«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 9 բայտ ,  6 տարի առաջ
չ
թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
(մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
չ (թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Էլթոն Մեյոն ծնվել է [[1880 թվական]]ի [[դեկտեմբերի 26]]–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց [[Մեծ Բրիտանիա]]։ Այնտեղ՝ [[Շոտլանդիա]]յում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և [[Զիգմունդ Ֆրոյդ|Ֆրոյդ]]ի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է [[Ավստրալիա]], որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը<ref name="adb.anu.edu.au">{{cite web|last=Bourke |first=Helen |url=http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541 |title="Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke |publisher=Adb.anu.edu.au |date= |accessdate=20փետրվարի February20, 2014}}</ref>։
 
Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան [[Ավստրալիա]]յում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, [[Ավստրալիա]])։ Շուտով նա տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է [[ԱՄՆ]]–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ [[1923 թվական]]ին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ [[1926 թվական]]ին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ [[Հարվարդի համալսարան]]ի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոթորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոթորնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց [[մենեջմենթ]]ի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ [[1947 թվական]]ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է [[1949 թվական]]ի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։

Նավարկման ցանկ