Վասիլի Ստրուվե (արևելագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Ստրուվե (այլ կիրառումներ)
Վասիլի Ստրուվե
Василий Струве
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1889[1] կամ փետրվարի 2, 1889(1889-02-02)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 15, 1965(1965-09-15)[2] (76 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարևելագետ, եգիպտագետ, ասորագետ, մանկավարժ և պատմաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ, Պետական Էրմիտաժ, Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան, Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտարևելագիտություն[3], Եգիպտագիտություն[3], ասորագիտություն, պատմություն[3] և Հին աշխարհ[3]
ԱնդամակցությունԿայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ (1911), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1928) և Սուրբ Աննայի ուսումնարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[4] (փետրվարի 15, 1934)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարԲորիս Տուրաև, Պավել Կոկովցով և Միխայիլ Ռոստովցև
Եղել է գիտական ղեկավարՄիխայել Հելցեր, Anatóli Kifíchine?, I︠U︡. P. Frant︠s︡ev?, L. A. Lipin?, Vitalij Aleksandrovič Belâvskij? և Nikita Meshchersky?
Հայտնի աշակերտներՄիխայել Հելցեր, Լև Գումիլյով, I. F. Fikhman?, Mikhail Shakhnovich?, Nikita Meshchersky?, Anatóli Kifíchine?, Vitalij Aleksandrovič Belâvskij?, I︠U︡. P. Frant︠s︡ev? և L. A. Lipin?
Պարգևներ

Վասիլի Վասիլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Васильевич Струве, հունվարի 21 (փետրվարի 2), 1889[1] կամ փետրվարի 2, 1889(1889-02-02), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 15, 1965(1965-09-15)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային արևելագետ, Հին Արևելքի պատմության մասնագետների խորհրդային դպրոցի հիմնադիր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935 թ.)։

Ավարտել է (1911 թ.) Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է Լենինգրադի համալսարանում, եղել է Էրմիտաժի Եգիպտոսի բաժնի վարիչ (1918-1933 թթ.), ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը (1937-1940 թթ.), արևելագիտության ինստիտուտի (1941-1950 թթ.) տնօրեն, նույն ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ (1959-1965 թթ.), Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ Խորհրդային և արտասահմանյան գիտական մի շարք կազմակերպությունների անդամ։

Շումերական հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի ուսումնասիրությամբ պարզել է, որ Հին Արևելքի երկրներում չի եղել «հավիտենական» ֆեոդալիզմ, ինչպես ընդունված էր, այլ դրան նախորդել է ստրկատիրական հասարակարգը։

Ստրուվեի հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են Եգիպտոսի, Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի, Ուգարիթի, Ուրարտուի, Իրանի,Պաղեստինի, Փոքր Ասիայի, հյուսիսային մերձսևծովյան երկրների և Միջին Ասիայի ժողովուրդների քաղաքակրթության ու մշակույթի պատմության հարցերին։ Ստրուվեն անդրադարձել է նաև մ․ թ․ ա․ 521/520 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Եղել է մի շարք գիտական պարբերականների և կոլեկտիվ աշխատությունների խմբագիր, Սովետական պատմական հանրագիտարանի հրատարակության նախաձեռնողներից։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 161