Jump to content

Լևոն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստեփանյան Լևոնից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Ստեփանյան
հուլիսի 28, 1950(1950-07-28) (73 տարեկան) -
ԾննդավայրԼենինաբադ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ և Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Պարգևներ
մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Լևոն Վլադիմիրի Ստեփանյան (հուլիսի 28, 1950(1950-07-28), Լենինաբադ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)– Հայաստանի ռազմական և քաղաքական գործիչ, Աֆղանստանի և Ղարաբաղյան պատերազմների մասնակից, գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվականին ավարտել է Նախիջևանի Պուշկինի անվան թիվ 3 միջնակարգ հայ-ռուսական դպրոցը։
  • 1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեի Մոսկվայի բարձրագույն սահմանապահ հրամանատարական ուսումնարանը։
  • 1979 թվականին ավարտել է Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (քաղաք Մոսկվա)։
  • 1972-1976, 1979-1991 թվականներին զբաղեցրել է բարձր հրամանատարական և քաղաքական պաշտոններ Անդրկովկասյան սահմանապահ զինվորական շրջանում (Հոկտեմբերյանի սահմանապահ զորամաս, Հադրութի սահմանապահ զորամաս, Անդրկովկասյան սահմանապահ շրջանի վարչություն քաղաք Թբիլիսի
  • 1982 թվականին մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։
  • 1990-1995 - Գերագույն խորհրդի պատգամավոր (Հոկտեմբերյան քաղաքի ընտրատարած, ներկայիս ք․ Արմավիր, Հայաստան), որտեղ եղել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ։
  • 1991-1993 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի զինվորական կոմիսար, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ։
  • 1991-1994 - Մասնակցել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, զբաղվել է ռազմա-դիվանագիտական գործունեությամբ, ռազմական կադրերի պատրաստմամբ, Հայաստանի սահմաններում ինքնապաշտպանության գումարտակների կազմավորումով։
  • 1994 - Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո առաջիններից է Հայաստանում, ում շնորհվել է գեներալ-մայորի կոչումը (ՀՀ Նախագահի հրամանագիր առ 30․08․1994)։
  • 1993-2003 - Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար։ Հանդիսանում է Հայաստանի պրոֆեսիոնալ սահմանապահ զորքերի հիմնադիրը։
  • 2005-2007 - "Հայաստանի էլեկտական ցանցեր" ընկերության տնտեսական անվտանգության և ռեժիմի դեպորտամենտի ղեկավար (Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2006-2008 - Համատեղությամբ՝ "Նաիրիտ գործարան" ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2008-2012 - "Միջազգային էներգետիկ կորպորացիա" ՓԲ ընկերության տնտեսական անվտանգության և ռեժիմի ծառայության ղեկավար (Ինտեր ՌԱՕ ԵԷՍ, այնուհետև Ռուսգիդրո)։
  • 2009-2010 - Համատեղությամբ՝ "Արմավիա" ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2012-2016 - "Թելասի" բաժնետիրական ընկերության անվտանգության և ռեժիմի գծով տնօրեն (Վրաստանի էլեկտարկան ցանցեր, Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2012- 2016 - Համատեղությամբ՝ ՋԷԿ "Մտկվարի", ՀԷԿ "Խրամի-1", ՀԷԿ "Խրամի-2" ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդական (Վրաստան, Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2011 - առ այսօր զբաղեցնում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը։
  • 2017 - առ այսօր "Ատոմէներգոռեմոնտ - Հայաստան" մասնաճյուղի տնօրեն ("Ատոմէներգոռեմոնտ" ԲԸ, Ռուսաստան), ընկերությունը իրականացնում է Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները։
  • 1996 թվականից ՀՀ ԱԱԾ-ի պատվավոր աշխատակից։
  • 2001 թվականից ՌԲԳԱ-ի գործող անդամ (ռազմական գիտությունների բաժին)։
  • 2007 թվականից ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի պատվավոր անդամ (http://www.skpw.ru/pochet.htm Արխիվացված 2014-05-14 Wayback Machine):
  • 2010 թվականից ԱՊՀ երկրների պատվավոր սահմանապահ։
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, ՌԴ, ԱՊՀ երկրների և մի շարք օտարերկրյա պետությունների շքանշաններով և մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Հայրը՝ Վլադիմիր Ստեփանյանը ծառայել է Նախիջևանի սահմանապահ զորամասում, կոչումը՝ ենթասպա, մայրը՝ Եվգենյա Բաբայան՝ մանկավարժ։

2009 թվականի Ստեփանյանների սահմանապահ դինաստիան «ռազմական դինաստիա» անվանակարգում ԱՊՀ երկրներում ճանաչվել է ամենաբազմամարդը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]