Սասունցիներ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցիներ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Ներսիսյան

«Սասունցիներ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Թալինի շրջանում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1988-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Մարտիրոս), Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի) և Արցախի Հանրապետության Ասկերանի (Խոջալու, Փառուխ, Խրամորթ), Շուշիի (Մալիբեկլու, Ղուշչիլար), Մարտունիի (Ղարադաղլու), Քաշաթաղի, Մարտակերտի, Ֆիզուլիի (Հորադիզ), Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Սասունցիները» հատկապես աչքի է ընկել Մեղրիի ինքնապաշտպանության ժամանակ։ Ջոկատի հրամանատարն է եղել Ա. Ներսիսյանը։ Զոհվել է 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։