Վասկա Բիջովա-Գայդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասկա Բիջովա-Գայդովա
Բնօրինակ անունմակեդոներեն՝ Васка Биџова-Гајдова
Ծնվել էհունիսի 26, 1924(1924-06-26)
Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Երկիր Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն,  Հարավսլավիա և  Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էսեպտեմբերի 5, 2004(2004-09-05) (80 տարեկան)
Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԵրգչաձայնԿոլորատուրա և սոպրանո
Գործիքներվոկալ

Վասկա Բիջովա-Գայդովա (մակեդոներեն՝ Васка Биџова-Гајдова, հունիսի 26, 1924(1924-06-26), Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - սեպտեմբերի 5, 2004(2004-09-05), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հարավսլավացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկա Բիջովա-Գայդովան ծնվել է 1924 թվականին Պրիլեպում[2]։ Երիտասարդ տարիքում երգել է տարբեր երգչախմբերում և պլանավորել է զբաղվել դասավանդմամբ, սակայն դիրիժոր և կոմպոզիտոր Ստեֆան Գայդովի խորհրդով ընդունվել է Սկոպիեի երաժշտական ուսումնարան[3] և 1951 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Մակեդոնիայի ազգային թատրոնի բեմում՝ «Կախարդական սրինգ» օպերայում կատարելով Գիշերվա թագուհու դերերգը[2]։ Հետագայում երգչուհին շարունակել է կրթությունը Լյուբլյանայում, իսկ 1956-1958 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտության ակադեմիայի (այժմ՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան) Մարիա Բրանտի դասարանում[2]։

1974 թվականին Վասկա Բիջովա-Գայդովան պարգևատրվել է Մակեդոնիայի պետական «հոկտեմբերի 11» մեդալով, իսկ 1979 թվականին՝ Հարավսլավիայի երաժիշտների միության Ոսկե քնարով[2]։

Մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Սկոպիեում[4]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա Դերերգ Տարի
«Կախարդական սրինգ» (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) Գիշերվա թագուհի 1951
«Գաղտնի ամուսնություն» (Դոմենիկո Չիմարոզա) Կարոլինա 1952[2]
«Ֆիգարոյի ամուսնությունը» (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) Կերուբինո[5]
«Սևիլյան սափրիչ» (Ջոակինո Ռոսսինի) Ռոզինա 1954[2]
«Պարահանդես-դիմակահանդես» (Ջուզեպպե Վերդի) Օսկար 1955[2]
«Սիրո ըմպելիք» (Գաետանո Դոնիցետի) Ադինա[2]
«Առևանգում հարեմից» (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) Կոնստանցա 1959[2]
«Հոֆմանի հեքիաթները» (Ժակ Օֆենբախ) Օլիմպիա 1965[2]
«Ալբերտ Հերինգ» (Բենջամեն Բրիտտեն) Միսս Վորդսվորթ 1970[2]
«Այդպես են վարվում բոլորը» (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) Ֆյորդիլիջի 1972[2]
«Օրփեոս և Էվրիդիկե» (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ) Էվրիդիկե 1973[2]
«Լյուչիա դի Լամերմուր» (Գաետանո Դոնիցետի) Լյուչիա[2]
«Մարթա» (Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով) Մարթա[5]
«Ռիգոլետտո» (Ջուզեպպե Վերդի) Ջիլդա 1974[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tanja Vujisiḱ-Todorovska, Сретен Рогов Ангелски глас: Васка Биџова-Гајдова : колоратурен сопран. — Makedonska opera i balet, 2012. — 117 с. — ISBN 6086521832
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Васка Биџова-Гајдова - сопран». Театри во Република Македонија (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Фимчо Муратовски за Васка Гајдова» (մակեդոներեն). 06.03.2012.
  4. «Почина легендарниот сопран на Македонската опера и балет». Press24 (մակեդոներեն). 09.09.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. 5,0 5,1 «Остварени улоги на Васка Гајдова на сцената на македонската опера» (մակեդոներեն). 28.06.2012.