Եղիսաբեթուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եղիսաբեթուպոլիս, Հայաքաղաք (այժմ՝ Դումբրըվեն), քաղաք Ռումինիայում, Սիբիու գավառում։ Նախապես կոչվել է Բաշդբալով, 1773 թվականից՝ Uուրբ Եղիսաբեթի (13-րդ դար) անունով։ 9,2 հազար բնակիչ (1971)։ Գյուղատնտեսական կենտրոն Է։

Հայերը Եղիսաբեթուպոլսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Եղիսաբեթում հաստատվել են Մոլդովայից՝ 1658 թվականից, զանգվածաբար՝ 1672 թվականից։ 1696 թվականին դատական, առևտրական, կրոնական արտոնություններ են ստացել Տրանսիլվանիայի իշխան Միքայել 2-ը Ապաֆիից (տես Ապաֆի Միքայել Բ)։ 1712 թվականին Տրանսիլվանիայի հայերի հոգևոր առաջնորդ Օքսենտ Վրզարյանի՝ Եղիսաբեթոպոլիսի հայերին Գեռլա տեղափոխելու միջոցով կաթոլիկ դարձնելու ձգտումը չիրականացավ։ 1731 թվականին երկրից վտարելու սպառնալիքով կայսրին ու լատին հոգևորականությանը հաջողվել է կաթոլիկացնել հայերին։ Եղիսաբեթուպոլսի (Դումբրըվենի) ընդհանուր տեսարանը Եդիսաբեթուպոլսի Մայր տաճարը 1733 թվականին կայսերական հրովարտակով Եղիսաբեթինին շնորհվել է ինքնավարություն, այնտեղ ապրելու իրավունք են ստացել միայն հայերը։ Եղիսաբեթը ուներ վարչություն կամ մագիստրատ՝ 12 դատավորով և քաղաքապետ։ Գործել է Հարյուրոց ժողովը (40 հոգուց)՝ օրաաորի կամ սոււոաշի գլխավորությամբ։ Բնակչությունը զբաղվել է սանտրով, արհեստներով, գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ։ Չնայած պաշտոնական գրագրությունները հայերեն չէին, խոսակցական լեզուն հայերենն էր (Առտիալի բարբառ)։ 1848-1849 թվականներին Եղիսաբեթը եղել է Տրանսիլվանիայի հեղափոխական օջախներից մեկը։ Քաղաքում գործել են հայկական եկեղեցիներ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ, 1711, Երրորդություն, 1723-1725, Վենետիկի Մխիթարյանների վանատունը, 1753, Սուրբ Եղիսաբեթի Մայր տաճարը, 1783, Պողոս- Պետրոս տաճարը, 17961685 թվականին Եղիսաբեթը ունեցել է դպրոց, 1724 թվականին հիմնվել է իգական, 1746 թվականին Մխիթարյան վանատանը կից բացվել դպրոց՝ 72 աշակերտով։ Գործել է նաև քաղաքային վարչության դպրոցը, որտեղ ուսանել են հայերեն, հունգալերեն, լատիներեն, գերմաներեն։ 19-րդ դարի 2-րդ կեսին կրթական հիմանրկություններն անցել են պատմության հովանավորության տակ, իսկ հայերենի ուսուցումն աստիճանաբար դուրս է մղվել։ Եղիասաբեթոպոլիսում ընդօրինակվել են ձեռագրեր (մի մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում), Մխիթարյանները ունեցել են գրադարան, արխիվ (վերջինիս մի մասը այժմ գտնվում է Բրաշովի պետական արխիվում)։ Եղիսաբեթոպոլիսի հայերը 1880 թվականին, 1895-1896 թվականներին, 1912 թվականին օգնություն են ցույց տվել արևմտահայերին։ 1787 թվականին Եղիասբեթը ունեցել է 2100, 1808 թվականին՝ 2300, 1876 թվականին՝ 400, 20-րդ դար սկզբին՝ 309 հայ բնակչություն։ Այժմ Եղիսաբեթում (Գումբրըվեն) ապրում է ծագումով հայ 10 ընտանիք։ Եղիսաբեթը տվել է հայազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ, որոնցից են՝ հեղափոխական գեներալներ Էրնե Կիշը (Կիշյան, 1800-1849) և Վիլմոշ Լազարը (Լազարյան, 1815-1849), գրող և քաղաքագետ Մորից Լուքաչը (1812-1881), բժշկապետ Գրիգոր Բադրուպանյանը (1830-1891), հասարակական գործիչ և հայագետ Ղուկաս Բադրուպանյանը (1861-1924) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 507 CC-BY-SA-icon-80x15.png