Jump to content

Ղուկաս Բադրուպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Բադրուպանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1861(1861-01-23)[1][2]
ԾննդավայրԵղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2]
Մահացել էհունիսի 1, 1926(1926-06-01)[1] (65 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
Քաղաքացիություն Հունգարիա
Ազգությունհայ
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1884)[2]
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
ԱշխատավայրԲուդապեշտի համալսարան[2]
 Lukács Patrubány Վիքիպահեստում

Ղուկաս Բադրուպանյան կամ Լուկաչ Պատրուբանի[3] (հունգ.՝ Patrubány Lukács, հունվարի 23, 1861(1861-01-23)[1][2], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2] - հունիսի 1, 1926(1926-06-01)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարական լեզվաբան, բանասեր, ազգությամբ հայ։

1884 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ 30 տարի ուսուցչություն է արել տեղի վարժարաններում, դասախոսել Բուդապեշտի համալսարանում։ Գրել է ազգագրական, պատմագիտական, բանահյուսական և լեզվաբանական հոդվածներ։ Շատ է զբաղվել հայերենի ստուգաբանությամբ, սակայն նրա մեկնությունները գիտական արժեք չեն ներկայացնում։

1897 թվականին հիմնադրել է «Շպրախվիսսենշաֆտլիխե Աբհանդլունգեն» («Sprachwissenschaftliche Abhandlungen», «Լեզվաբանական հոդվածներ») գերմաներեն ամսագիրը

Հայագիտական նյութերով թղթակցել է «Հանդես ամսօրյա»-ին, «Բանասեր»-ին, Կեռլայում հրատարակվող «Արմենիա» հունգարերեն պարբերականներին և այլ պարբերականների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուկաս Բադրուպանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 207