Jump to content

Ցոլակ Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Վարդազարյան
Ծնվել էապրիլի 1, 1910(1910-04-01)[1]
Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 12, 1944(1944-04-12)[1] (34 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունփողհար, դիրիժոր և երաժշտության դասախոս
Գործունեություն1937–1944
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Հայաստանի էստրադային նվագախումբ[1] և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1]
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1932)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1936)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ցոլակ Մարտիրոսի Վարդազարյան (ապրիլի 1, 1910(1910-04-01)[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12, 1944(1944-04-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական փողհար, դիրիժոր, երաժիշտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականի հունվարի 19-ին Ջալալօղլիում։ 1932 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը։ 1932-1936 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Տաբակովի արվեստանոցում։ 1937 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակար։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում։ 1938 թվականին Արտեմի Այվազյանի հետ եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիր կազմում` որպես դիրիժոր և մենակատար։ 1942 թվականից եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դիրիժոր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմակերպել է համերգային անսամբլներ և հանդես եկել ռազմաճակատում։ Վախճանվել է 1944 թվականի ապրիլի 23-ին Երևանում`ավտովթարից,իր քրոջ հետ։ Հայտնի ժողովրդական արտիստ,կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հայրն է։

Ղեկավարած ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում ղեկավարել է հետևյալ ներկայացումները[2]՝

  • Ի. Կալման՝ «Սիլվա»
  • Ռ. Նելսոն՝ «Թագավորը զվարճանում է»
  • Մ. Ֆերկելման՝ «Սերենադա»
  • Ա. Այվազյան՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Ա. Այվազյան՝ «Ուշ լինի՝ նուշ լինի»
  • Ի. Կալման՝ «Մարիցա»
  • «Պատվո նշան» շքանշան
  • Երաժիշտ-կատարողների Համամիութենական մրցույթի դիպլոմանտ, Մոսկվա, 1941

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11. — էջ 309.
  2. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 309