«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ clean up, փոխարինվեց: | անվանումը = → | նկարագրություն =, Բնօրինակ անուն ազգանուն → բնագիր անուն, Պատկեր → պատկեր (2), Ի oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ Armineaghayan տեղափոխեց էջը «Տիգրան Եսայան»-ից «Տիգրան Եսայան (նկարիչ)»
(Տարբերություն չկա)

08:25, 11 հունվարի 2016-ի տարբերակ

Տիգրան Եսայան
Ծնվել է1874
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել է1921
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱմուսինԶապել Եսայան

Տիգրան Եսայան (1874 - 1921), հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիեն ակադեմիայում։

Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-21)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։

Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում [2]։

1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։[3]

Մատենագրություն

  • Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
  • Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 305.