Վահե Բաղդասարյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Բաղդասարյան
մայիսի 6, 1972(1972-05-06) - հունիսի 13, 1993(1993-06-13)[1] (21 տարեկան)
ԾննդավայրԿաքավաձոր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Վահե Սարգսի Բաղդասարյան, (մայիսի 6, 1972(1972-05-06), Կաքավաձոր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 1993(1993-06-13)[1]), բժիշկ-ազատամարտիկ։ «Սասունցիներ» կամավորական ջոկատի, Շուշիի վաշտի(հետագայում Շուշիի առանձնակի գումարտակ) «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի անդամ[2]։

Կենսագրություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանը ծնվել է 1972 թվականի մայիսի 6֊ին, Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում (որտեղ 1915թ. եղեռնից վերապրած իր սասունցի ու մշեցի պապերն էին ապաստանել ու մշտական բնակություն հաստատել), ուսուցչի ընտանիքում։ 1977-1984 թթ սովորել է տեղի դպրոցում՝ բացառիկ ընդունակություններով,այնուհետև տեղափոխվել Թալինի մաթեմատիկական թեքումով դպրոց։ Ուսումն ավարտել է 1988 թ. և նույն թվականին (16 տարեկան հասակում) ընդունվել է Երևանի պետական Բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ։ 1989 թ-ից մասնակցում է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և զոհվում դրանցից մեկի ժամանակ 1993 թ հունիսի 13-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մատույցներում։Աճյունն ամփոփված է ծննդավայր Կաքավաձորի գերեզմանատանը։

Հասարակական ռազմական գործունեություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանի հայրենանավեր գործունեությունը մեծ էր թե 1988 թ Սպիտակի երկրաշարժի, թե Արցախյան պատերազմում։ Նա ուսանաղական տարիներին անդամակցում է ՀՅԴ կուսակցությանը և դառնում Նիկոլ Աղբալյան ուսանողական Միության առաջին անդամներից մեկը։ 1988թ դեկտմբերի 8-ին մեկնում է Սպիտակ՝ աղետի գոտի, փրկարարական աշխատանքներին օժանդակելու համար։

1989 թ-ից միանում է Արցախյան ազատամարտին։ «Սասունցիներ» կամավորական (հրամանատար Ալֆրեդ Ներսիսյան (Աֆո)[3]), «Եղնիկներ» պարտիզանական (հրամանատար Շահեն Մեղրյան[4]) ջոկատների, Շուշիի առանձնակի գումարտակի(հրամանատար Ժիրայր Սեֆիլյան[5]) բազում մարտեր է մղել Ասկերանի շրջանի Լեյնո-Հասանաբադ, Լիսագոր-Շուշի-Լաչին, Մարտակերտի շրջանի Սարսանգ-Կրկժան-Ջրաբերդ-Հաթերք-Տոնաշեն, Շահումյանի շրջանի Գյուլիստան-Խարխապատ ուղություններով։ Նրա վերջին մարտը տեղի ունեցավ 1993 թ֊ին Մատաղիս գյուղի մոտակայքում որտեղ և նա հերոսաբար կնքեց իր վախճանը՝ 21 տարեկան հասակում։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Բաղդասարյանը Արցախյան պատերազմում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝

  • ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստճանի շքանշանով
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալով

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ-ազատամարտիկի անունն է կրում՝

  • Կաքավաձորի ռազմագիտության դասասենյակը
  • «Եղնիկներ» զորամասի կամուրջները[6]
  • ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բժշկական խումբը

Նրան է նվիրված «Տրիոլետ Վահե Բաղդասարյանին» երգը (խոսք՝ Ռաֆիկ Ղազինյանի, երաժշտություն՝ Սահակ Սահակայանի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14900
  2. Չիբուխչյան, Անահիտ (2015). Կանաչ մշուշի հերոսները. էջեր 10–118. ISBN 978-9939-52-971-4.
  3. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/508 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  4. «Շահեն Մեղրյանի «Եղնիկները»». asekose.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  5. «Շուշիի առանձնակի գումարտակ - Radio YAN - Armenian Radio Station». Radio YAN - Armenian Radio Station (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  6. «Սահմանի հավատարիմ քույրերը (լուսանկարներ՝ «Եղնիկներ»-ից)». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]