Կենսուրախ ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կենսուրախ ընկերություն
անգլ.՝ Cheers
Bar sign for Cheers (Boston, MA - 2005).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրամերիկյան սիթքոմ
Լեզուանգլերեն
ԴերակատարներԹեդ Դենսոն, Շելի Լոնգ, Nicholas Colasanto?, Ռեա Պերլման, George Wendt?, Ջոն Ռածենբերբեր, Վուդի Հարելսոն, Քելսի Գրամեր, Կիրսթի Էլլի և Բիբի Նոյվիրտ
ԵրաժշտությունCraig Safan?
ԿինոընկերությունCharles/Burrows/Charles Productions? և Paramount Television Studios
Տևողություն24 րոպե
ՀաջորդՖրեյզեր (հեռուստասերիալ)
Պաշտոնական կայքէջ
Cheers (television series) Վիքիպահեստում

«Կենսուրախ ընկերություն» (անգլ.՝ Cheers, other names), ամերիկյան կատակերգական սերիալ, որը ցուցադվել է NBC հեռուստաալիքով` 1982-1993-ական թվականներին: Այդ ընթացքում նկարահանվել է 275 դրվագ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի հիմնական գործողությունները տեղի են ունենում Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի «Cheers» բարում, որտեղ տեղի բնակիչների մի խումբ է հանդիպում, խմելու, լիցքաթափվելու, շփվելու և ուրախանալու համար[1]:

Պրեմիերան կայացել է 1982 թվականի սեպտեմբերի 30-ին, և գրեթե փակվել է, երբ վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 77-ից 74-րդ տեղը: Ի վերջո, NBC- ի ղեկավարությունը որոշել է սերիալին գոյություն ունենալու հնարավորություն տալ, և հետագայում սերիալը դարձել է հեռուստատեսության պատմության ամենահաջողակ սիթքոմներից մեկը: Չորրորդից մինչև շոուի եզրափակիչ` տասնմեկերորդ եթերաշրջանը այն գտնվել է ԱՄՆ-ի ամենահայտնի շոուների թոփ 10-ում, իսկ 1990-1991 թվականների եթերաշրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[1][2][2]:

Իր ողջ պատմության ընթացքում Cheers-ը թողարկվել է «Must See TV» ապրանքանիշի անվան տակ, հինգշաբթի երեկոյան: 1993 թվականին սերիալի եզրփակիչ դրվագը դիտել է ավելի քան 84 միլիոն հեռուստադիտող, ինչը հեռուստատեսության պատմության մեջ սերիալի երկրորդ ամենադիտված եզրափակիչն է: Նկարահանված բոլոր 275 դրվագները մեծ հաջողություն են գտել ամբողջ աշխարհում, իսկ սերիալը պատմության մեջ է մտել նվաճելով 28 «Էմմի» մրցանակ, այդ թվում 4 մրցանակ` «Լավագույն կատակերգական սերիալ» կատեգորիայում, և այդ ժամանակ ռեկորդային 117 անվանակարգեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bjorklund, Dennis A. Toasting Cheers: An Episode Guide to the 1982–1993 Comedy Series, with cast biographies and character profiles. — McFarland & Company, Inc., Jefferson, North Carolina, 1997. — ISBN 978-0899509624
  2. 2,0 2,1 «TV Ratings: 1990–1991»։ ClassicTVHits.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2010-01-09