«Հայաստանի էստրադային նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 7. Տող 7.
{{ՀՀՀ}}
{{ՀՀՀ}}


[[Կատեգորիա:Ընկերություններ ըստ գործունեության]]
[[Կատեգորիա:Հայկական երաժշտություն]]
[[Կատեգորիա:Երաժշտություն]]

13:50, 26 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Հայաստանի էստրադային նվագախումբ, Հայաստանի պետական էստրադային նվագախումբը կազմակերպվել է 1938 թվականին, Երևանում (մինչև 1948 թվականը՝ Հայաստանի ջազ-նվագախումբ)՝ Արտեմի Այվազյանի (գեղարվեստական ղեկավար), Ցոլակ Վարդազարյանի (դիրիժոր), Ա․ Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ։ Մինչև 1956 թվականը նվագախումբն ունեցել է նաև դիրիժորներ՝ Ցոլակ Վարդազարյանը (1938-1942), Մ․ Թադևոսյանը (1942-1949), Կոնստանտին Օրբելյանը (1949-1952), Գ․ Խաչատրյանը (1954-1956)։

Առաջին մենակատարներից են եղել՝ երգչուհի Լ․ Լազարևան, երգիչներ՝ Ա․ Սամվելյանը, Ս․ Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․ Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ Օրդոյան եղբայրները, Գ․ Այվազյանը, թմբակահար Ռ․ Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․ Մալխասյանը։ 1956-1992 թթ. գեղարվեստական ղեկավար է եղել Կոնստանտին Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Նադեժդա Սարգսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Լարիսա Դոլինան, երգիչներ Է․ Կարապետյանը, Ժ․ Դուվալյանը, Ժ․ Թաթլյանը, Ա․ Ավետյանը, կլարնետահար Հ․ Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․ Մադաթյանը, փողհար Հ․ Պետրոսյանը, պարուհի Ա․ Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․ Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, արտասահմանյան, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել ԱՊՀ, մերձբալթյան երկրների քաղաքներում, Իրանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Հարավսլավիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Գործել է մինչև 1992 թվականի վերջը։ 1997 թվականից կազմակերպվել է Հայաստանի ջազ-նվագախումբ (ղեկավոր՝ Արմեն Մարտիրոսյան)։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։