձում է հասնել[4]։

Կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվություն մշակող գիտությունները զբաղվում են ճանաչողական սուբյեկտների կողմից սոցիալական միջավայրից խթանիչների տեղեկատվության մշակմամբ, որպեսզի ներգրավեն որոշումների կայացման, հասարակական դատողության և հասարակական ընկալման մեջ հասարակական միջավայրում օրգանիզմի անհատական գործունեության և գոյատևման համար։ Գործիքակազմից են հոգեբանությունը, ճանաչողական գիտությունը, վարքագծի վերլուծությունը, հոգեկենսաբանությունը, նեյրոնային ցանցերը, հաարակական ճանաչողությունը, սոցիալական հոգեբանությունը, իմաստային ցանցերը, էթոլոգիան և սոցիալական նյարդաբանությունը[5]։

Մյուս կողմից, փոխազդեցական գիտությունները զբաղվում են սոցիալական համակարգում օրգանիզմների կամ ճանաչողական սուբյեկտների միջև փոխհարաբերությունների, փոխազդեցության, հաղորդակցման ցանցերի, ասոցիացիաների և փոխազդեցական ռազմավարությունների կամ դինամիկայի հարցերով։ Դրանք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սոցիոլոգիական հասարակական հոգեբանությունը, սոցիալական ցանցերը, դինամիկ ցանցերի վերլուծությունը, գործակալահեն մոդելը, վարքագծի վերլուծությունը և միկրոսիմուլյացիան։

Սոցիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիան իրենից ներկայացնում է հասարակության գիտական հետազոտություն, որն ուսումնասիրում է մշակույթը, սոցիալական հարաբերությունները և փոխազդեցությունները։ Այն ներառում է սոցիալական օրինաչափությունների և գործընթացների հետազոտություն և վերլուծություն՝ ուսումնասիրելով սոցիալական աշխարհի ազդեցությունը մեր մտքերի, հույզերի և վարքագծի վրա։ Սոցիոլոգիայի առաջնային նպատակն է հասկանալ հասարակության դինամիկան։ Այս պատկերացումով մարդիկ ավելի լավ ունակ են ազդել հասարակության վրա և անցնել դրա միջով, ինչպես նաև այդ գործընթացում ավելի խորը պատկերացումներ են կազմում իրենց մասին։ Այս գիտելիքը նաև վճռորոշ դեր է խաղում որոշումների կայացման գործընթացում[6]։

Օգյուստ Կոնտի կողմից 1830-ականներին ստեղծվել է սոցիոլոգիա եզրույթը, որը ի սկզբանե վերաբերում էր մարդկային գործունեության մասին բոլոր գիտելիքները համապարփակ ներկայացնող գիտությանը։ Գիտակարգը ի հայտ եկավ որպես արձագանք հասարակական փոփոխություններին։ Տասնութերորդ և տասնիններորդ դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայում բազմաթիվ փոփոխություններ և առաջխաղացումներ եղան։ Փոփոխությունները, ինչպիսին է շոգեմեքենայի գյուտը, այնուհետև փոխվեց հասարակության գործելաոճը։ Օգյուստ Կոնտից հետո արդեն սոցիոլոգիան ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում[6]։

Մարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանության ուսումնասիրությունները և հետազոտական մեթոդները վարքագծային գիտություններին տրամադրում են մարդու վարքի վրա ազդող մշակութային, բնապահպանական և կենսաբանական գործոնների ավելի համապարփակ պատկերացում։ Ազգագրությունը հետազոտական մեթոդ է, որը մշակվել է մարդաբանների կողմից, այն ներառում է մարդկանց հասարակական վարքագծի ուսումնասիրությունը իրենց հարազատ միջավայրում՝ օգտագործելով առաջին ձեռքի դիտարկումները, հարցազրույցները և դիտորդների մասնակցությունը։ Ազգագրության մեթոդով հավաքագրված տվյալները հիմնականում որակապես բարձր են, բայց համատեքստով հարուստ, քանի որ տրամադրում են խմբի ներսում գտնվողների տեսակետները[7]։

Մարդաբաններն այժմ դաշտային հետազոտություններ են կատարում թվային ոլորտում։ Հասարակության վարքագիծը տվյալներ են, որոց հետևում են կառավարությունից, առողջապահությունից և մանրածախ առևտրի ոլորտից։ Ռուկենշտեյնը և Շուլը այս երևույթն անվանել են աշխարհի տվյալների ձևավորում։ Շարժողականության բարձրացման հետ մեկտեղ մարդաբանները կարող են ուսումնասիրել վարքագիծը՝ հավաքելով զգալի քանակությամբ տվյալներ և կատարելով տվյալների վերլուծություն անհատներից և տվյալների հավաքագրման վայրերից[8]։

Մարդաբանները որդեգրել են ալգորիթմների օգտագործումը տվյալների մեծ հավաքածուներից վարքագծի հետ կապված տվյալների օրինաչափությունների վեր հանման համար։ Նրանք ուսումնասիրում են սոցիալական մեդիա կայքերի օգտատերերի ակտիվությունը, որպեսզի հասկանան, թե ինչպես են այս կայքերից օգտվող համախոհ անհատները նոր ենթախմբեր կազմում։ Մարդաբաններն անհամբեր սպասում են, որ մի օր դիմեն Արհեստական բանականության (ԱԲ) օգնությանը՝ մարդաբանական հետազոտություններ կատարելու համար։ Ներկայումս ԱԲ-ն հնարավորություն չունի ամբողջությամբ հասկանալու, թե ինչպես կարելի է մարդաբանական տեսանկյունից վերլուծել տվյալները[9]։

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ չգիտեն, թե որքան մեծ է վարքագծային գիտության հայեցակարգը, իսկ հոգեբանությունը նրա բազմաթիվ ճյուղերից միայն մեկն է։ Վարքագծային հոգեբանության տեսությունը նկարագրում է, թե ինչպես է անհատի միջավայրը ունակ փոխել նրա մտքերն ու վարքը։ Մի քանի դիտարկումներ են արվել՝ ստուգելու այս գաղափարի ճշմարտացիությունը, և արդյունքները ցույց են տվել, որ շատ անհատների վարքի փոփոխությունը կախված է և՛ շրջապատից, և՛ իրենց մոտ մարդկանցից։ Միտքը փոխում է մտածելու իր գործընթացները՝ ի պատասխան աննշան թվացող փոփոխությունների, բայց իրականում այդպես չէ։ Հոգեբանությունը, ինչպես բոլորս գիտենք, մտքի և վարքի ուսումնասիրությունն է։

Ջոն Միլսն օգնել է ըմբռնել վարքագծի բարդությունը և ներկայացրել է ճանաչողական հոգեբանության հայեցակարգը, որը բացատրում է, թե ինչպես են գործում առանձին մտքերը։ Այս պատկերացումները ազդել են վարքագծային գիտության մեջ հոգեբանության դերի հասկացողությունը։ Մենք այժմ գիտենք, որ չնայած անհատական վարքագծերը կարող են տարբեր լինել, բայց նրանք կարծես բոլորը հանգեցնում են նույն արդյունքին։ Ըստ Միլսի՝ միջավայրի փոփոխություններով պայմանավորված վարքագծային փոփոխությունները սկզբում դիտարկվել են կենդանիների, իսկ ավելի ուշ մարդկանց վրա։ Բացի այդ, նա իր գրքում բերում է մայր-դուստր կապի օրինակը, որը ցույց է տալիս հոգեբանությունը գործողության մեջ։ Մենք պետք է փոխադարձ հարաբերություններ զարգացնենք, որպեսզի այդ վստահելի հարաբերությունները զարգանան։ Հաշվի առնելով այս օրինակը, պարզ է, որ, երբ մենք զարգանում ենք որպես մարդ, մենք յուրաքանչյուր հարաբերությունից պահանջում ենք վստահություն և շարունակական զարգացում։

Միտքն իր բնույթով անընդհատ զարգացող է, ուստի շատ կարևոր է լիովին հասկանալ վարքագծային գիտության և հոգեբանության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունները։

Ապագա Վարքագծային գիտության[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հնարավոր չէ ամբողջությամբ կանխատեսել գիտության ճշգրիտ ապագան, Սքիները որոշակի լույս է սփռել ապագա «անկանխատեսելի» հնարավոր ուղղության վրա, եղել են հետազոտություններ, որոնք պնդում են։ Շանսը[10] խթանեց վարքագծային գիտությունն ու տեխնոլոգիան՝ որպես հասարակության մարդկային զարգացման խթանման միջոց, ինչպես նաև լուծելու գլոբալ և մշակութային խնդիրները։ Աստիճանաբար այս լավատեսությունը հոդս ցնդեց, քանի որ վարքագծային գիտությունն իրականում ցույց է տալիս, թե որքան քիչ է հավանականությունը, որ պոտենցիալ աղետները կանխելու նման հարցերը ժամանակին լուծվեն։ Շանսը բացահայտեց վարքագծային հնարավոր երևույթները, որոնք կարծես խոչընդոտում են լայնածավալ, արդյունավետ կերպով իրականացվող խնդիրներ լուծելու առաքելությանը[11]։

Ռոբիլան[12] բացատրում է, թե ինչ անշանակություն ունի վարքագծային գիտության աջակցության/հետազոտության համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը վարքագծային օրինաչափություններն ավելի մեծ մասշտաբով ուսումնասիրելու և հասկանալու համար (արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում և ավելի մեծ տվյալներ ձևավորում)։ Վիրտուալ իրականության/խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ առաջադեմ թերապիաների և միջամտությունների զարգացումը նույնպես արդյունավետ կլինի վարքագծային գիտության ապագա(ներ)ում։ Այս հասկացությունները վարքագծային գիտության ապագայի հնարավոր ուղիների համար միայն ակնարկ են։

Կիրառականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտությունների մի քանի առարկաներից պատկերացումները ուսումնասիրվում են տարբեր կիրառական առարկաների կողմից և կիրառվում են առօրյա կյանքում և բիզնեսում[13]։

Սպառողների վարքագիծը, օրինակ, որոշումների կայացման գործընթացի ուսումնասիրությունն է, որի միջով սպառողները անցնում են ապրանքներ կամ ծառայություններ գնելիս։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են սպառողները ընկալում խնդիրները և լուծումներ տալիս։ Վարքագծային գիտությունը կիրառվում է այս ուսումնասիրության մեջ՝ ուսումնասիրելով սպառողների կողմից գնումներ կատարելու օրինաչափությունները, այդ որոշումների վրա ազդող գործոնները և ինչպես օգտվել այդ օրինաչափություններից։

Կազմակերպչական վարքագիծը վարքագծային գիտության կիրառումն է բիզնես միջավայրում։ Այն ուսումնասիրում է դրդապատճառները, որոնք խթանում են աշխատակիցներին ավելի արդյունավետ աշխատել, տալիս է հետևյալ հարցերի պատասխանները. ինչն է ազդում այս վարքագծի վրա և ինչպես օգտագործել այդ օրինաչափությունները՝ ընկերության նպատակներին հասնելու համար։ Կառավարիչները հաճախ օգտագործում են կազմակերպչական վարքագիծ՝ իրենց աշխատակիցներին ավելի լավ առաջնորդելու համար։

Օգտագործելով հոգեբանության և տնտեսագիտության պատկերացումները, վարքագծային գիտությունը կարող է օգտագործվել՝ հասկանալու համար, թե ինչպես են անհատները իրենց առողջության հետ կապված որոշումներ կայացնում, և ի վերջո, ուսումնասիրում են այն միջամտությունները (կորստի նկատմամբ հակակրանք, ֆրեյմինգ, լռելյայնությունը, հրմշտոցներ և այլն), որոնք օգտագործվում են հիվանդությունների ցավը մեղմելու համար։

Վարքագծային գիտության այլ կիրառական առարկաներից են գործառնությունների հետազոտություն և մեդիա հոգեբանություն։

Տարբերակում հասարակական գիտություններից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտություններ և հասարակական գիտություններ եզրույթները փոխկապակցված ոլորտներ են[14], որոնք երկուսն էլ ուսումնասիրում են վարքային համակարգված գործընթացները, բայց դրանք վարքի տարբեր չափումների համար տարբերվում են իրենց գիտական վերլուծության մակարդակով[15]։

Վարքագծային գիտությունները վերացական էմպիրիկ տվյալներ են՝ ուսումնասիրելու որոշումների կայացման գործընթացը և հաղորդակցության ռազմավարությունները սոցիալական համակարգում՝ օրգանիզմների ներսում և դրանց միջև։ Սա հետաքրքիր ձևով ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հոգեբանությունը, սոցիալական նյարդաբանությունը, էթոլոգիան և ճանաչողական գիտությունը։ Ի հակադրություն, հասարակական գիտությունները ապահովում են ընկալման շրջանակ՝ ուսումնասիրելու հասարակական համակարգի գործընթացները՝ հասարակական կազմակերպության ազդեցության միջոցով անհատի և խմբերի կառուցվածքային հարմարեցման վրա։ Դրանք սովորաբար ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սոցիոլոգիան, տնտեսագիտությունը, հանրային առողջապահությունը, մարդաբանությունը, ժողովրդագրությունը և քաղաքագիտությունը։

Սրանց հետ կապված շատ ենթաոլորտներ ուսումնասիրում են վարքային և հասարակական գիտությունների սահմանները։ Օրինակ՝ քաղաքական հոգեբանությունը և վարքագծային տնտեսագիտությունը օգտագործում են վարքային մոտեցումներ՝ չնայած քաղաքագիտության և տնտեսագիտության ավելի լայն ոլորտներում համակարգային և ինստիտուցիոնալ գործոնների վրա կենտրոնացմանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Klemke, E. D., Hollinger, R., and Kline, A. D., (1980), Introduction to the book in 'Introductory Readings in the Philosophy of Science': Buffalo, New York, Prometheus Books p 11-12
  2. «Definition of BEHAVIORAL SCIENCE». www.merriam-webster.com. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  3. Nehnevajsa, Jiri; Festinger, Leon; Katz, Daniel (1954 թ․ ապրիլ). «Research Methods in the Behavioral Sciences». American Sociological Review. 19 (2): 230. doi:10.2307/2088409. ISSN 0003-1224. JSTOR 2088409.
  4. Whitley, Jr., Bernard E.; Kite, Mary E. (2012 թ․ նոյեմբերի 12). Principles of Research in Behavioral Science. doi:10.4324/9780203085219. ISBN 9780203085219.
  5. «What are behavioral sciences? definition and meaning». BusinessDictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 The Field of Sociology. An Introduction to Sociology. (n.d.). https://www.asanet.org/wp-content/uploads/savvy/introtosociology/Documents/Field%20of%20sociology033108.htm Retrieved 2023-12-07.
  7. Brown, Nina; McIlwraith, Thomas; González, Laura Tubelle de (2020 թ․ հունվարի 1). Perspectives: An Open Introduction to Cultural Anthropology, 2nd Edition (ամերիկյան անգլերեն). The American Anthropological Association.
  8. Ruckenstein, Minna; Schüll, Natasha Dow (2017 թ․ հոկտեմբերի 23). «The Datafication of Health». Annual Review of Anthropology (անգլերեն). 46 (1): 261–278. doi:10.1146/annurev-anthro-102116-041244. ISSN 0084-6570.
  9. Hillier, Katie (2023 թ․ մայիսի 8). «Digital Anthropology Meets Data Science». Anthropology News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Chance, Paul (2007 թ․ հոկտեմբերի 1). «The ultimate challenge: Prove B. F. Skinner wrong». The Behavior Analyst (անգլերեն). 30 (2): 153–160. doi:10.1007/BF03392152. ISSN 2196-8918. PMC 2203635. PMID 22478494.
  11. Leigland, Sam (2011 թ․ հոկտեմբերի 1). «Beyond freedom and dignity at 40: Comments on behavioral science, the future, and chance (2007)». The Behavior Analyst (անգլերեն). 34 (2): 283–295. doi:10.1007/BF03392258. ISSN 2196-8918. PMC 3211387. PMID 22532749.
  12. Robila, Mihaela; Robila, Stefan A. (2020 թ․ հոկտեմբերի 1). «Applications of Artificial Intelligence Methodologies to Behavioral and Social Sciences». Journal of Child and Family Studies (անգլերեն). 29 (10): 2954–2966. doi:10.1007/s10826-019-01689-x. ISSN 1573-2843.
  13. Hallsworth, Michael (2023). «A manifesto for applying behavioural science». Nature Human Behaviour. 7 (3): 310–322. doi:10.1038/s41562-023-01555-3. PMID 36941468.
  14. Dristi, Adhikari (2016). «Exploring the Differences Between Social and Behavioral Science». Behavioral Development Bulletin. 21 (2): 128–135. doi:10.1037/bdb0000029.
  15. «Definition of BEHAVIOURAL SCIENCE». www.Merriam-Webster.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George Devereux: From anxiety to method in the behavioral sciences, The Hague, Paris. Mouton & Co, 1967
  • Fred N. Kerlinger (1979). Behavioural Research: A Conceptual Approach. New York: Holt, Rinehart & Winston. ISBN 0-03-013331-9.
  • E.D. Klemke, R. Hollinger & A.D. Kline, (eds.) (1980). Introductory Readings in the Philosophy of Science. Prometheus Books, New York.
  • Neil J. Smelser & Paul B. Baltes, eds. (2001). International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, 26 v. Oxford: Elsevier. 978-0-08-043076-8
  • Mills, J. A. (1998). Control a history of behavioral psychology. New York University Press.