«Կուբա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կղզի |անվանում = Կուբա |բնագիր անվանում = {{lang-es|Cuba}} |պատկեր = Cuba Topography.png |նկարագրությո...»:
(Տարբերություն չկա)

16:44, 9 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Կուբա
Տեսակկղզի
Երկիր Կուբա[1]
Վարչատարածքային միավորԿուբա[1]
Մասն էՄեծ Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[2]
Երկարություն1250 կմ
Մակերես105 000
ԲնակչությունThe ID "P108211000000" is unknown to the system. Please use a valid entity ID.
Քարտեզ
Քարտեզ

Կուբա (իսպ.՝ Cuba), կղզի Կարիբյան ծովում։ Մտնում է Մեծ Անտիլյան կղզիների կազմի մեջ։ Հյուսիսային Ամերիկայից հյուսիսում առանձնանում է Ֆլորիդայի նեղուցով, իսկ արևմուտքում՝ Յուկատանի նեղուցով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 105 հազար կմ²։ Կուբայի Հանրապետության խոշորագույն կղզին է։

Կուբայի ռելիեֆը մեծամասնությամբ հարթավայրային է, բարձունքները և լեռները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3-րդ մասը։ Կղզում առանձնացնում են մի քանի բնական շրջաններ։ Արևմտյան հատվածում երկրաբանական կառուցվածքը և կղզու ռելիեֆը մոզաիկ բնույթ են կրում, լայնորեն ներկայացված են կարստային գործընթացները։ Լանդշաֆտը ծածկված է գյուղատնտեսական հողատարածքներով և քաղաքային շինություններով։ Կենտրոնական հատվածն ունի խիտ գետային ցանց և մեծ քանակությամբ ճահիճներ։ Անտառները պահպանվել են միայն Գուամուայա լեռնազանգվածում, հողերը հարթավայրերում և հովիտներում մշակվում են։ Կենտրոնարևելյան շրջանն ունի ավելի հարթ լանդշաֆտ, բնական բուսականությունը փոխարինում են շաքարեղեգի պլանտացիաները և արոտավայրերը։ Կղզու հարավ-արևելյան հատվածում գտնվում է ուժեղ կտրտված լեռնային համակարգը, որտեղից հոսում են ջրառատ գետերը: Լեռնալանջերին գտնվում են շաքարեղեգի և սուրճի պլանտացիաները և արոտավայրերը: Ամենաբարձր լեռնային զանգվածը Սիերա Մաեստրան է, որը 250 կմ ձգվում է հարավ-արևելյան ջրափնյայի երկայնքով: Ամենաբարձր կետը Տուրկինո գագաթն է (1974 մ)[3]:

Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ

Կուբա

Կուբա կղզում առկա են նիկելի, քրոմի, մանգանի, երկաթի և պղնձի, ասբեստի, քարաղի, ֆոսֆորիտների մեծ պաշարներ: Կղզու արևմուտքում հայտնաբերվել են նավթի և գազի հանքավայրեր:

Կլիմա

Կուբայի կլիման արևադարձային, պասսատային է: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,5 °C: Ամենացուրտ ամսվա ջերմաստիճանը (հունվար) կազմում է 22,5 °C և ամենաշոգ ամսվա (օգոստոս)` 27,8 °C: Մակերեսային ջրերի ջերմաստիճանը ափերի մոտ ձմռանը կազմում է 22-24 °C, ամռանը` 28-30 °C: Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 1400 մմ, որոնց մեծ մասը սովորաբար թափվում է հորդառատ անձրևների տեսքով, սակայն լինում են նաև չորային տարիներ:

Կուբայում վառ արտահայտված են երկու կլիմայական սեզոններ` անձրևային (մայիս-հոկտեմբեր) և չորային (նոյեմբեր-ապրիլ): Անձրևային սեզոնին թափվում է տարեկան տեղումների ¾-րդը:

Կուբան տիեզերքից

Կուբայում կլիմայի առանձնահատկությունը ամբողջ տարվա ընթացքում բարձր խոնավությունն է: Բարձր խոնավության և բարձր ջերմաստիճանների համադրությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց կյանքի համար: Սակայն ջրափնյայի մոտ ծովից եկող քամին մեղմացնում է շոգը, թարմություն բերում, իսկ երեկոյան` հովություն:

Կուբան գտնվում է արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ, որոնք ի հայտ են գալիս ամռան և աշնան սեզոնին (հունիսից մինչև նոյեմբերի կեսերը) Փոքր Անտիլյան կղզիներից դեպի արևելք և Կարիբյան ծովի արևմուտքում, այնուհետև տեղաշարժվելով դեպի Ֆլորիդայի կողմը: Թայֆուններն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և փոթորիկներով, որոնք կարող են մեծ վնաս պատճառել տնտեսությանը և կղզու բնակչությանը: Կուբայում գետերը կարճ են, ոչ շատ ջրառատ: Անտառները, որոնք ծածկում են տարածքի մոտ 10 %-ը, պահպանվել են միայն լեռնային և ճահճապատ շրջաններում: Ցամաքի կենդանական աշխարհը աղքատ է: Մինչդեռ Կուբան շրջապատող ջրերում կան արժեքավոր առևտրային ձկներ, փափկամարմիններ, լանգուստներ, մանր ծովախեցգետիններ, ինչպես նաև սպունգներ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. https://www.caribbeanislands.com/
  3. Куба — статья из Большой советской энциклопедии.

Գրականություն

  • Бродский А. К. Тропики, острова, биоценозы: Животный мир Кубы / Отв. ред. доктор биологических наук Д. В. Наумов. — Л.: Наука, Ленингр. отд-ние, 1983. — 160 с. — (Человек и окружающая среда). — 22 000 экз.