Բուլղարիայի խորհրդարան
| Բուլղարիայի խորհրդարան | |
|---|---|
| Տեսակ | |
| Տեսակ | միապալատ խորհրդարան |
| Պատմություն | |
| Հիմնադրված | փետրվարի 10, 1879 |
| Nataliya Kiselova? | |
| Ղեկավարում | |
| Խոսնակ | |
| Կազմը | |
| Նստատեղեր | 240[1] |
| Ընտրություններ | |
| վերջին ընտրություններ | մարտի 26, 2016 |
| Հանդիպումների վայր | |
| parliament.bg(բուլղ.)(անգլ.) | |
Բուլղարիայի խորհրդարան, առավել հայտնի է, որպես Բուլղարիայի ազգային ժողով (բուլղար․՝ Народно събрание), միապալատ օրենսդիր մարմին Բուլղարիայի Հանրապետությունում, որը բաղկացած է 240 պատգամավորներից։ Բուլղարիայի ազգային ժողովը, որպես երկրի բարձրագույն իշխանական մարմին, արտահայտում է բուլղարացիների հանրային կամքը և ներկայացնում իր ինքնիշխանությունը։
Ազգային ժողովի 100 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով՝ ըստ թաղամասերի (ընտրությունները կատարվում են երկու փուլով), իսկ մնացած 40-ը՝ ըստ կուսակցությունների կամ կուսակցական դաշինքների ներկայացրած ցուցակների։ Յուրաքանչյուր պատգամավոր ընտրվում է 4 տարի ժամկետով։ Բուլղարիան, որպես Խորհրդարանական Հանրապետություն, մի շարք լիազորություններ է վստահում ազգային ժողովին։
Բուլղարիայի ազգային ժողովը որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, իրավունք ունի հաստատել և փոխել երկրի սահմանադրությունը, պատերազմ հայտարարել և խաղաղության պայմանագիր կնքել, վավերացնել և չեղյալ համարել միջպետական համաձայնություններ, ընտրել Բուլղարիայի գործադիր իշխանության ղեկավարին՝ նախագահին, գլխավոր դատախազին և գերագույն դատարանի կազմին։
Բուլղարիայի ազգային ժողովի լիազորությունների շրջանակը սահմանում է երկրի սահմանադրությունը (հոդված 62 գլուխ 91)։ Օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը որոշում է Բուլղարիայի Հանրապետության սահմանադրական դատարանը։
Բուլղարիայի նախագահը վետոյի իրավունք ունի օրենսդիր մարմնի կողմից ընդունված երկրորդ ընթերցմամբ օրենքների նախագծերի նկատմամբ։ Եթե ազգային ժողովն ընդունում է նույն որոշումը չորս և ավելի անգամ, դա համարվում է վավեր՝ առանց նախագահի կարծիքի։
Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական որևէ այլ պաշտոն՝ բացառությամբ կարող է դառնալ միայն Բուլղարիայի ԱԳ նախարարների խորհրդի անդամ։ Ներկայումս Բուլղարիայի խորհրդարանի խոսնակն է Դիմիտար Գլավչևը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.parliament.bg/en/assemblywork
- ↑ «Բուլղարիայի Հանրապետության ազգային ժողովի գործունեությունը».
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն)