Սքոթ Ջոպլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Ջոպլին
Scott Joplin.jpg
Ծնվել է նոյեմբերի 24, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}}) կամ 1867[1]
Ծննդավայր Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 1, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1]
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն դաշնակահար, կոմպոզիտոր և բանջոյիստ
Կայք scottjoplin.org
Ստորագրություն
Signature of Scott Joplin.svg
Scott Joplin Վիքիպահեստում

Սքոթ Ջոպլին (անգլ.՝ Scott Joplin; նոյեմբերի 24, 1868[3], հյուսիսային Տեխասապրիլի 1 1917 թվական, Նյու Յորք), աֆրոամերիկական կոմպոզիտոր և դաշնակահար, 44 ռեգթայմի հեղինակ, ավելի շատ հայտնի է «The Entertainer»-ը։ Համարվում է ռեգթայմերի մեծ հեղինակ, որը ճանաչում է ձեռք բերել մահվանից հետո։ Հասարակության հետաքրքրությունը Ջոպլինի հանդեպ վերակենդանացել է 1970-ական թվականներին։ 1977 թվականին նրա մասին նկարահանվել է կենսագարական ֆիլմ՝ «Սքոթ Ջոպլին», որի գլխավոր դերակատարը եղել է Բիլի Դի Ուիլյամսը[4]։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Սքոթ Ջոպլինը ծնվել է 1868 թվականի հոկտեմբերի 24-ին[3] Տեխաս նահանգի Տակսարկանի արվարձանում։ Նա եղել է ընտանիքի վեց երեխաներից երկրորդը․ հայրը՝ Ջայլզ Ջոպլինն էր, Հյուսիսային Կարոլինայից (ծնվել է մոտավորապես 1842 թվականին[5]), իսկ մայրը՝ Ֆլորենս Գիվենսնն էր, Կենտուկիից[6][7][8] (ծնվել է մոտավորապես 1841 թվականին[5])։ Սքոթի ավագ եղբոր անունը Մոնրո էր, իսկ երկու կրտսերներինը՝ Ռոբերտ և Ուիլլ։ Նա ուներ նաև երկու քույրեր։

Ջոպլինները երկար ժամանակ տեղից տեղ էր տեղափոխվում և փորձում կյանքի համար լավ պայմաններ փնտրել[9]։ Լինում են Լինդենում, իսկ հետո Ջեֆֆերսոնում, բայց հետո վերջնականապես հաստատվում են Տակսարկանեում, որտեղ հայրը աշխատում է երկաթգծային գործարանում, իսկ մայրը՝ որպես հավաքարար։

Վաղ մանկությունից Սքոթը ցույց է տվել իր ունակությունները երաժշտության նկատմամբ և նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Արդեն յոթ տարեկան հասակում Սքոթը լավ դաշնամուր էր նվագում[10]։ 11 տարեկանում նա արդեն սկսում է բարդ ստեղծագործություններ կատարել[11]։

1880 թվականին Ջայլզ Ջոպլինը թողնում է ընտանիքը և գնում է այլ կնոջ մոտ, իսկ երեխաներին թողնում է մոր հույսին։ Կենսագիր Սյուզան Քյորտիսը իր «Dictionary of Missouri Biography» գրքում կարծիք է հայտնել, որ նրանք բաժանման հիմնական պատճառը եղել է այն, որ Ֆլորենսը սիրել է երգել և բանջո նվագել[12] և աջակցել է որդու ստեղծագործական նախաձեռնություններին։ Հայրը պնդում էր, որ Սքոթը պետք է այնպիսի մասնագիտություն ունենա, որը հնարավորություն կտա կայուն կերպով ամեն օր տուն հաց բերել[13][14]։ Այդ պատճառով Ջայլզը ամեն անգամ հետևում էր նրա երաժշտությանը և կիթառ նվագելուն[12]։

Ջայլզը պահպանում էր հարաբերությունները Ֆլորենսի հետ, բայց երբեք նույն տեղում չէր ապրում նախկին կնոջ և երեխաների հետ։ Ընտանիքի ֆինանսական վիճակը հուսահատ դրության մեջ էր գտնվում․ նա և երեխաները տեղափոխվել էին մի էժանագին տուն, որը նրանց համար վարձել էր նրա աշխատակիցը հարուստ սպիտակամորթ մարդկանցից[15]։ Այդ ժամանակ երեխաները կարողանում էին կրթություն ստանալ, իսկ Սքոթը՝ երաժշտական դասեր։ Մեծ որդին՝ Մոնրոն, արդեն բավականին մեծ էր և կարողանում էր հոգալ իրենց սեփական ապրուստը։

Սքոթը պատանեկության ժամանակ լուրջ և ծանրակշիռ տղա էր։ Դպրոցում դասերի ժամանակ նրա ուսուցիչներից մեկը Ջուլիուս Վայսն էր՝ երաժշտության ուսուցիչ, որը ներգաղթել էր Գերմանիայից։ Վայսը հայտնաբերեց Սքոթ Ջոպլինի տաղանդը, հասկացավ նրա ընտանիքի հուսահատ վիճակը և նրա հետ պարապում էր անվճար։ 1878 թվականից մինչև 1883 թվականը ընկած ժամանակաշրջանում ուսուցիչը նրա մեջ սեր ներշնչեց դեպի ազգային երգերը, դասական ստեղծագործությունները և օպերան։ Վայսը օգնեց գնահատել երաժշտությունը և ընտանիքին օգնելու համար նրանց դաշնամուր նվիրեց։ Համաձայն Սքոթ Ջոպլինի հիշողությունների՝ նա երբեք չէր մոռանում իր առաջին ուսուցչին, իսկ հետագայում լինելով արդեն ճանաչված կոմպոզիտոր, նա որոշել էր հետ տալ Վայսի ֆինանսական օգնությունը[16]։ Վայսը մտադրվել էր նրա վրա ազդեցություն ունենալ, որպես կոմպոզիտոր։ Սյուզան Քյորտիսի բառերով «ուսուցչին հաջողվեց պատանի Ջոպլինի համար դուռ բացել դեպի երաժշտությունը, որը նա չգիտեր»[17]։

16 տարեկան հասակում Ջոպլինը առաջին անգամ միացավ The Texas Medley Quartette խմբին, որը ստեղծել էր իր եղբայր Ուիլլը և էլի երկու տղա Տոկցարկանից։ Նրանց առաջին կատարումը տեղի ունեցավ Քլարկսվիլ քաղաքում և բերեց մեծ հաջողություն[18]։ Այդ ժամանակ Սքոթը կիթառ և մանդոլին նվագել սովորեց[19]։

Կյանքը հարավում։ Չիկագո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Լուիսի տունը, որտեղ ապրել է Սքոթ Ջոպլինը

Տեղական շատ համերգային ցուցադրություններից հետո՝ 1880-ական թվականների վերջում, նա թողեց երկաթգծային աշխատակցի աշխատանքը և որոշեց մի շարք երաժշտական կենդանի համերգներ ունենալ[20]։ Այդ մտահղացումը մասամբ կապ ուներ 1882 թվականին մոր մահվան հետ։ Այս ժամանակաշրջանում նրա կյանքից քիչ բան է հայտնի։ 1891 թվականի հուլիսին նա գրանցվում է Texarkana Minstrels երգչախմբում։ Խումբը մասնակցում է համերգների, ստանում հասույթ, որը պետք է գնար Ջեֆերսոն Դեվիսի արձանի կառուցմանը[21]։ Սևամորթ դաշնակահարի առաջարկած տարբերակները քիչ էին։ Դրանց մեծ մասը երաժիշտները կատարում էին եկեղեցիներում և հասարակաց տներում։ Հաջորդ մի քանի կատարումներով Սքոթ Ջոպլինը հայտնի էր Սենտ Լուիսում և երգում էր[22][23]։

1893 թվականին Չիկագոյում՝ Համաշխարհային ցուցահանդեսում Սքոթ Ջոպլինը հավաքում է իր առաջին լիարժեք խումբը, որը երգեր էր կատարում կոռնետով։ Այդ տարի Չիկագոյի ցուցահանդես այցելել էին ավելի քան 27 միլլիոն մարդ, որը հիմնականում ազդում էր ամբողջ ամրիկյան մշակույթի վրա, մասնավորապես, այն օգնում է ժողովրդականացնել ռեգթայմերը[24]։ 1897 թվականին այդ երաժշտական ոճը այնպես տարածված էր, որ հրապարակումները նրան բնութագրում էին որպես «վայրի բնության կոչ․ երաժշտություն, որը ոգևորված է և արագացնում է մարդկանց կյանքի ռիթմը՝ աճող քաղաքներում»[25]։

Կյանքը Սեդալիայում, Միսսուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսից հետո՝ 1894 թվականին, Սքոթ Ջոպլինը տեղափոխվում է Սեդալիա քաղաք, Պետտիս շրջան, Միսսուրի նահանգ։ Սկզբնական շրջանում նա ստիպված էր ապրել Մարլշալների ընտանիքում։ Արթուր Մարշալը այդ ժամանակ 13-ամյա տղա էր, որը հետագայում դառնում է Ջոպլինի ուսուցիչը և ռեգթայմերի հեղինակ[26]։

Սեդալիայում Սքոթ Ջոպլինը երաժշտության ուսուցիչ էր աշխատում և նա ուսանել է այնպիսի հայտնի կոմպոզիտորների ինչպիսեք են Բրան Քեմբելը և Սքոթ Հեյդենը։ Ըստ որոշ տեղեկությունների Ջոպլինը հաճախել է Ջորջ Սմիթի անվան երաժշտական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է ստեղծագործություններ։ Կենսագիր Էդվարդ Բեռլինը գրում է, որ քոլեջի արխիվային ձայնագրությունները այրվել են 1925 թվականի հրդեհի հետևանքով և չկան այնպիսի տվյալներ, որը վկայում է, որ իրականում տեղի է ունեցել դասընթաց։ Բացի դրանից կասկածելի է այն փաստը, որ փոքրիկ քոլեջը աֆրոամերիակցիների համար, կարող է ընթացք տալ երաժշտական դասախոսություններին[27][28]։

Գրեթե 10 տարի Սքոթ Ջոպլինը չուներ մշտական բնակության վայր։ Նա վաստակում էր իր ապրուստի միջոցները և անընդհատ տեղափոխվում էր տեղից տեղ։ Հայտնի է, որ նա երգել է այնպիսի հաստատություններում ինչպիսիք են «Բլեք 400»-ը (անգլ.՝ Black 400) «Թխկու տերևի ակումբը» (անգլ.՝ Maple Leaf Club), որպես մենակատար և առաջնորդ կատարել է պարային երաժշտություն։ Ոչ մեծ համերգային շրջագայություն է ունեցել The Texas Medley Quartette հետ, որի ընթացքում առաջացած գումարով Ջոպլինը 1895 թվականին ստեղծում է իր առաջին գրվածքները․ «Խնդրում եմ, ասեք ինձ, դուք պետք եք» (անգլ.՝ Please Say You Will) և «Նրա դիմանկարը» (անգլ.՝ A Picture of Her Face)[29]։ 1896 թվականին մեկնում է Թեմփլ՝ Տեխաս նահանգ, որտեղ կարող էր թողարկել մի քանի կոմպոզիցիաներ և ստեղծում է «Crush Collision March»-ը։ Այս երթը նվիրված էր միջոցառումների, որոնց վկան էր համարվում նաև Ջոպլինը՝ սեպտեմբերի 15-ին Կրաշում, բեմադրվում է գնացքների գեղարվեստական բախումը։

Առաջին լիամետրաժ ռեգթայմը եղել է «Original Rags»-ը, որը Ջոպլինը ստեղծում է 1897 թվականին։ «Թխկու տերևի ռեգթայմը» (անգլ.՝ «Maple Leaf Rag») հրապարակվել է 1899 թվականին, սակայն ըստ վիճակագրության այդ կոմպոզիցիան հայտնի էր մինչև այդ[30]։ 1899 թվականի օգոստոսի 10-ին Ջոպլինը պայմանագիր է ստորագրում Ջոն Սթարկի հետ, որը երաժշտական գործիքների վաճառող էր և հետագայում դառնում է նրա գլխավոր խմբագիրը։ Պայմանագրում գրված էր, որ Ջոպլինը ապավինում էր «Թխկու տերևի ռեգթայմը» վաճառելուց հետո նրանց տալ ամբողջ հասույթի մեկ տոկոսը, որը կազմում էր 25 ցենտ։ Այդ նույն տարի Սքոթ Ջոպլինը ամուսնանում է Բելլի հետ, որը Սքոթ Հեյդենի քենին էր։

Ջոպլինի մի քանի կենսագիրներ գրում են, որ «Թխկու տերևի ռիգթայմը» իր ժամանակի համար կարկառուն կոմպոզիցիաներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119174030 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 Կաղապար:F+
  4. «Скотт Джоплин»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. 5,0 5,1 Hubbard-Brown, 2009, էջ` 8
  6. Կաղապար:F+
  7. Jasen, 1978, էջ` 82
  8. Kirchner, 2005, էջ` 32
  9. Preston, 1990, էջ` 29
  10. Berlin, 1994, էջ` 6
  11. Preston, 1990, էջ` 38
  12. 12,0 12,1 Preston, 1990, էջ` 35
  13. Curtis, 2004, էջ` 38
  14. Preston, 1990, էջ` 36
  15. Preston, 1990, էջ` 39
  16. Albrecht, 1979, էջ` 89—105
  17. Curtis, 2004, էջ` 37
  18. Preston, 1990, էջ` 42
  19. Berlin, 1994, էջ` 7—8
  20. Christensen, 1999, էջ` 442
  21. Berlin, 1994, էջ` 9
  22. Kirk, 2001, էջ` 190
  23. Berlin, 1994, էջ` 8—9
  24. Berlin, 1994, էջ` 11—12
  25. Scott & Rutkoff, 2001, էջ` 36
  26. Berlin, 1994, էջ` 24—25
  27. Berlin, 1994, էջ` 31—34
  28. Edwards, 2008
  29. Berlin, 1994, էջ` 25—27
  30. Berlin, 1994, էջ` 47, 52

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]