«Միքայել Չամչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 12. Տող 12.
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/qerakanutin_haykazean1779.pdf Միքայէլ Չամչեանց, Քերականութիւն Հայկազեան Լեզուի, Վենէտիկ, 1779։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/qerakanutin_haykazean1779.pdf Միքայէլ Չամչեանց, Քերականութիւն Հայկազեան Լեզուի, Վենէտիկ, 1779։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyan.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190407171227/http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyan.pdf |date=2019-04-07 }}
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyan.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190407171227/http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyan.pdf |date=2019-04-07 }}
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh21785.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Բ, Վենէտիկ, 1785։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh21785.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Բ, Վենէտիկ, 1785։] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160304222945/http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh21785.pdf |date=2016-03-04 }}
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh31786.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Գ, Վենէտիկ, 1786։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh31786.pdf Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Գ, Վենէտիկ, 1786։] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160304231223/http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/chamchyanh31786.pdf |date=2016-03-04 }}
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/xraxjan1811.pdf Միքայէլ Չամչեանց, Խրախճան պատմութեան Հայոց, Վենետիկ-Ս. Ղազար, 1811։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/xraxjan1811.pdf Միքայէլ Չամչեանց, Խրախճան պատմութեան Հայոց, Վենետիկ-Ս. Ղազար, 1811։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/patker_tonic1805.pdf Միքայէլ Չամչեանց, Պատկեր տօնից սուրբ Աստուածածնի, Վենետիկ, Ս. Ղազար, 1805, 529 էջ։]
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/patker_tonic1805.pdf Միքայէլ Չամչեանց, Պատկեր տօնից սուրբ Աստուածածնի, Վենետիկ, Ս. Ղազար, 1805, 529 էջ։]

03:16, 29 Մայիսի 2021-ի տարբերակ

Միքայել Չամչյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4 (15), 1738
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823 (84 տարեկան)
ԿրթությունՄխիթարյան վարժարաններ
Մասնագիտությունպատմաբան և լեզվաբան
 Mikayel Chamchian Վիքիպահեստում

Միքայել վարդապետ Չամչյան (դեկտեմբերի 4 (15), 1738, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։

Կենսագրություն

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ...» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը։

Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում[1]։

Աշխատություններ

Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության տիտղոսաթերթը
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» գրքերը

Գրականություն

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Չամչյան» հոդվածին։