Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն
ֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management
Изображение логотипа
ՀապավումESFAM
Տեսակակադեմիական ինստիտուտ
Միջազգային անվանումֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management
Նախկին անվանումներՎարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ
Հիմնադրված է1996
ՌեկտորՆիկոլա Մայնետի[1]
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն
ԵրկիրԲուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
ՀասցեԼեոպոլդ Սեդար Սենգոր 1, 1618, Սոֆիա, Բուլղարիա[2]
Կայքesfam.auf.org
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն (Բուլղարիա)##
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն (Բուլղարիա)
Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն, Բուլղարիա

Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատություն (ֆր.՝ Établissement spécialisé de la Francophonie pour l'administration et le management, ESFAM) (նախկինում՝ Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ (ֆր.՝ IFAG)), Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության 3 մասնագիտացված հաստատություններից մեկը[3], մասնագիտացված է կառավարման ոլորտում բարձրագույն կրթության կազմակերպման գործում։

Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունը գործում է 1996 թվականից[4], գտնվում է Սոֆիայում։ Հաստատության առաքելությունը ֆրանսերենով կառավարման ոլորտի բարձր որակավորման մասնագետների պատրաստումն է՝ առաջին հերթին նպաստելու համար տարածաշրջանի երկրների զարգացմանը (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Լեհաստան, Խորվաթիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հունգարիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Չեխիա, Ռումինիա, Սերբիա)։ Հաստատություն կարող են դիմել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածքի այլ երկրների ֆրանսախոս երիտասարդներ։

Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունն իրականացնում է բելգիական և ֆրանսիական համալսարանների կողմից հավատարմագրված մագիստրոսական կրթական ծրագրեր՝ շրջանավարտներին շնորհելով համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող համալսարանի դիպլոմ։

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի մասը դիպլոմ շնորհող համալսարաններից է, մյուսը՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ այլ համալսարաններից[5]։ 2020-2021 ուսումնական տարում հաստատությունում դասավանդողների թիվը 86-ն է, որից 52-ը եվրոպական 26 համալսարանների պրոֆեսորներ, դասախոսներ և գիտական աշխատողներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատությունը հիմնադրելու առաջարկը եղել է Բուլղարիայի նախագահ Ժելյու Ժելևինը[6]1994 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի համալսարաական գործակալության ռեկտոր Միշել Գիուի և Բուլղարիայի մշակույթի նախարար Իվայլո Զնեպոլսկու կողմից ստորագրվել է այն հիմնելու համաձայնագիրը։

Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատությունը՝ Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ անվամբ, սկսել է գործել 1996 թվականից՝ համագործակցելով Ֆրանսիայի Նանտի համալսարանի հետ և առաջին շրջանավարտներին շնորհելով «Ձեռնարկությունների կառավարում» մասնագիտության դիպլոմ։

2002 թվականի օգոստոսի 28-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջև կնքվել է համալսարանի գործունեությանը վերաբերող երկրորդ համաձայնագիրը (Բուլղարիայի խորհրդարանի կողմից վավերացվել է 2003 թվականի հունվարի 22-ին)[7]։

2019 թվականի նոյեմբերի 8-ին Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է 2002 թվականի միջազգային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որով «Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտը» վերանվանվել է «Վարչարարության և կառավարման Ֆրանկոֆոնիայի մասնագիտացված հաստատության»[8][9]։

Ներկայում համալսարանը համագործակցում է Բելգիայի Լիեժի համալսարանի, Ֆրանսիայի Նանտի համալսարանի, Փարիզ 2 Պանթեոն Ասաս համալսարանի, Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարանի, Կորսիկայի՝ Պասկալ Պաոլիի անվան համալսարանի հետ և իրականացնում 5 մագիստրոսական կրթական ծրագրեր։

1994 թվականից մինչև 2019-ը ընկած ժամանակահատվածում դիպլոմ է շնորհվել 45 երկրներից եկած ավելի քան 1800 շրջանավարտի[7]։

Մագիստրոսական կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատության կողմից իրականացվող բոլոր մասնագիտությունների համար մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է։ Դիմելու նվազագույն պահանջներն են՝ առնվազն 4 տարվա համալսարանական կրթությունը (240 կրեդիտ) և ֆրանսերենի իմացությունը՝ Լեզուների իմացության համաեվրոպական շրջանակի առնվազն B1 մակարդակին համապատասխան[10]։

Երկիր Համալսարանի անվանում Լուսանկար Մասնագիտություն
Ֆրանսիա Ֆրանսիա Նանտի համալսարան Ձեռնարկությունների կառավարում և վարչարարություն[11]
Բելգիա Բելգիա Լիեժի համալսարան Հանրային կառավարում (Եվրոպական գործերի կառավարում, Հանրային ինստիտուտների կառավարում, Համալսարանների կառավարում)[12]
Ֆրանսիա Ֆրանսիա Կորսիկայի՝ Պասկալ Պաոլիի անվան համալսարան

Փոքր և միջին ձեռնարկությունների և զբոսաշրջային տարածքների կառավարում[13]
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարան Միջազգային տրանսպորտ (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա)[14]
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ 2 Պանթեոն Ասաս համալսարան Մատակարարման շղթայի կառավարում[15]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://esfam.auf.org/equipe-administrative-2/
  2. https://esfam.auf.org/contacts/
  3. Les instituts spécialisés de l'Agence universitaire de la Francophonie
  4. «OIF - La Bulgarie et la francophonie». lepetitjournal.com. 8 mars 2018. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Les experts de l’ESFAM
  6. https://esfam.auf.org/2021/01/29/un-peu-dhistoire-sur-lesfam-depuis-25-ans/
  7. 7,0 7,1 https://alumni.esfam.auf.org/page/historique
  8. Споразумение за изменение на Спогодбата между правителството на Република България и Международната организация на франкофонията относно функционирането на Франкофонския институт по администрация и управление (ФИАУ) в София, подписана на 28 август 2002 г., сключено чрез размяна на ноти
  9. Закон за ратифициране на сключеното чрез размяна на ноти на 22 юли 2019 г. Споразумение за изменение на Спогодбата между правителството на Република България и Международната организация на франкофонията относно функционирането на Франкофонския институт по администрация и управление (ФИАУ) в София, подписана на 28 август 2002 г.(չաշխատող հղում)
  10. https://esfam.auf.org/admission-masters/
  11. Master Management et Administration des Entreprises/
  12. «Master Management public». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  13. Master Management des PME et des Territoires touristiques
  14. Master Transports Internationaux
  15. Master Supply Chain Management

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]