«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 49 interwiki links, now provided by Wikidata on d:q166713 (translate me)
չ The file Image:Signac.jpg has been replaced by Image:Signac_-_Portrait_de_Félix_Fénéon.jpg by administrator commons:User:Ymblanter: ''File renamed: descriptive file name''. ''Translate me!''
Տող 21. Տող 21.
Պատկեր:Georges Seurat - Un dimanche après-midi à l'Île de la Grande Jatte.jpg|[[Ժորժ Սյորա]] ([[1859]]–[[1891]])
Պատկեր:Georges Seurat - Un dimanche après-midi à l'Île de la Grande Jatte.jpg|[[Ժորժ Սյորա]] ([[1859]]–[[1891]])
Պատկեր:Portrait-Alice-Sethe-1888.jpg|[[Թեո վան Ռուսելբորգ]] ([[1862]]–[[1926]])
Պատկեր:Portrait-Alice-Sethe-1888.jpg|[[Թեո վան Ռուսելբորգ]] ([[1862]]–[[1926]])
Պատկեր:Signac.jpg|[[Պոլ Սինյակ]] ([[1863]]–[[1935]])
Պատկեր:Signac_-_Portrait_de_Félix_Fénéon.jpg|[[Պոլ Սինյակ]] ([[1863]]–[[1935]])
Պատկեր:Henri de Toulouse-Lautrec 036.jpg|[[Անրի Թուլուզ Լոտրեկ]] ([[1864]]–[[1901]])
Պատկեր:Henri de Toulouse-Lautrec 036.jpg|[[Անրի Թուլուզ Լոտրեկ]] ([[1864]]–[[1901]])
Պատկեր:Serusier - the talisman.JPG|[[Պոլ Սերյուզե]] ([[1864]]–[[1927]])
Պատկեր:Serusier - the talisman.JPG|[[Պոլ Սերյուզե]] ([[1864]]–[[1927]])

06:22, 20 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Պոստիմպրեսիոնիզմ (լատիներեն՝ post - հետո և իմպրեսիոնիզմ), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։

Ծագումը

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։

Էությունը

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապեսներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը։[1]

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան