«Միքայել Չամչյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 8. | Տող 8. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ |
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ [[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազար կղզու]] [[Մխիթարյան վարժարաններ|Մխիթարյան վարժարան]]ում: Տիրապետել է [[հունարեն]]ին, [[լատիներեն]]ին, [[իտալերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[գերմաներեն]]ին, [[եբրայերեն]]ին, [[ասորերեն]]ին, [[սանսկրիտ]]ին, [[պարսկերեն]]ին, [[թուրքերեն]]ին: 1762 թվականից եղել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ: 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել [[Բասրա]]յի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ [[Տրանսիլվանիա]]յի [[Եղիսաբեթուպոլիս]] քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական: 1779 թվականին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք: Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը: Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո...» ծավալուն դավանաբանական երկը, որը [[Հռոմ]]ի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին , [[Կալկաթա]]յում): Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը: |
||
Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=203 Միքայել Չամչյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>: |
Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=203 Միքայել Չամչյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>: |
||
Տող 43. | Տող 43. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
⚫ | |||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
⚫ | |||
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]] |
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]] |
19:06, 3 փետրվարի 2016-ի տարբերակ
Միքայել Չամչյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4 (15), 1738[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մխիթարյան վարժարաններ |
Մասնագիտություն | պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և ուսուցիչ |
Mikayel Chamchian Վիքիպահեստում |
Միքայել Չամչյան (դեկտեմբերի 4 (15), 1738[1], Կոստանդնուպոլիս[1] - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։
Կենսագրություն
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական: 1779 թվականին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք: Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը: Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո...» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին , Կալկաթայում): Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը:
Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում[2]:
Աշխատություններ
- Միքայէլ Չամչեանց, Քերականութիւն Հայկազեան Լեզուի, Վենէտիկ, 1779։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Բ, Վենէտիկ, 1785։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Գ, Վենէտիկ, 1786։
- Միքայէլ Չամչեանց, Խրախճան պատմութեան Հայոց, Վենետիկ-Ս. Ղազար, 1811։
- Միքայէլ Չամչեանց, Պատկեր տօնից սուրբ Աստուածածնի, Վենետիկ, Ս. Ղազար, 1805, 529 էջ։
- Միքայէլ Չամչեանց, Հրահանգ եօթնեկի, Վենետիկ, Ս. Ղազար, 1802։
- Միքայէլ Չամչեանց, Նուագարան օրհնութեանց, Վենետիկ, Ս. Ղազար, 1801, 673 էջ։
- Միքայէլ Չամչեանց, Մեկնութիւն Սաղմոսաց, Վենետիկ, Ս. Ղազար, 1815-1823, 6504 էջ։
- հատոր Ա, 1823։
- հատոր Բ, 1815։
- հատոր Գ, 1817։
- հատոր Դ, 1818։
- հատոր Ե, 1819։
- հատոր Զ, 1819։
- հատոր Է, 1820։
- հատոր Թ, 1821։
- հատոր Ժ, 1823։
Գրականություն
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հ. Միքայէլ Չամչեան և իր Հայոց Պատմութիւնը, Վենետիկ-Սբ. Ղազար, 1983 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» 20)։
- Աղավնի Ութուջյան, Միքայել Չամչյանի պատմագիտական հայացքների գնահատման հարցի շուրջ, - «Բանբեր Երեւանի համալսարանի», 1981, N 2, էջ 144-151։
- Ութուջյան Ա. Ա., Միքայել Չամչյան (կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1988, № 9, էջ 71-85։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Չամչյան» հոդվածին։ |
|