Վայոց ձորի մարզը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայոց ձոր

Վայոց ձորի մարզ, վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմվել է 4.12.1995-ին։ Ներառում է ՀՀ Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։ Սահմանակից է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին, արևելքում՝ ԼՂՀ Շահումյանի շրջանին (Քարվաճառի ենթաշրջան), հարավում՝ Նախիջևանին։ Տարածքը՝ 2308 կմ2։ Բնակչությունը՝ 55,9 հզ. (2003)։ Մարզում կա 44 համայնք, 55 բնակավայր (52-ը՝ գյուղ)։ Տարածքում են Եղեգնաձոր (մարզկենտրոն), Ջերմուկ և Վայք քաղաքները։ Տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի հիմնական մասը։ Ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի մեջ (առաջնորդանիստը՝ Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)։

Վայոց ձորը Ղարբաղյան շարժման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան շարժման և պատերազմի սկզբից հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (130 կմ) գտնվող բնակավայրերը պարբերաբար հարձակման են ենթարկվել և հրթիռակոծվել։ Վիճակը բարդացել է նաև նրանով, ու մարզում զգալի թիվ էին կազմում ադրբեջանաբնակ և խառը բնակչությամբ գյուղերը։ 1989-ի մարտ-ապրիլ ամիսներին ավելի հաճախակի են դարձել ազգամիջյան բախումները և միջադեպերը։ Հետագա բախումները կանխելու նպատակով Եղեգնաձորի և Վայքի շրջանների ղեկավարությունը կազմակերպել է ադրբեջանցիների ապահով տեղափոխությունը Նախիջևան։ Ազատված գյուղերում բնակություն են հաստատել Նախիջևանի (Նու Ազնաբերդ) և Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթած հայեր։

Եղեգնաձորի շրջանի Ալայազ, Ղավուշոպ, Ղաբախլու, Գյուլիդուզ, Գեդիկվանք, Կալասեր. Կըզլգյուլ, Ամաղու գյուղերն ադրբեջանաբնակ էին, իսկ Զիվա, Աղնջաձոր, Սալլի, Հուս գյուղերն ունեին խառը բնակչություն։

1989-ի աշնանը շրջանի գործադիր իշխանությունները (գործկոմի նախագահ՝ Մ. Դովլաթյան) կազմակերպել են շուրջ 5000 ադրբեջանցիների անվտանգ տեղափոխությունը Նախիջևան։

1990-ին սահմանային կռիվներ են սկսվել Արենի, Խաչիկ գյուղերի ուղղությամբ։ Հակառակորդն զգալի ուժեր է կենտրոնացրել հատկապես Խաչիկ գյուղի սահմանագոտում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նույն թվականին Եղեգնաձոր քաղաքում ստեղծվել է շրջանի ինքնապաշտպանության շտաբ (անդամներ՝ Հ. Պողոսյան. Ա. Ղազարյան, Վ. Վարդանյան. Հ. Օհանյան, Ս. Բաբայան, Վ. Հարաթյունյան և ուրիշներ). ուր կազմավորել է աշխարհազորային ու կամավորական ջոկատների, դրանց տեղաբաշխել սահմանային գոտում, սահմանել շուրջօրյա հերթապահություն, կազմակերպել Ադրբեջանից բռնագաղթած հայերի տեղավորումը գյուղերում։

Ղարաբաղյան շարժման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել է շտաբ (պետ՝ Օ. Զաքարյան, տեղակալ՝ Ի. Խաչատրյան), 1990-ին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Խաչատրյան, տեղակալ՝ Ա. Թադևոսյան, թիկունքի պետ՝ Ս. Ղազարյան)։ 1991-ին ազատամարտիկների մի խումբ ընդգրկվել է գյուղում տեղակայված «Հատուկ գնդի» սահմանապահ վաշտի, «աաբո» կամավորական ջոկատի կազմելում։ 1990-ի գարնանը ջոկատները համալրվել են զինտեխնիկայով, ԿՍ-19 հրանոթներով (ջոկի հրամանատար՝ Ի. Խաչատրյան)։ Ինքնապաշտպանական մարտերը տեղի են ունեցել 1989-ի մարտի 20-ին, ընթացել ընդմիջումներով և ավարտվել 1992-ի վերջերին՝ հայկական ուժերի հաղթանակով։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են շրջանի տարբեր բնակավայրերի ազատամարտիկներ, Խաչիկ գյուղի, «Արաբո», «Սասունցի Դավիթ», «Արամո», «Սիսական», «Կոռնիձու», Աբովյանի և այլ կամավորական ջոկատներ, «Հատուկ գնդի» ստորաբաժանումներ Ծանր մարտեր են ընթացել հատկապես 1992-ի մայիսի 2-4-ին։ Փոխադարձ հրետակոծումներից հետո հայ ազատամարտիկները գրոհռլ են հակառակորդի դիրքերի վրա, ոչնչացրել մեկ հրանոթ, բռնագրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Հակառակորդը, թողնելով 23 սպանված, հեռացել է սահմանային գոտուց։

Վայոց ձորի քարտեզ

1992- 94-ին շրջանի սահմանների պաշտպանությունը ստանձնել են Հայկական բանակի ստորաբաժանումները։

Շրջանի ազատամարտիկները տարբեր կամավորական ջոկատների, «Հատուկ գնդի» կամ ՀՀ բանակի ստորաբաժանումների կազմերում մասնակցել են ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Լաչինի շրջանների, Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Շրջանից զոհվել է 25 ազատամարտիկ։

Վայքի շրջանն Ադրբեջանի հետ ուներ մոտ 100 կմ երկարությամբ սահման։ 1988-ին շրջանի բնակչության 18.5 %-ը ադրբեջանցիներ էին. Քոչբեկ, Զեյթա, Գոմուր, Կապույտ, Սարավան, Օ-յուլիստան, Ախտա գյուղերն ադրբեջանաբնակ էին, իսկ Կարմրաշենը՝ խառը բնակչությամբ։

1988-ի փետրվարի 22-ին շրջկենտրոնում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք ի պաշտպանություն Ղարաբաղյան շարժման. ուր շարունակական և ավելի կազմակերպված բնույթ է ստացել հետագա ամիսներին։ Շրջանի ադրբեջանցիների և հայերի միջև ծայր է առել ընդհանուր անվստահության մթնոլուտ, տեղի են ունեցել հաճախակի կրկնվող բախումներ և միջադեպեր։ 1988-ի աշնանը, կանխազգալով առաջիկա ընդհարման անխուսափելիությունը, շրջանի ղեկավարությունը կազմակերպել է ադրբեջանցիների տեղափոխումը Նախիջևան և Ադրբեջանի այլ բնակավայրեր։ 1990-ից հակառակորդը սկսել է հրթիռակոծել սահմանամերձ գյուղերը։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կազմավորվել են ինքնապաշտպանության շտաբ (պետ՝ Ֆ. Ղազարյան), կամավորական ջոկատներ Վայքում (հրամանատար՝ Ն. Հակոբյան), Զառիթափում (Ա. Ալեքսանյան), Մարտիրոսում (Ա. Մկրտչյան), Բարձրունիում (Զ. Ալեքսանյան), Խնձորուտում (Ս. Ավագյան), նոր Ազնաբերղում (Վ. Կարապետյան), Արտավանում (Մ. Գևուզյան), Ազատեկում (Յու. Զաքարյան, Ա. Ղազարյան), Աերսում (Բ. Խաչատրյան), Ջերմուկում (Ռ. Աղաջանյան, Մ. Բաբայան, Վ. Վարդանյան)։ 1993-ին ստեղծվել է Վայքի մոտոհրաձգային, 1994-ին՝ պայմանագրային գումարտակները։

1988-1994 թվականների ինքնապաշտպանական մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988- 94-ին ինքնապաշտպանական մարտեր են ընթացել շրջանի Խնձորուտ, Աերս, Արենի, նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղերի սահմանազոտում։ Ծանր մարտեր են մղվել հատկապես Բարձրունիում (տես Բադոոնիի ինքնապաշտպանություն), 1992-ին՝ Խնձորուտում։

Հունիսի 12-ին Խնձորուտի, շրջանի մյուս գյուղերի, Ջերմուկի, «Աիսական», «Արաբո» և այլ կամավորական ջոկատներ, «Հատուկ գնղի» Վայքի վաշտը (հրամանատար՝ Գ. Թադևոսյան) դիրքավորվել են սահմանամերձ գոտու բարձունքներում, ստեղծել մի քանի պաշտպանական գոտիներ։ Խնձորուտից Վայք են տարհանվել երեխաները և կանայք։ Կեսօրին սկսվել է հրանոթային փոխհրաձգությունը, ապա հակառակորդը զարգացնելով հրաձգությունը՝ հունիսի 14-ին հարձակվել է գյուղի «Սպիտակ աղբյուր», «Գևոյի քար» և այլ դիրքերի վրա։ Հաջորդ օրը հայկական ուժերը հակահարձակում են ձեռնարկել, ուժեղացրել ճնշումը ադրբեջանական Վերին և Ներքին Բուզգով գյուղերի ուղղությունների դիրէերի վրա։ Հրետանին քարուքանդ է արել հակառակուղի ամրությունները, ոչնչացրել հրանոթը, ճնշել բոլու կրակակետերը։ Բնակիչները հեռացել են գյուղերից։ Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են 11 սպանված և 34 վիրավոր։

Վայքի շրջանում տեղաբնույթ մարտեր են մղվել նաև սահմանամերձ այլ բնակավայրերում։ 1993-94-ին շրջանի սահմանների պաշտպանությունը ստանձնել են ՀՀ բանակի ստորաբաժանումները։

Վայքի շրջանի կամավորական ջոկատները. առանձին ազատամարտիկներ ՀՀ բանակի և ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել են շրջանի ինքնապաշտպանական, ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։

Շրջանից զոհվել է 47 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։