Վարազ (Վարազդատ Սամվելյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազ
Ծնվել է ապրիլի 24, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր Երևան
Մահացել է նոյեմբերի 7, 1995({{padleft:1995|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}}) (78 տարեկանում)
Վախճանի վայրը Ֆրեզնո
Ազգություն ամերիկահայ և հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Ուսուցիչ Fernand Léger
Մասնագիտություն նկարիչ, քանդակագործ և գրող

Վարազդատ Սամվելի Սամվելյան (Վարազ) (1917, ապրիլի 24, Երևան - 1995, նոյեմբերի 7, Ֆրեզնո), հայ քանդակագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։
1939 թվականին մասնակցել է Խալխին Գոլի և Հայրենական պատերազմներին, գերվել է, փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։
Աշակերտել է Ֆ. Լեժեին և Ա. Լոտին։ 1946 թվականից բնակվել է ԱՄՆ-ում (1957 թվականից՝ Ֆրեզնոյում)[1]։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Արթիկ (Հայաստան) քաղաքում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Վարազ Սամվելյանի անունով կառուցել է մշակույթի կենտրոն[2],[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազի քանդակներին բնորոշ են դինամիզմը, թարմ արտահայտչամիջոցները[4]։

Հեղինակ է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործերի, հուշագրությունների։ Մտերիմ է եղել Վիլյամ Սարոյանի հետ։

Գեղանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծովափ Նիս քաղաքում»[5]
  • «Ձիերը ծովափին»[6]
  • «Մայիսի 1-ը Փարիզում»[7]
  • «Պատերազմի արհավիրքը»[8]
  • «Ծովափ»[9]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերը ցուցադրվել են սեփական՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Ֆրեզնո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]