«Կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ar:معهد موسيقى |
չ r2.6.3) (Ռոբոտը ավելացնում է․: nds-nl:Konservatorium |
||
Տող 57. | Տող 57. | ||
[[ka:კონსერვატორია]] |
[[ka:კონსერვატორია]] |
||
[[lt:Konservatorija]] |
[[lt:Konservatorija]] |
||
[[nds-nl:Konservatorium]] |
|||
[[nl:Conservatorium]] |
[[nl:Conservatorium]] |
||
[[no:Konservatorium]] |
[[no:Konservatorium]] |
13:08, 9 Մարտի 2011-ի տարբերակ
Կոնսերվատորիա - (իտալ.՝ conservatorio, սկզբնական նշանակությամբ՝ ապաստարան, < լատ. conservo - պահպանել ) - երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն, ուր կրթվում են մասնագետ կատարողներ՝ նվագողներ, երգիչներ, դիրիժորներ նաև կոմպոզիտորներ, երաժշտագետներ։[1]
Պատմություն
16-րդ դարում կոնսերվատորիա էին կոչվում որբանոցները, ուր երեխաներին արհեստներ էին սովորեցնում (առաջինը՝ Նեապոլում, 1537 թվականին)։ 17-րդ դարից որբանոցներում սկսեցին ուսուցանել երաժշտություն, որը կամաց-կամաց դարձավ գերիշխող; 18-րդ դարում իտալական կոնսերվատորիաները մեծ դեր էին խաղում երաժիշտների և կոմպոզիտորների կրթության գործում։ Պրոֆեսիոնալ երաժիշտների պահանջարկից ծնվեց երաժշտական բուհեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Նման տիպի առաջին հաստատությունը Փարիզի Ազգային երաժշտական ինստիտուտն էր (1793), որի հիման վրա 1795 թվականին կազմափոխվեց Երաժշտության և դեկլամացիայի կոնսերվատորիա։[2]
Տարբեր երկրներում
19-ից 20-րդ դարերում կոնսերվատորիաներ բացվեցին Եվրոպական համրյա բոլոր մեծ քաղաքներում։
- 1795 - Փարիզում,
- 1808 - Պրահայում,
- 1821 - Վարշավայում,
- 1821 - Վիենայում,
- 1822 - Լոնդոնում,
- 1830 - Մադրիդում,
- 1832 - Բրյուսելում,
- 1840 - Պեշտում (այժմ Բուդապեշտ),
- 1843 - Լայպցիգում,
- 1850 - Բեռլինում,
- 1850 - Քյոլնում,
- 1862 - Սանկտ Պետերբուրգում,
- 1864 - Բուխարեստում,
- 1866 - Մոսկվայում,
- 1921 - Սոֆիայում։
Բացվեցին նաև 1847 թվականին Ռիո դե Ժանեյրոյում, ԱՄՆ-ում առաջին կոնսերվատորիան 1853 թվականին Բոստոնում, 1927 թվականին Շանհայում։
Հայաստանում
1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Երևանի երաժշտական ստուդիան, որը 1923 թվականին վերակազմվեց կոնսերվատորիայի։ 1946 թվականից Երևանի կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։ [3]