«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ)։ Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ։ Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից։ Կուրծքը լայն է փորիկից։ Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով։ Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր։ [[Բեղիկներ]]ը բաղկացած են 15 հատվածներից։ Բերանային համակարգը [[ծակող-ծծող բերանային ապարատ|ծակող-ծծող]] տեսակի է։ Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են<ref name="Паразитология">Паразитология и инвазионные болезни животных / ''М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков'' и др.; под ред. М. Ш. Акбаева.</ref>։
 
Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվումգտնվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ)։ Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը։
 
''Չշփոթել''՝ երբեմն հսկայական մոծակներ են համարում [[երկարոտանի մոծակներ]]ի ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին։

Նավարկման ցանկ