The Entertainer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Entertainer
անգլ.՝ The Entertainer[1]
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրռեգթայմ[2] և դասական ռեգ
ԿոմպոզիտորՍքոթ Ջոպլին[2]
Տևողություն233 վայրկյան
Հրատարակման տարեթիվ1902[2]
Պարտիտուր
ՏոնայնությունԴո մաժոր[2]
Երաժշտական գործիքներդաշնամուր[2]

The Entertainer (անգլ. թարգմանաբար՝ «Էստրադայի արտիստ, համերգավար»), Սքոթ Ջոպլինի ամենահայտնի ռեգթայմը, որը գրվել է 1902 թվականին (հեղինակային իրավունքը գրանցված է դեկտեմբերի 29-ին, բայց ստեղծագործությունը հիշատակվում է ավելի վաղ և, ըստ երևույթին, սեպտեմբերին արդեն գրվել էր[3]The Entertainer-ը դարձել է դարաշրջանի երաժշտական խորհրդանիշներից մեկը։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան այն ներառել է «դարի մեղեդիների» տասնյակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտաները թողարկել է Սենթ Լուիսի John Stark & Son ընկերությունը։ Շապիկին ներկայացված էր միենեստրելային շոու և նվիրված էր «Ջեյմս Բրաունին և նրա Մանդոլինյան ակումբին» (հետագայում թողարկվել է մանդոլինի համար գործիքավորումը ռե-մաժոր տոնայնությամբ, որն այս նվագարանի համար համարվում է բարդ)։ 1903 թվականին կոմպոզիտոր Մոնրո Ռոզենֆելդը The Entertainer-ն անվանել է Ջոպլինի վերջին ստեղծագործություններից «լավագույնն ու մեղեդայինը»։ Երաժշտական հրատարակիչ Ջոն Սթարքն այս ռեգթայմը գնահատել է Ջոպլինին համբավ բերած «Maple Leaf Rag»-ին (1899) համարժեք կամ ավելի լավը[3]։

The Entertainer-ի մեղեդին հավանաբար հիմք է հանդիսանում Էդգար Սեթլի 1903 թվականին թողարկված XL Rag աշխատության։ Ջոն Սթարքը 1920 թվականին թողարկել է Ջոպլինի օրիգինալ ստեղծագործության սեփական մշակումը՝ այն վերածելով Oh You Tommy. Reminiscent of Tom Moore[3]։

Այնուամենայնիվ, ամենամեծ ժողովրդականությանը մեղեդին հասավ 1970-ական թվականներին։ 1970 թվականին թողարկված Ջոպլինի ռեգթայմերի ալբոմը, որը, ի թիվս այլ ստեղծագործությունների, պարունակում էր նաև The Entertainer-ը, դարձավ Nonesuch Records լեյբլի առաջին ալբոմը, որը վաճառվեց միլիոնանոց տպաքանակով[4]։ Մի քանի տարի անց այս մեղեդին օգտագործվեց որպես երաժշտական լեյտմոտիվ օսկարակիր «Խարդախություն» ֆիլմում։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին, չնայած այն հանգամանքին, որ արդեն 1920-ական թվականներին ռեգթայմն արդեն նորաձև չէր[5] (հետևաբար, այս մեղեդու օգտագործումը անախրոնիզմ էր)։ Մարվին Հեմլիշի մշակմամբ ֆիլմի մեղեդին հասավ Billboard Hot 100-ի 3-րդ հորիզոնականին, գլխավորեց «մեծահասակների համար» հիթ-շքերթը և ստեղծողին պարգևեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Record World ամսագիրը 70-ամյա ստեղծագործության անսպասելի հաղթանակն անվանել է «տասնամյակի ֆենոմեն» դասական երաժշտության ոլորտում[6]։ Հենց նրանից 20-րդ դարի սկզբին սկսվեց Ջոպլինի ստեղծագործությունների և ռեգթայմի նկատմամբ հետաքրքրության վերածնունդը։

Ամերիկացի պաղպաղակավաճառները The Entertainer-ն ավանդաբար օգտագործում են իրենց արտադրանքի վրա ուշադրություն հրավիրելու համար[7]։

Ջազային կոմպոզիտոր և իմպրեսարիո Էլ Ռոուզը հիշում էր, որ դեռևս 1920-ական թվականներին փողոցներում ձմերուկավաճառներն իրենց արտադրանքի գովազդը երգում էին The Entertainer-ի առաջին տակտերի երաժշտության ներքո[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scott Joplin: Complete Piano Works — 4 — Alfred Music Publishing, 1981. — P. 65. — 327 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Scott Joplin: Complete Piano Works — 4 — Alfred Music Publishing, 1981. — P. 66. — 327 p.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Edward A. Berlin. The King of Ragtime Writers, 1901-1902 // King of Ragtime: Scott Joplin and His Era. — New York: Oxford University Press, 1994. — P. 106-109. — ISBN 0-19-508739-9
  4. «About Nonesuch Records». Nonesuch Records. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  5. «1920-ական թվականներին ռեգթայմը հնացել էր և՛ որպես ոճ, և՛ որպես տերմին, և դաշնամուրի հանրաճանաչ ոճերը կոչվում էին ջազ կամ նորարարական դաշնամուր» (Berlin E.A. Ragtime // The New Grove Dictionary of Music and Musicians. N.Y.; L., 2001)։
  6. Berlin, Edward A. King of Ragtime: Scott Joplin and His Era. Oxford University Press, 1996. P. 251.
  7. https://web.archive.org/web/20090205035547/http://homepages.nyu.edu/~dtn2008/NeelySoftServe.pdf
1902 թվականի ձայնագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Entertainer» հոդվածին։