Jump to content

Վարդգես Շողերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Շողերյան
Ծնվել էմայիսի 5, 1916(1916-05-05)
ԾննդավայրԲանիկ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1994(1994-12-04) (78 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1953)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վարդգես Շողերյան Վիքիդարանում

Վարդգես Հարությունի Շողերյան (մայիսի 5, 1916(1916-05-05), Բանիկ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1994(1994-12-04), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Շողերյանը ծնվել է 1916 թվականի մայիցի 5-ին, Սուրմալուի գավառի Փանիկ գյուղում։ 1918 թվականին ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Երևանում։ Մինչև 1924 թվականը եղել է ամերիկյան որբանոցում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և ջրաշինարարական տեխնիկումը։ Շուրջ տասը տարի աշխատել է Երևանի քաղսովետի գործկոմում որպես տեխնիկ, գույքերի սեկտորի վարիչ։ Աշխատանքին զուգընթաց սովորել է թատերական քառամյա ստուդիայում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1941-1942 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը, 1951 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1953 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (էքստեռն), որից հետո աշխատել է Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթում որպես խմբագիր, «Սովետական Հայաստան» ամսագրում որպես բաժնի վարիչ, «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող։ 1962-1977 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1977 թվականից անհատական թոշակառու է։ Անդրկովկասի թատրոնները բեմադրել են Շողերյանի առաջին գործը «Գնացք» պատմահեղափոխական պիեսը, որին հաջորդել են «Մելիք Ադամ», «Մի օր հոսպիտալում», «Մեծ սիրտը», «Հայրենիքի դուստրը» և այլ երկեր։ «Մայրեր և որդիներ» դրաման պատկերում է ծնողների ու որդիների փոխհարաբերությունը մեր ժամանակներում, իսկ «Դժվարին օրեր»-ը՝ գյուղի սոցիալիստական վերափոխումը։ Շողերյանը հեղինակ է նաև «Եռապատում» (նվիրված 1918 թ. Սարդարապատի հերոսական ճակատամարտին), «Դատից առաջ», «Ես քո խիղճն եմ» և այլ դրամաների։ Նրա թատերգությունները բեմադրվել են Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Ստեփանակերտում, Սոֆիայում (Բուլղարիա) և այլուր[1]։

  • Կարոտ, Երևան, 1946, 20 էջ։
  • Կոլխոզի նախագահը, Երևան, 20 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Վարդգես Շողերյանի «Մի օր հոսպիտալում» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1951, 341 էջ։
  • Ֆերմայի վարիչը, Երևան, 1958, 27 էջ։
  • Բերքի տոնը, Երևան, 1959, 26 էջ։
  • Սովետահայ դրամատուրգիա (պիեսների ժողովածու, գրքի մեջ տեղ է գտել Վ. Շողերյանի «Գնացք» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 765 էջ։
  • Ակումբը 40 տարում, Երևան, 1960, 30 էջ։
  • Կոմունիզմի կառուցողների ակումբը, Երևան, 1962, 24 էջ։
  • Բարեկամության համալսարանը, Երևան, 1967, 30 էջ։
  • Ակումբավարը, Երևան, 1968, 27 էջ։
  • Ակումբի հմայքը, Երևան, 1968, 27 էջ։
  • Ժամանակի պահանջով, Երևան, 1970, 30 էջ։
  • Մայրեր և որդիներ (պիեսների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1971, 225 էջ։
  • Դրամատիկական երկեր։ Եռապատում. Հայրենիքի դուստրը, Դատից առաջ, Ես քո խիղճն եմ, Երևան, «Սովետական գրող», 1979, 266 էջ։
  • Թատերգություններ, Նաիրի, 1990, 198 էջ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
  2. Շողերյան, Վարդգես Հարությունի (1990). Թատերգություններ. Նաիրի. ISBN 9785550002223.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Շողերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 541