Սպառողական վարքագիծ
Սպառողական վարքագիծ կամ Սպառողի հոգեբանություն, տնտեսագիտական տեսություն, որն ուսումնասիրում է, թե որտեղ, ինչու և ինչպես են մարդիկ գնում կամ չգնում որևէ ապրանք կամ ծառայություն։ Այն հանդիսանում է հոգեբանության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և այլ գիտությունների ուսումնասիրության առարկան։ Սպառողի վարքագիծն ունի բացառապես անհատական բնույթ։ Յուրաքանչյուր գնորդ առաջնորդվում է իր հակումներով, մոդայի նկատմամբ վերաբերմունքով, ապրանքի ձևավորմամբ և այլ սուբյեկտիվ նախասիրություններով։ Ինչպես նշվեց, սպառողական վարքագծի տեսության էությունն այն է, որ այն ցույց է տալիս, թե սպառողները ինչպիսի վերաբերմունք են դրսևորում շուկայում շուկայում իրենց անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որի ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզաբանել, թե ինչպես է ձևավորվում մարդկանց շուկայական պահանջարկը։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ բազմազան պահանջմունքներ ունեն տարբեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ, շուկայում նրանց՝ ընտրություն կատարելու հնարավորություննները որոշվում են որոշակի գործոնների հիման վրա, որոնցից կարող են լինել.
- սպառողի դրամական եկամտի մեծությունը
- սպրանքների և ծառայությունների գնի մակարդակները
- շուկայում միմյանց փոխարինող կամ փոխլրացնող ապրանքերի առկայություը
- սպառողի նախասիրություններն ու նախապատվությունները
- ունեցած եկամտով առավելագույն օգտակարությամբ ապրանքների խմբաքանակին ձեռքբերման ձգտումը
- ապրանքների և ծառայությունների ունեցած սահմանային օգտակարության աստիճանը
Հարկավոր է ընդգծել «սպառողների հոգեբանություն» տերմինի պայմանականությունը. իրականում գոյություն ունի պարզապես մարդկային վարքագիծ, որը «սպառողական է դառնում ուսումնասիրության այն հատուկ տեսանկյունից, որը մարդկային արարքների ողջ համալիրից առանձնացնում է միայն այն գործողությունները, որոնք վերաբերում են սպառմանը»[1]:
Ներկայումս կարելի է առանձնացնել սպառողական վարքագծի ուսումնասիրության հետևյալ հիմնական մոտեցումները. սպառողական կարծիքների տեսությունը համախառն պահանջարկում (Katona), ինչը մեծ նշանակություն է տալիս սուբյեկտիվ գործոններին՝ սպառողական սպասումներին, հարաբերություններին, սոցիալական իմացությանն ու գիտակցությանը, տնտեսական արդյունավետության մակարդակին, համախառն սպառողական պահանջարկի վրա դրանց ազդեցությանը, այսինքն՝ սպառողական վարքագիծը դիտարկվում է սոցիալական համատեքստում՝ հաշվի առնելով սուբյեկտիվ գործոնները, սպառողական վարքագծի տեսությունն էականորեն նվիրված է կոնկրետ արտադրանքների վաճառքի մեծացման գործնական խնդիրների լուծմանը, որի համար կիրառվում են հոգեբանական ներգործության տարբեր մեթոդներ և միջոցներ, սպառողական վարքագծի սոցիալ-հոգեբանական խնդիրներ։
Սպառողների հոգեբանությունն ուսումնասիրում է ոչ միայն սպառողների նախասիրությունները, տարբեր արտադրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի դինամիկան, այլ նաև սպառողի անձը, նրան բնորոշ առանձնահատկությունները։ Սպառողական վարքագծի կառավարումը ենթադրում է գնման մասին որոշման կայացման հոգեբանական մեխանիզմների իմացություն և կիրառություն։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել գնման մասին սպառողի որոշման կայացման համար տեղեկատվության ընկալման և մշակման գործընթացի առանձնահատկությունները, նրա մոտիվացիան, անձն ու հույզերը, կենսական ոճը։ Սպառողը մշտապես ձգտում է բավարարել իր պահանջմունքները։ Պահանջմունքների բավարարման համար հիմնական միջոցներն են համարվում դրդապատճառները, որոնք մարդուն մղում են գործունեության իրականացման։ Դրդապատճառները լինում են ուժեղ, թույլ, մշտական և ժամանակավոր, դրական և բացասական։ Գեղագիտական դրդապատճառների դեպքում հատուկ ուշադրություն է հատկացվում ապրանքի արտաքին տեսքին, դրա ձևի գրավչությանը, վառ փաթեթավորմանը, այլ առարկաների հետ ներդաշնակ համադրությանը և այլն։ Հեղինակության դրդապատճառներն արտահայտվում են միայն որոշակի սոցիալական խմբում. որոշ ապրանքների համար մարդը կարող է հսկայական քանակությամբ գումար ծախսել միայն այն պատճառով, որ այն կարող է ընդգծել իր կարգավիճակը, սոցիալական դիրքը, բարձրացնել դրությունը հասարակության մեջ։ Որպես կանոն, նման դրդապատճառներն ի հայտ են գալիս նյութական բարենպաստության աճի հետ միասին։ Ավանդույթի դրդապատճառների արտահայտման համար, որպես կանոն, կիրառվում են ազգային ավանդույթներին և դրոշին հատուկ գունային նրբերանգները՝ դրանով իսկ դրական հույզեր առաջացնելով տվյալ տեսակի ապրանքի նկատմամբ։ Նվաճման դրդապատճառները իմաստով շատ մոտ են հեղինակության դրդապատճառներին, որոնց դեպքում տվյալ ապրանքի արտադրողը փորձում է գործընթացի մեջ ներգրավել հեղինակավոր անձնավորության։ Սպառողական վարքագծի հոգեբանության տեսական հիմունքների համաձայն՝ սպառողների մոտիվացմանն ու այս կամ այն ապրանքի ձեռքբերման հիմնական միջոց է հանդիսանում գովազդը, որի համար հաճախ կիրառվում է ազդեցությունն անձի հուզական կողմի, նրա ցանկությունների և զգացմունքների վրա[2]։
Սպառողական վարքագծի՝ գնման դրդապատճառների, նախասիրությունների, դիրքորոշումների, որոշման կայացման գործընթացի ուսումնասիրությունը համարվում է տնտեսական գիտությունների, առավելապես՝ մարքետինգի անհրաժեշտ առարկա, որը համարվում է մարդկային գործունեության տեսակ, որն «ուղղված է կարիքների ու պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման ճանապարհով»[3]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրդուխանյան Վ.Մ.Պահանջարկն ու սպառողական վարքագծի տեսությունը.-Եր.: Տնտեսագետ, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասարությունը և սպառողական հոգեբանությունը (անգլերեն)
- Юридический словарь(չաշխատող հղում)
- Большая научная библиотека
- Самые удивительные профессии, появившиеся в последнее время // Большой город. № 20 Արխիվացված 2011-11-16 Wayback Machine
- Britannica Online Encyclopaedia
- Psychology Encyclopedia
- Consumer Psychology: Encyclopedia of Psychologyogy(չաշխատող հղում)
- What is Consumer Psychology?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպառողական վարքագիծ» հոդվածին։ |
|
- ↑ Мельникова О.Т.,, Ширков Ю.А., Фоломеева Т.В. (2002). Потребительское поведение: теория и действительность: Социальная психология в современном обществе: учеб. пособие для вузов/ под ред. Г.М. Андреевой, А.И. Донцова. Москва. էջ 259.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Юхневич, И. Н. (2003). Поведение покупателей : учеб. пособие / И. Н. Юхневич. Минск : БГЭУ,.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ T. Kotler, Philip (2007). Marketing Management. էջ 47.