Սերգեյ Աբրահամյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Աբրահամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1925 Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 30, 2005 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, Վանաձորի պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Անդամակցություն | Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950, 1953) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970) և ակադեմիկոս (1996) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
Սերգեյ Գյանջումի Աբրահամյան (փետրվարի 14, 1925, Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2005, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1942-1944)։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ-ում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։ 1953-1959 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-1992 թվականներին՝ բաժնի վարիչ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդել է Կիրովականի (1970-1971), Լենինականի Մ. Նալբանդյանի (1953-1958) և Երևանի Խ. Աբովյանի (1972-1992) անվան հայկական մանկավարժական ինստիտուտներում։ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի խմբի ղեկավար (1992 թվականից)[2]։
Սերգեյ Աբրահամյանը դոցենտ է 1956 թվականից, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքին, ոճաբանությանը, բառարանագրությանը, լեզվի ուսումնասիրման մեթոդաբանությանը, հայերենի կանոնարկման, լեզվաշինության, լեզվաքաղաքականության, լեզվի ուսուցման հիմնահարցերին: Զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերով. կատարել է բառարանագրական աշխատանք։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։ Գրել է գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածներ[3][4]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Աբրահամյանի անունով է կոչվել ծննդավայրի միջնակարգ դպրոցը[5][6]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական Մեծ պատերազմի I աստիճանի շքանշան
- Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արդի հայերենի դերանունները, Երևան, 1956:
- Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962:
- Հայերէն լեզուի դասագիրք (հեղինակից), Երևան, 1966:
- Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Երևան, 1965:
- Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969-1975:
- Ժամանակակից հայոց լեզու, հ. 2-3 (հեղինակակից), 1974-1976:
- Հայոց լեզու։ Բառ և խոսք, Երևան, 1978:
- Ժամանակակից գրական հայերեն, Երևան, 1981 - 418 էջ[7]:
- Հայոց լեզու (շարահյուսություն), Երևան, 1984:
- Հայերենի կետադրություն, Երևան, 2004[8]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ «Սերգեյ Աբրահամյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 309-310
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ակադեմիա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային։ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018-02-14
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2005:
- ↑ «Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (1925-2005): ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Ս. Գ. Աբրահամյանի աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2018-02-14
- ↑ Paris Bibliothèque de l'Église apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Աբրահամյան , Սերգեյ Գյանջումի»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-02-14
- ↑ Հ. Զ. Պետրոսյան (1987)։ Հայերենագիտական բառարան։ Երևան: «Հայաստան»։ էջ 11
- ↑ Ս. Աբրահամյանի մասին ՀՀ ԳԱԱ-ի կայքէջում
- ↑ Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (1981)։ Ժամանակակից գրական հայերեն (հայերեն)։ ԳԱԱ հրատ.
- ↑ Աբրահամյան Սերգեյ Գյանջումի (2004)։ Հայերենի կետադրություն: Ուսումնական ձեռնարկ (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545014989
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ ![]() |
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Տումի գյուղում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայ բառարանագիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ վախճանված անդամներ
- Հայ ուսուցիչներ
- Խորհրդային գիտնականներ