Ստանիսլավ Սկրովաչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Սկրովաչևսկի
SkrowaJapan2011.jpg
Բնօրինակ անունլեհ.՝ Stanisław Skrowaczewski
Ծնվել էհոկտեմբերի 3, 1923(1923-10-03)[1][2]
Լվով, Լվովի վոեվոդություն
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Մահացել էփետրվարի 21, 2017(2017-02-21)[3][4][2] (93 տարեկան)
St. Louis Park, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[5]
ԳերեզմանLakewood Cemetery
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԿրակովի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունUnion of Polish Composers?
Պարգևներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ
Կայքseekingtheinfinite.com

Ստանիսլավ Սկրովաչևսկի (լեհ.՝ Stanisław Paweł Stefan Jan Sebastian Skrowaczewski, հոկտեմբերի 3, 1923, Լվով, Լեհաստան - փետրվարի 21, 2017, Սենթ Լուիս Փարք, ԱՄՆ)[6], լեհ և ամերիկացի դիրիժոր, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն սկսել է որպես դաշնակահար․ 11 տարեկանում հանդես է եկել առաջին համերգով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պաշարված Լվովում Ռուդոլֆ Վայգլի ինստիտուտում ոջիլների էր կերակրում (ըստ Վայգլի՝ հակատիֆային պատվաստանյութ ստանալու մեթոդը կենդանի ոջիլներին օգտագործելն էր, որոնց պետք է կերակրեին մարդու արյամբ)։ Լվովի՝ խորհրդային զորքերի ազատագրման ժամանակ ստացել է երկու ձեռքի կոնտուզիա և ստիպված էր հրաժարվել կատարողական կարիերայից։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Կրակովի երաժշտական բարձրագույն դպրոցում՝ Ռոման Պալեստերի (կոմպոզիցիա) և Վալերիանա Բերդյաևայի (դիրիժորություն) մոտ, 1947-1949 թվականներին սովորել է Փարիզում՝ Նադյա Բուլանժեի մոտ։ Աշխատել է Վրոցլավի և Կատովիցեի ֆիլհարմոնիաների հետ, 1954-1959 թվականներին եղել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը, 1956-1959 թվականներին աշխատել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 1956 թվականին Հռոմում կայացած դիրիժորների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ նրա անունը հայտնի է դարձել Եվրոպայում։ 1960 թվականին հեռացել է Լեհաստանից և մինչև 1979 թվականը գլխավորել Մինեսոտայի նվագախումբը։ Հետագայում Սկրովաչևսկին ղեկավարել է նաև Հալլե նվագախումբը (1984֊1991), եղել է Սաարբրյուկենի ռադիոհեռուստատեսության գլխավոր հրավիրված դիրիժորը (ում հետ ձայնագրել է Անտոն Բրուկների սիմֆոնիաների շարք), իսկ 2007 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի մարտ ղեկավարել է Ճապոնիայի Իոմիուրի նվագախումբը։

Սկրովաչևսկու հայտնի ստեղծագործությունների թվում էին Կլարնետի կոնցերտը նվագախմբի հետ (1980), որն առաջադրվել է Պուլիցերյան «Passacaglia Immaginaria» մրցանակի (1995) և Նվագախմբի կոնցերտը (1999)։

Սկրովաչևսկին արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, այդ թվում՝ Դիտսոնի մրցանակի (1973)՝ ամերիկյան երաժշտական կյանքում ունեցած ներդրման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 503

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]