Jump to content

Քեյթ Մալգրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Մալգրյու
անգլ.՝ Kate Mulgrew
Ծնվել էապրիլի 29, 1955(1955-04-29)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրԴուբյուք, Այովա, ԱՄՆ[3]
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Wahlert Catholic High School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Tim Hagan? և Robert H. Egan?
Պարգևներ և մրցանակներ
totallykate.com

Քեթրին Քիրնան Մարիա Մալգրյու (Katherine Kiernan Maria Mulgrew)[4], ամերիկացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է «Աստղային ճանապարհ. Վոյաջեր» ֆիլմի կապիտան Քեթրին Ջեյնուեյ և «Նարնջագույնը նոր սևն է » ֆիլմի Կարմրահեր Գալինա Ռեզնիկովա դերերով: Նա առաջին անգամ ուշադրության է արժանացել Մերի Ռայանի դերում «Ռայանի հույսը» ցերեկային սերիալում:

Մալգրյուն Հեռուստատեսային քննադատների ընտրության մրցանակի, Սատուրն մրցանակի, և Օբի մրցանակի (Օֆֆ-Բրոդվեյ` Բրոդվեյից դուրս ներկայացումների) դափնեկիր է, ինչպես նաև ստացել է Ոսկե գլոբուս և Պրայմ թայմ «Էմմի» անվանակարգերի մրցանակներ: Նա Ալցհեյմերի ասոցիացիայի Ազգային խորհրդատվական խորհրդի անդամ է և Քլիվլենդի MetroHealth համակարգի ձայնը: 2021 թվականից սկսած՝ Մալգրյուն կրկնել է Ջեյնուեյի դերը «Աստղային ճանապարհ. հրաշամանուկ» անիմացիոն սերիալում։

Վաղ տարիներ

Մալգրյուն ծնվել է 1955 թվականին Այովա նահանգի Դուբուկ քաղաքում, կապալառու Թոմաս Ջեյմս «Թի Ջեյ» Մալգրյու կրտսերի և նկարիչ Ջոան Վիրջինիա Մալգրյուի (ծնվ. Քիրնան) ընտանիքում[5]: Նա ութ երեխաներից երկրորդն էր[6]: Նա սովորել է Դուբուկի Ուոլերթ միջնակարգ կաթոլիկ դպրոցում[7]: Մալգրյուն ծնվել է ամբողջական ատամնաշարով[8][9]:

17 տարեկանում Մալգրուն ընդունվել է Նյու Յորքի Ստելլա Ադլերի անվան դերասանական կոնսերվատորիա՝ Նյու Յորքի համալսարանի հետ համատեղ։ Ապրուստի միջոցների համար մատուցողուհի է աշխատել[10]: Մեկ տարի անց նա հեռացել է Նյու Յորքի համալսարանից[11]:

Գործունեություն

Վաղ շրջան (1975-1994)

Երկու տարի շարունակ Մալգրյուն նկարահանվել է Ամերիկյան ABC հեռարձակման ընկերության «Ռայանի հույսը» (1975, «Ryan's Hope») սերիալում, Մերի Ռայանի դերում: Նա դարձել է երկրպագուների սիրելին և շարունակել է շոուի հետ կապված մնալ դրա չեղարկումից երկար ժամանակ անց: Իր նախկին գործընկեր դերասանուհի Իլեն Քրիստենի հետ միասին 1995 թվականին հատուկ Soap Opera Digest ամսագրի կազմակերպած սերիալային մրցանակ է ստացել Ryan's Hope-ի ստեղծող Քլեր Լաբինի կողմից: «Ռայանի հույսը» սերիալում գտնվելու ժամանակ նա նաև խաղացել է Էմիլի Ուեբբի Ամերիկյան Շեքսպիր թատրոնի «Մեր քաղաքը» Կոնեկտիկուտի Ստրատֆորդ քաղաքում: Նա մարմնավորել է ամբիցիոզ քանթրի երգիչ Գառնեթ Մակգիին 1978 թվականի նոյեմբերի «Դալլաս» հեռուստասերիալի մի դրվագում: 1979-1980 թվականներին նա խաղացել է Քեյթ Կոլումբոյի դերը «Տիկին Կոլումբո» ֆիլմում, որը հատուկ նրա համար ստեղծված «Կոլումբո» դետեկտիվ սերիալի սփին-օֆֆն է, որը տևել է 13 դրվագ։

1981 թվականին Մալգրյուն Ռիչարդ Բերթոնի և Նիկոլաս Քլեյի հետ նկարահանվել է արթուրյան սիրային եռանկյունու «Lovespell» ֆիլմում իռլանդական արքայադուստր Իզոլդայի դերում, ով հմայում է Կոռնուոլի թագավոր Մարկին և նրա փոխնակ որդուն՝ Տրիստանին։ Նույն թվականին նա նաև նկարահանվել է Փիրս Բրոսնանի հետ «Ամերիկայի առանձնատներ» վեցժամյա մինի-սերիալում, որը պատմում է 19-րդ դարի Ամերիկայի իռլանդացի ներգաղթյալների մասին: 1985 թվականին նա հայտնվել է «Ռեմո Ուիլյամս. Արկածը սկսվում է» ֆիլմում որպես մայոր Ֆլեմինգ։ 1986 թվականին նա հայտնվել է «Cheers» սերիալում Ջանեթ Էլդրիջի դերում[12]: 1987 թվականին նա հայտնվել է «Նետիր մայրիկին գնացքից» ֆիլմում, Բիլլի Քրիստալի նախկին կնոջ` Մարգարետի դերում։

1992 թվականին Մալգրյուն հայտնվել է «Մերֆի Բրաուն» սիթքոմի եթերում Հիլարի Ուիթոնի դերում՝ Տորոնտոյում բնակվող հաղորդավարուհի, որին բերել են Մերֆիին փոխարինելու դեկրետային արձակուրդի ժամանակ, բայց պարզվում է, որ ալկոհոլիզմի հետ նույն խնդիրն ուներ, ինչը Բրաունը սերիալի սկզբում: Նաև 1992 թվականին Մալգրյուն նկարահանվել է որպես սերիալային աստղ «Նրա գրած սպանությունը» ամերիկյան հեռուստասերիալի 170, «Ըդմիշտ» դրվագում: Մոտավորապես միևնույն ժամանակ նա հյուրախաղերով նկարահանվել է Բեթմենի մուլտսերիալի (1992) երեք դրվագներում ահաբեկիչ Կարմիր ճանկ (Red Claw) սուպերհերոսի դերում։

«Աստղային ճանապարհ: Վոյաջեր» (1994-2001)

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Deutsche Nationalbibliothek Record #1023865645 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Kate Mulgrew Biography, Celebrity Facts and Awards». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից August 21, 2016-ին. Վերցված է May 12, 2019-ին.
  5. Viv Groskop (June 13, 2015). «Orange Is the New Black's Kate Mulgrew: 'I don't know why women have plastic surgery'». Telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից January 12, 2022-ին. Վերցված է August 3, 2016-ին.
  6. Nora Krug (June 7, 2019). «Review | Life beyond 'Star Trek': Kate Mulgrew's poignant, sometimes shocking family story». The Washington Post.
  7. «Kate Mulgrew». Totally Kate. Վերցված է October 10, 2015-ին.
  8. Joyce Chen (June 9, 2016). «'OITNB' Star Kate Mulgrew: 'I was Born With Teeth,' Kept In a Cage».
  9. Fallon, Kevin (April 28, 2015). «Kate Mulgrew Bares Her Teeth». www.thedailybeast.com.
  10. Beauman, Sally (August 5, 1968). «The Emergence of the Sidewalk Cafe». New York. էջ 33. Վերցված է March 1, 2012-ին – via Google Books.
  11. Shatner, William (writer, director) (July 22, 2011). The Captains (Television production). Le Big Boss Productions.
  12. Joe McGovern (April 7, 2015). «Kate Mulgrew talks her new memoir, acting her age, and why she won't get plastic surgery». EW.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Մալգրյու» հոդվածին։