Անախրոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անախրոնիզմ (հունարեն՝ ανά — ետ և χρόνος — ժամանակ), պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն։

Անախրոնիզմը կարող է սխալի, թյուրիմացության արդյունք լինել, կարող է նաև գիտակցված բնույթ կրել՝ որևէ գաղափար ընդգծելու համար։ Օրինակ, Րաֆֆին «Պարույր Հայկազն» վիպակում գիտակցաբար անախրոնիզմ է թույլ տվել. 4-րդ դարում Հունաստանում ապրած հայազգի փիլիսոփա Պարույրին և 5-րդ դարի մեծ պատմիչ Մովսես Խորենացուն նա ներկայացրել է իբրև ժամանակակիցների, որպեսզի ավելի ցայտուն հակադրի կոսմոպոլիտիզմն ու իրական հայրենասիրությունը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 14