Դոմենիկո Չիմարոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Չիմարոզա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Domenico Cimarosa
Ծնվել է դեկտեմբերի 17, 1749({{padleft:1749|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1]
Ավերսա[1]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է հունվարի 11, 1801({{padleft:1801|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (51 տարեկանում)
Վենետիկ
Ժանրեր օպերա
Մասնագիտություն երգահան

Դոմենիկո Չիմարոզա (իտալերեն՝ Domenico Cimarosa, դեկտեմբերի 17 1749, Ավերսա, Նեապոլ - հունվարի 11 1801, Վենետիկ), իտալացի երգահան, օպերայի նեապոլիտանական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ավելի քան 80 օպերայի հեղինակ։ Առաջին օպերան մեծ հաջողությամբ բեմադրել է 1772 թ Նեապոլում, ապրել և ստեղծագործել է Իտալիայի տարբեր քաղաքներում։ 1789 թվականին ռուսական արքունիքի հրավերով մեկնում է Պետերբուրգ, որտեղ 4 տարի ղեկավարում է արքունական նվագախումբը։ 1792 թվականին Ռուսաստանից հայրենիք վերադառնալիս որոշ ժամանակ մնում է Վիեննայում, որի արքունական թատրոնի համար («Բուրգտեատր») գրում է իր գլուխգործոցը՝ «Գաղտնի ամուսնությունը» օպերան։ Այն շռնդալից հաջողություն է ունենում և ըստ ավանդության կայսր Լեոպոլդ II-ի հրամանով նույն օրը կատարվում է երկրորդ անգամ։ 1796 թվականին Չիմարոզան վերադառնում է Նեապոլ, որտեղ շարունակում է ստեղծագործել և բեմադրել իր օպերաները։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո 1798-99 թվականներին Նեապոլի ֆրանսիական զորքերի կողմից կարճաժամկետ գրավման ընթացքում միացել է ֆրանսիացիներին աջակցող ազատական կուսակցությանը, ինչի պատճառով իշխանությանը վերադարձած Բուրբոնները դատապարտում են նրան մահվան։ Սակայն ազդեցիկ երկրպագուների միջնորդությամբ մահապատիժը փոխարինվում է աքսորով։ Չիմարոզան մահանում է Վենետիկում 1801 թվականի հունվարի 11-ին աղիքների բորբոքումից։ Հիվանդության բնույթը ժամանակակիցներին կասկածել է տվել, որ երգահանին թունավորել են։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Record #118887254 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:

Գրականություն[խմբագրել]

  • Stefano Faglia, Franca Saini (ed.): Il mercato di Malmantile, Florence, 1784. Monza, Accademia Musicale IAMR, 2012. Lucca, Libreria Musicale Italiana (LIM), 2012.
  • Stefano Faglia, Franca Saini (ed.): Li due Baroni, Rome, 1783. Monza, Accademia Musicale IAMR, 2013. Lucca, Libreria Musicale Italiana (LIM), 2013.
  • Cimarosa, Domenico – Perugini, Simone (a cura di) – L'impresario in angustie, farsa per musica in un atto, edizione critica della versione viennese del 1793 (partitura, riduzione canto&pianoforte, parti orchestrali), Artaria Edition Limited, New Zealand, 2013.
  • Cimarosa, Domenico – Perugini, Simone (a cura di) – Il convito, dramma giocoso per musica in due atti, edizione critica dell'opera (partitura, riduzione canto&pianoforte, parti orchestrali), Edizioni Accademia Lirica Toscana "Domenico Cimarosa", Firenze, 2013.
  • Cimarosa, Domenico – Perugini, Simone (a cura di) – La vanità delusa [Il mercato di Malmantile], dramma giocoso per musica in due atti, edizione critica dell'opera (partitura, riduzione canto&pianoforte, parti orchestrali), Edizioni Accademia Lirica Toscana "Domenico Cimarosa", Firenze, 2013.
  • Cimarosa, Domenico – Perugini, Simone (a cura di) – Li sposi per accidenti, Farsetta per musica in un atto, edizione critica dell'opera (partitura, riduzione canto&pianoforte, parti orchestrali), Edizioni Accademia Lirica Toscana "Domenico Cimarosa", in preparazione.
  • Storni Trevisan, Maria – Nel primo centenario della morte di Domenico Cimarosa 1801–1901, Venezia, 1901
  • Vitale, R. – Domenico Cimarosa, la vita e le opere / Aversa, 1929
  • Biamonti, Giovanni – Il matrimonio segreto di Domenico Cimarosa / Roma, 1930
  • Tibaldi Chiesa, Mary – Cimarosa e il suo tempo / Milano, 1939
  • Schlitzer, Franco – Goethe e Cimarosa / Siena, 1950
  • Rossi, Nick – Fauntleroy, Talmage – Domenico Cimarosa, his life and his operas / Greenwood Press, 1999
  • Perugini, Simone – Per far le cose in fretta. Il caso de "La vanità delusa" di Domenico Cimarosa tra Goldoni, Lorenzi, assistenti e impresari, Edizioni Accademia Lirica Toscana "Domenico Cimarosa", Firenze, 2011.
  • Perugini, Simone – I matrimoni (quasi) segreti: la famiglia Cimarosa tra Domenico, Cecilia, Gaetana, due Costanze, Paolo e Raffaele, Edizioni Accademia Lirica Toscana "Domenico Cimarosa", Firenze, 2014.